![]() «Հիշողություններ ֆրոնտից». Վարդան Թութխալյան. Մայիսի 9-ին ողջ աշխարհն էր ցնծում, արհավիրքի վերջը եկել էրՊատերազմի ավարտի ու մեր հաղթանակի մասին ես իմացել եմ ռադիոյով Վարդան Թութխալյան (12.04.1918 թ.) – շարքային, ծառայել է 11-րդ տանկային գնդում, պարգևատրվել է մի քանի մեդալներով, այդ թվում` Խորհրդային Միության կրկնակի հերոս Մարշալ Բաղրամյանի անվան մեդալով, 1941-45 թթ. հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 65 տարվա հոբելյանական մեդալով: ![]() ![]() PanARMENIAN.Net - Դեպի պատերազմ. Առանց ընտանիքիս զգուշացնելու թողեցի աշխատանքս ու գնացի բանակ Ես Լենինականում անձնագրային բաժնի վարիչ էի, տարբեր փաստաթղթերի հետ էի աշխատում: Շատ էին լինում դեպքեր, երբ ծանոթներս խնդրում էին օգնել` կեղծ փաստաթղթեր տրամադրել: Դա ինձ դուր չէր գալիս, չէի ցանկանում նրանց նեղացնել, բայց և աշխատանքիս մեջ թերանալու իրավունք չունեի: Մեր ղեկավարությունը ներքին գործերի մինիստրությունն էր, եթե իմանային, շատ վատ կլիներ ինձ համար: Մի օր էլ իմացա պատերազմի մասին: Աշխատավայրում լսեցի, որ Պարսկաստան հայկական բանակ են տանում: Թողեցի աշխատանքս ու առանց մայրիկիս զգուշացնելու 1940 թվականի հունվարի 28-ին բանակ գնացի: Ընտանիքիս անգամ հրաժեշտ չեմ տվել: Մայրս շատ էր վախենում, ասում էր մի գնա, իմ միակ որդին ես, քեզ կսպանեն, բայց կռվելու ցանկությունն իմ մեջ շատ մեծ էր: Այնտեղ հայտարարեցի, որ տարիքս համապատասխանում է ծառայությանը ու ցանկանում եմ կռվել: Ես բանակ գնացի ճիշտ ժամանակին` ոչ մեծ էի, ոչ էլ փոքր: Ինձ տարան Թիֆլիս, այնտեղ ընդգրկվեցի 11-րդ թեթև տանկային գնդում, որի հրամանատարը մայոր Տարտինովն էր, իսկ վաշտի հրամանատարը` Սարուխանյանը: Ռազմաճակատում. Մենք օկուպացրել էինք հարավային Իրանը և վերահսկում էինք նավթային պաշարները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իրանում անցկացվել է անգլիական և սովետական գործողություն, որը կոչվում էր «Համաձայնություն»: Այն սկսվել է 1941 թվականի օգոստոսի 25-ին և ավարտվել 1941-ի սեպտեմբերի 17-ին: Այդ գործողությունն իրականացվում էր իրանական նավթային տարածքները Գերմանիայի և նրա դաշնակիցների հարձակումներից պաշտպանելու և տրանսպորտային միջանցքը հսկելու համար, քանի որ դրանով էր ԱՄՆ օգնություն ուղարկում դաշնակիցներին: Սակայն Ռեզա Փահլևի շահը համաձայն չէր, որ ԽՍՀՄ-ը և Մեծ Բրիտանիան Իրանում զորք տեղակայեն: Գործողության արդյունքում մենք ներխուժեցինք Իրան և վերահսկողություն սահմանեցինք երկաթուղային գծերի և նավթային պաշարների վրա: Մեծ Բրիտանիան օկուպացրել էր հարավային Իրանը, իսկ մենք` հյուսիսային: Նրանք մեզ դիմակայում էին 5 դիվիզիաներով: Մահվան եզրին. Պատերազմում ես կարողացա ողջ մնալ հայ բժիշկների շնորհիվ Մենք այդքան էլ շատ ռազմական գործողությունների չենք մասնակցել, բայց մի քանի անգամ կրակ ենք բացել պարսկական զորքերի վրա: Նրանք ամեն կերպ փորձում էին պաշտպանել իրենց հողը, այդ ժամանակ ես զգացի, թե ինչքան հայրենասեր են պարսիկները ու նվիրված են իրենց երկրին: Նման կռիվներից մեկի ժամանակ էլ ես ծանր վիրավորվեցի ու կանտուզիա ստացա: Ընկա հիվանդանոց, սակայն այնտեղ լավ բժիշկներ չկային: Իմ վիճակը գնալով վատանում էր, ու ոչ ոք ինձ չէր կարողանում օգնել: Որոշվեց` ինձ անմիջապես ուղարկել Հայաստան, և բուժումը շարունակել այստեղ: Հենց դրա շնորհիվ է, որ ես կարողացա ապաքինվել: Դա տեղի ունեցավ իմ գնալուց մի քանի ամիս հետո: Արդեն հիվանդանոցում ես իմացա, որ Իրանում իշխանափոխություն է եղել, և նոր վարչապետ Ալի Ֆորուղին հրամայել է դադարեցնել դիմադրությունը: 1941 թվականի օգոստոսի 29-ին Իրանի զինված ուժերը զենքը վայր էին դրել անգլիացիների, իսկ մեկ օր անց` Կարմիր բանակի առջև: Մեր տանկային գունդը վերադարձել է սեպտեմբերի 1-ին: Մի քանի օրից էլ պայմանագիր էր ստորագրվել , որով համաձայնեցվել էր Իրանի տարածքում զորքերի տեղակայումը: Հաղթանակին սպասելիս. Պատերազմի վերջը եկել էր, ու ողջ աշխարհն էր ցնծում Իսկ պատերազմի ավարտի ու մեր հաղթանակի մասին ես իմացել եմ ռադիոյով: Շատ ուրախ օր էր ինձ համար, բոլորս իրար գրկում ու շնորհավորում էինք: Պատերազմի ու արհավիրքի վերջն եկել էր, ու ողջ աշխարհն էր ցնծում: Չնայած, ես քիչ եմ ծառայել, բայց ուրախ էի բոլոր զինվորների համար, որ նրանց չարչարանքների վերջը եկել էր: Հաղթանակը մերն էր, ու դրանից լավ ոչինչ չէր կարող լինել: Պատերազմից հետո. Բոլորին խորհուրդ եմ տալիս որևէ արժեքավոր գործ կատարել Պատերազմից հետո Լենինական չգնացի, մնացի Երևանում: Ես սովորել եմ Պոլիտեխնիկական ինստիտուտում, մասնագիտությամբ փականագործ եմ: 440-րդ գործարանում էի աշխատում և լավ գումար էի ստանում, բնակարան վարձեցի ու մայրիկիս էլ բերեցի ինձ մոտ: Իհարկե, նա դժվարությամբ հարմարվեց Երևանում, քանի որ իր հարազատ քաղաքը շատ էր կարոտում: Իսկ հետո նաև բնակարան ստացա: Ես միշտ ձգտել եմ փայլուն աշխատող լինել ու լավագույնը դառնալ: Ես միանգամից տիրապետեցի իմ աշխատանքի տեխնիկային, ինչ ասես անում էի` առանց սխալներ թույլ տալու: Կինս վաստակավոր ուսուցչուհի Նոյեմ Խաչիկյանն է, մենք 2 տղա ունենք: Բայց ես մի մեծ թուլություն ունեմ, իմ ազատ ժամանակի մեծ մասը նվիրել եմ սիրած զբաղմունքիս` 40 տարուց ավելի նամականիշներ, ծրարներ, մետաղադրամներ, բացիկներ ու կրծքանշաններ եմ հավաքել, ինչպես նաև հայտնի հայերի նկարները: Դրանց բոլորի համար իմ ձեռքով համապատասխան ալբոմներ և ցուցափեղկեր եմ պատրաստել ու մի հսկայական հավաքածու ունեմ: Ես կարծում եմ, որ ամեն ինչ ուտելով չի որոշվում: Մարդ պետք է նաև իր հոգևոր զարգացման մասին մտածի: Ես տարիներ շարունակ հարստացրել եմ իմ հավաքածուն, այն մեծ բավականություն է պատճառում ինձ և իմ հպարտությունն է: Բոլորին էլ խորհուրդ եմ տալիս որևէ արժեքավոր գործ կատարել` դրանից նրանք միայն կշահեն, հոգեպես կաճեն և իրենց հետաքրքրությունների շրջանակը կմեծացնեն: Տիգրան Մեհրաբյան / PanARMENIAN Photo, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News | Նախագծի գործընկեր ![]() ![]() «Հիշողություններ ֆրոնտից» նախագիծ Արդեն 20 տարի է մայիսի 9-ը հայերի համար եռատոն է՝ Շուշիի ազատագրման օրը, Արցախի Պաշտպանության բանակի օրը, և, իհարկե, Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի օրն է: Այս տարի մայիսի 9-ին ողջ աշխարհը կնշի Հաղթանակի 68-րդ տարեդարձը: Խորհրդային բանակի շարքերում Հայերնական Մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 500 հազար հայ Հայաստանից: Թե որքան հայ մասնակիցներ են եղել Սփյուռքից, մինչ օրս ստույգ հայտնի չէ: Հայաստանը մեծ կորուստներ կրեց այդ պատերազմում, ռազմաճակատից չվերադարձավ յուրաքանչյուր երկրորդը՝ ընդհանուր առմամբ շուրջ 300 հազար մարդ: ![]() ![]() Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին ![]() ![]() ![]() Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում ![]() Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց ![]() Յոթ որդու Բավական քույրը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |