Հայկական մետաղադրամների պատմությունից. Սասանյանների դրախմաները, Դվինում թողարկված արաբական մետաղադրամներն ու Օմայանների եզակի դինարըIII դարից Հայաստանում սկսում են շրջանառվել սասանյան դրախմաները III դարի առաջին կեսում Պարթևական թագավորության անկումից հետո իշխանության է գալիս Սասանյանների նոր տոհմը: Սասանյանների մետաղադրամները լայն շրջանառություն են ունեցել Հայաստանի տարածքում: Դրանք շատ հետաքրքիր են և, ի տարբերություն պարթևական դրամների, իրենցից ներկայացնում են միանգամայն նոր դրամի տիպ՝ թե պատկերագրությամբ, թե ձևավորմամբ, թե ոճով և թե չափսերով: 8 հոկտեմբերի 2013 PanARMENIAN.Net - Մետաղադրամի նկարագրությունը Սասանյանների կառավարման շրջանի մետաղադրամները՝ դրախմաները, մեծ տրամագծով, բարակ արծաթե թիթեղներ են: Սասանյան դրախմայի դիմերեսին գահակալի պատկերն է, իսկ դարձերեսին՝ կրակի պահապան երկու զինվորների պատկերները: Մետաղադրամներին առկա մակագրությունները կատարված են պահլեվերեն:
Սասանյանների արծաթե դրահմերի դիմերեսը Այսպիսով III դարից Հայաստանում սկսում են շրջանառվել սասանյան դրախմաները: Շրջանառության մեջ շարունակում են մնալ հռոմեական մետաղադրամները, իսկ պարթևական դրամներն աստիճանաբար դուրս են գալիս գործածությունից: Կան վկայություններ, որ եղել են նաև Սասանյանների ոսկե մետաղադրամներ, սակայն Հայաստանի տարածքում դրանք չեն հայտնաբերվել, ինչպես և պղնձե մետաղադրամները: Բայց արծաթյա դրախմաները բավականին տարածված էին և մեծ քանակով հանդիպում են Հայաստանի տարածքում հայտնաբերված դրամների գանձերում: 7-րդ դարում Սասանյանների իշանությունն ընկավ Արաբական խալիֆայության ճնշման տակ՝ նվաճվեց նաև Անդրկովկասը, որտեղ կազմավորվեց Արմինիա նահանգը, որի մեծ մասը պատմական Հայաստանի տարածքն էր: Խալիֆների առաջին տոհմը մետաղադրամներ չի հատել, սակայն արդեն Օմայանների տոհմը սկսել է իր մետաղադրամների թողարկումը: Առաջին շրջանում, որպեսզի նվաճված տարածքների բնակչությունն ընդունի նրանց մետաղադրամները, Խալիֆայությունը շատ աննշան փոփոխություններ կատարեց մինչ այդ շրջանառվող մետաղադրամների պատկերագրությունում: Այսինքն, դրամահատման հիմքում սասանյան մետաղադրամների տիպն էր, սակայն արաբերեն գրությունների որոշ հավելումներով: Նմանատիպ իրավիճակ էր նաև բյուզանդական մետաղադրամների դեպքում, որոնք ևս շրջանառվում էին Հայաստանի տարածքում: Այս նոր դրամների խմբերը կոչվում էին արաբա-սասանյան և արաբա-բյուզանդական մետաղադրամներ, որոնք դեպի Արաբական խալիֆայության դասական մետաղադրամներն եղել են անցումային օղակ: Դրամներին մարդկանց և այլ պատկերների ձևավորումը, ինչը հատուկ էր այն ժամանակաշրջանում շրջանառվող մետաղադրամներին, թույլատրելի չէր մահմեդական կրոնով: Այդ պատճառով էլ արդեն 8-րդ դարից Արաբական խալիֆայությունը սկսում է թողարկել նոր արաբական մետաղադրամներ, որոնց երկու կողմում միայն կրոնական բնույթի մակագրություններ էին: 7-րդ դարում՝ նվաճելով Անդրկովկասը, Արաբական խալիֆայությունը կազմավորում է Արմինիա նահանգը, որի մեծ մասը պատմական Հայաստանի տարածքն էր: Արմինիա նահանգի վարչական կենտրոնը սկզբնական շրջանում Դվինն էր, որտեղ կար դրամահատարան: Այն գործում էր դեռևս Սասանյանների օրոք: Հետագայում սկսեց գործել նաև Պարտավի դրամահատարանը: Մետաղադրամների նկարագրությունը Արաբական Խալիֆայության ոսկե մետաղադրամները՝ դինարները, դրվագվել են սահմանափակ քանակով և Հայաստանի դրամաշրջանառությունում չեն օգտագործվել, իսկ արծաթե դիրհեմներն ու պղնձե ֆելսերը լայն տարածում են ունեցել ոչ միայն Խալիֆայության, այլև հարևան երկրների տարածքներում: Խալիֆայության մետաղադրամների վրա նշվում էր հատման տարեթիվն և քաղաքի անվանումը, որտեղ թողարկվում էր մետաղադրամը: Արմինիա նահանգում հատված մետաղադրամների վրա նշվում էր կամ նահանգի անունը՝ Արմինիա, կամ դրամահատման վայրը՝ Դվին կամ Պարտավ: Կենտրոնական բանկի հավաքածուում կա Օմայանների եզակի ոսկե դինար, որը հայտնաբերվել է Հայաստանի տարածքում:
Օմայանների ոսկե դինար Ինչ վերաբերում է Բյուզանդական կայսրության թողարկումներին, ապա դրանք ոսկե, արծաթե և պղնձե մետաղադրամներ էին: Արծաթե մետաղադրամները քիչ էին տարածված, իսկ ոսկե և պղնձե մետաղադրամները պատմական Հայաստանի տարածքում լայն շրջանառություն ունեին: Մետաղադրամների նկարագրությունը Բյուզանդական մետաղադրամներին հատուկ են Հիսուս Քրիստոսի, կայսրերի և կայսերական ընտանիքի անդամների պատկերները, քրիստոնեական խորհրդանշանները խաչերի տեսքով, ինչպես նաև համապատասխան մակագրությունները հունարեն լեզվով:
Բյուզանդական Կոստանդին 8-ի ոսկե մետաղադրամ Նյութը նախապատրաստվել է Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համատեղ, ՀՀ ԿԲ դրամագետ Գևորգ Մուղալյանի մասնակցությամբ Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN.Net , Վարո Ռաֆայելյան / PanARMENIAN Photo | Նախագծի գործընկեր Ամենաընթերցվողը բաժնում Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին Բաժնի այլ նյութերը Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում | Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |