Հայկական մետաղադրամների պատմությունից. Ղարաբաղի խանությունում հատում էին սեփական մետաղադրամներըՂարաբաղի գլխավոր դրամահատարանը գտնվում էր Փանահաբադում (Շուշի) Հիջրայի (մահմեդական տարեգրության) 996 թվականին (մեր տարեգրության 1588 թվական), Ղարաբաղը և մերձակա տարածքները, որոնք գտնվում էին Օսմանյան տիրակալության ներքո, անցնում են Պարսկական միապետների տիրապետության տակ: 18-րդ դարի երկրորդ կեսին Պարսկական տիրակալության իշխանության թուլացման ժամանակահատվածում, տարածաշրջանում ստեղծվում են կիսաանկախ խանություններª Ղարաբաղի, Շիրվանի, Շեքիի, Գյանջայի և այլն: 25 հոկտեմբերի 2013 PanARMENIAN.Net - Քոչվոր մահմեդական ցեղի ներկայացուցիչ Փանահ Ալի խանը գրավում է Շոշ գյուղի բերդը: Հետագայում օգտվելով Պարսից շահի վստահությունից իրեն հռչակում է Ղարաբաղի խան: Խանությունները թողարկում էին իրենց մետաղադրամները: Այդ ժամանակաշրջանում Ղարաբաղի տարածքում գլխավոր դրամահատարանը գտնվում էր Փանահաբադումª ներկայիս Շուշի:
Պարսկական կայսրություն, Ֆաթհ Ալի Շահ (1212-1250 հ.թ./1797-1834 թթ.), արծաթե աբասի, թողարկված է հիջրայի 1212 թ./1797 թ. Փանահաբադում (Շուշի): Քաշը 4.36 գ,տրամագիծը 22.36 մմ, առանցքն. ուղղված. 9: Ղարաբաղի խանությունը կարճ ժամանակահատվածումª 18-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի սկիզբը թողարկել է մետաղադրամներ: Իբրահիմ Խալիլ Խանի (1763-1806 թթ.) կողմից թողարկվել են արծաթե աբասիներ և պղնձե կես բիստիներ: Նրան հաջորդած Մահդի Կուլի Խան Մուզաթֆարը (1806-1822 թթ.) թողարկել է արծաթե աբասիներ: Մետաղադրամներին նշված է թողարկման վայրըª Փանահաբադ: Դա հաստատում է, որ այդ շրջանում գոյություն է ունեցել առանձին խանություն, որը ոչ ոքի չէր ենթարկվում, առավել ևս Ադրբեջանին, որն այն ժամանակ ուղղակի գոյություն չուներ: Մետաղադրամների նկարագրությունը Արծաթե մետաղադրամների՝ աբասիների վրա մակագրություններ կային միայն պարսկերեն լեզվով, նշվում էր տիրակալի անունն ու հատման վայրը: Աբասիները ունեցել են 2.0-2.3 գ քաշ և լայն շրջանառել են նաև Պարսկաստանի տարածքում: 1 բիստին հավասար է եղել 20 դինարի, իսկ 1 աբասինª 200 դինարի: Նշված տարածքները Գյուլիստանի պայմանագրի (1813 թվական) կնքումից հետո Պարսկաստանից անցնում են Ռուսաստանի կայսրությանը: Ռուսաստանի կայսրության տիրակալության տակ գտնվելիս այդ տարածքները 1868 թվականից ընդգրկվել են Ելիզավետպոլի (Գյանջա) նահանգի կազմում: Առանձին խանություններում մետաղադրամներ հատելու անհրաժեշտություն այլևս չկար, քանի որ Ռուսական կայսրությունում կենտրոնացված կերպով հատվում էին ռուսական մետաղադրամներ կայսրության ողջ տարածքի համար:
Ղարաբաղի խանություն, Մահդի Խուլի Խան Մուզաթֆար (1221-1235 հ.թ./1806-1822 թթ.), արծաթե աբասի, թողարկված է հիջրայի 122x հ.թ./1806-1814 թթ. Փանահաբադում (Շուշի): Քաշը 4.28 գ, տրամագիծը 22.0 մմ, առանցքն. ուղղված. 9: Կենտրոնական բանկի հավաքածուն այս տարի համալրվեց Շուշիում հատված հրաշալի արծաթե մետաղադրամներով, որից մեկը պարսկական համապետական թողարկման մետաղադրամ է՝ աբասի, իսկ երկու այլ մետաղադրամները, նույնպես աբասիներ, դասվում են Ղարաբաղի խանության թողարկմանը:
Ղարաբաղի խանություն, անտարեթիվ, արծաթե աբասի, թողարկված է Փանահաբադում (Շուշի): Քաշը 1.907 գ, տրամագիծը 23.12 մմ, առանցքն. ուղղված. 4: Նյութը նախապատրաստվել է Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համատեղ, ՀՀ ԿԲ դրամագետ Գևորգ Մուղալյանի մասնակցությամբ Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN.Net , Վարո Ռաֆայելյան / PanARMENIAN Photo | Նախագծի գործընկեր Ամենաընթերցվողը բաժնում Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին Բաժնի այլ նյութերը Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |