![]() Հայկական դրամի պատմությունից. Հայաստանի ազգային արժույթը՝ դրամը, նշում է 20-ամյակըԹիես Քլեմենց. Ես հույս եմ հայտնում և մաղթում, որ գալիք տարիների ընթացքում այն կշարունակի առաջ մղել Հայաստանի տնտեսությունը դեպի իր զարգացման հաջորդ փուլը Հայաստանի ազգային արժույթը՝ դրամը, նշում է 20-ամյա հոբելյանը: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է ՀՀ ազգային դրամի 20-ամյակին նվիրված հուշադրամ։ ![]() ![]() PanARMENIAN.Net - Հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է և դրամի 20-ամյակի տարբերանշանը: ՀՀ զինանշանի ֆոնին ՀՀ թղթադրամների պաշտպանական հատկանիշները (գիլյոշ և պաշտպանական ներգիծ) նմանացնող պատկերներ են: Դրամի 20-ամյակի տարբերանշանից ձախ թողարկման տարեթիվն է` «2013», շրջագծով` «Հայաստանի Հանրապետություն» և «Republic of Armenia» մակագրությունները: Հուշադրամի դարձերեսին ՀՀ կենտրոնական բանկի շենքն է և ՀՀ թղթադրամների պաշտպանական հատկանիշները (գիլյոշ և թափանցիկ պատկեր) նմանացնող պատկերներ են, շրջագծով` «Ազգային դրամի 20 տարին» և «20 Years Of National Currency» մակագրությունները: Թողարկվել է ընդամենը 500 արծաթե հուշադրամ, 1000 դրամ անվանական արժեքով։ Հուշադրամները պատրաստվել են 9990 հարգի արծաթից, որակը` պրուֆ, 38,0 մմ տրամագծով և 31,1 գրամ քաշով։ Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ» Հայաստան ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը շնորհավորել է Կենտրոնական բանկին, կառավարությանը և Հայաստանի ժողովրդին հայկական դրամի 20-րդ տարեդարձի կապակցությամբ: «Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին և կառավարությանը հայկական դրամի 20-րդ տարեդարձի կապակցությամբ: Ակնհայտ է, որ վերջին 20 տարիների ընթացքում դրամը հանդիսացել է երկրի զարգացման համար անհրաժեշտ շարժիչ ուժը, և ես հույս եմ հայտնում և մաղթում, որ գալիք տարիների ընթացքում այն կշարունակի առաջ մղել Հայաստանի տնտեսությունը դեպի իր զարգացման հաջորդ փուլը»,- ասել է նա: Նյութը նախապատրաստվել է Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համատեղ, ՀՀ ԿԲ դրամագետ Գևորգ Մուղալյանի մասնակցությամբ Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN.Net | Նախագծի գործընկեր ![]() ![]() Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին ![]() ![]() ![]() Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում ![]() Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց ![]() Յոթ որդու Բավական քույրը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |