Միքայել Հայրապետյան. «Հայաստանի գաղտնիքները»՝ երաժշտություն ի փառս երկրիՀայկական երաժշտությունն ու արվեստը արժանի են ճանաչված ու մեծարված լինելու ոչ միայն հայերի, այլև մյուս ժողովրդների կողմից Երկուս ու կես տարի է, ինչ Միքայել Հայրապետյանն ու «Հայաստանի գաղտնիքները» նախագիծը քարոզում են հայկական դասական երաժշտությունն ու հազվադեպ կատարվող հայ կոմպոզիտորներին՝ կազմակերպելով համաշխարհային պրեմիերաներով համերգներ, ձայնագրելով և թողարկելով հայկական ակադեմիական երաժշտության ձայնասկավառակներ: 24 դեկտեմբերի 2013 PanARMENIAN.Net - Լուսավորչական գործունեության մեջ մեծ տեղ է տրվում երիտասարդության հետ աշխատանքին՝ սեր և հարգանք սերմանելով դասական երաժշտության հանդեպ: 2013-ին հայտնվեցին մի շարք նախագծեր, որոնք շարունակում են «Հայաստանի գաղտնիքների» գաղափարները: 2013-ը նախագծի համար մեծածավալ աշխատանքի տարի էր ինչպես կատարողական, այնպես էլ պրոդյուսերական առումով: Միայն Մոսկվայում այս տարվա ընթացքում Միքայել Հայրապետյանը հայկական դասական երաժշտության 10 համերգ է կազմակերպել: Համերգները նաև միավորող, ազգամիջյան բնույթ են կրել, շաղկապելով Հայաստանի երաժշտությունը Ռուսաստանի, Իսրայելի ու Լեհաստանի դասական ժառանգության հետ: Այս ուղղությունը նախագծում առանձին տեղ զբաղեցրեց «Երաժշտական մշակույթների երկխոսություն» անվանումով: Ապշեցուցիչ է դասական երաժշտության ազդեցությունը, որը համերգներում միավորում է տարբեր ազգերի մարդկանց: Բոլոր համերգներին անշլագ էր: Եզրափակիչ համերգը դեկտեմբերի 22-ին էր՝ Մոսկվայում: Այս ընթացքում Միքայել Հայրապետյանը պայմանագիր է կնքել դասական երաժշտության ասպարեզում մեծ ճանաչում վայելող Naxos ընկերության հետ 3 խտասկավառակների ձայնագրության վերաբերյալ, ինչը թույլ կտա շարունակել հայ դասական երաժշտության քարոզչությունն ամբողջ աշխարհում: Այժմ Միքայել Հայրապետյանը դասական երաժշտության ոլորտում աշխարհի առաջատար երաժշտական պրոդյուսերների հետ 2014-ից գործակցելու մասին է բանակցում: Հայկական երաժշտությունն ու արվեստը արժանի են ճանաչված ու մեծարված լինելուոչ միայն հայերի, այլև մյուս ժողովրդների կողմից: «Արվեստը չպետք է մոռացության մատնվի»,- վստահ է Հայրապետյանը: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Բաժնի այլ նյութերը Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |