![]() 1949-ից մինչև 2014-ը. «Էմմի»-ի հաղթողները, ռեկորդակիրներն ու պատմությունը«Էմմի» անվանումն immy բառից է՝ այդպես էր կոչվում առաջին հեռուստատեսային տեսախցիկների միջի կատոդային խողովակը: Լոս Անջելեսի Nokia Theatre-ում անցել է «Էմմի» հեռուստատեսային 66-րդ մրցանակաբաշխությունը. տրիումֆատոր է դարձել Breaking Bad հեռուստասերիալն իր 5 արձանիկով, որը նաև որպես լավագույն դրամատիկական սերիալ է ճանաչվել: Դրանում Ուոլթեր Ուայթին մարմնավորած Բրայան Քրենսթոնը լավագույն դերասանի կոչմանն է արժանացել, իսկ Աարոն Փոլն ու Աննա Գաննը՝ երկրորդ պլանի լավագույն դերասանների: Լավագույնն է ճանաչվել նաև հեռուստասերիալի սցենարը: ![]() PanARMENIAN.Net - Ռեժիսուրայի համար էմմի է ստացել Քերի Ֆուքունագան, որը նկարահանել է True Detective սերիալը: Դրամատիկական սերիալի լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջուլիանա Մարգուլիսը The Good Wife սերիալում դերի համար: Արդեն անցած սեզոնի լավագույն կատակերգական սերիալ արդեն 5-րդ տարին շարունակ ճանաչվել է Modern Family-ն: Ջիմ Փարսոնսը լավագույն կատակերգուի մրցանակի է արժանացել The Big Bang Theory-ում դերի համար, այդ ժանրում դերասանուհի՝ Ջուլիա Լուի Դրեյֆուսը՝ Veep-ի համար: Լուի Սի Քեյը մրցանակի է արժանացել կատակերգական Louie սերիալի լավագույն սցենարը գրելու համար: Ինչպես գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, որպես լավագույն ռեալիթի շոու են ընտրել Amazing Race-ը, որի համար սա արդեն 10-րդ մրցանակաբաշխությունն է: Սթիվեն Մոֆաթը ստացել է «Մինի-սերիալի, ֆիլմի կամ դրամատիկական ծրագրի լավագույն սցենար» մրցանակը Sherlock. His Last Vow սերիայի համար: Շերլոկ Հոլմսի դերակատար Բենեդիկտ Քամբերբեչն արժանացել է մինի-սերիալի լավագույն դերասանի կոչմանը: «Էմմի»-ն ամերիկյան մրցանակաբաշխություն է, որն «Օսկար»-ի, «Գրեմմի»-ի ու «Թոնի»-ի հեռուստատեսային համարժեք տարբերակն է: Դրա շրջանակում մի քանի մրցանակաբաշխություն է անցկացվում, բայց հեռուստադիտողների հիմնական մասը տեղյակ է միայն դրանցից մեկի՝ այսպես կոչված մրցանակաբաշխության պրայմ-թայմի մասին, որն անցնում է սեպտեմբերին: Առաջին «Էմմի»-ն 1949-ի հունվարի 25-ին էր՝ Հոլիվուդյան սպորտային ակումբում, որում, սակայն, ներառված էին միայն Լոս Անջելեսի ծրագրերը: Ի սկզբանե գոյություն ուներ միայն մեկ «Էմմի», որն ամեն տարի հանձնում էին հեռուստատեսային նոր շրջանի մեկնարկից առաջ: 1950-ին «Էմմի»-ն ազգային կարգավիճակ ստացավ ու ընդգրկում էր նախագծերն ամբողջ երկրով մեկ, բայց ամեն ինչ փոխվեց, երբ 1974-ին հիմնվեց «Ցերեկային Էմմի մրցանակաբաշխությունը», որը մրցանակ էր շնորհում ցերեկվա ժամերին թողարկվող լավագույն ծրագրերին: Դրանից հետո «Էմմի» սկսեցին կոչել մրցանակների տարբեր շարքերը, իսկ հենց լավագույն պրայմ-թայմ սերիալների ու դրանց հերոսների մրցանակաբաշխությունը անվանակոչվեց «Պրայմ-թայմ Էմմի մրցանակաբաշխություն»: Բացի այդ, 70-ականների սկզբում հիմնվեց «Էմմիի միջազգային մրցանակաբաշխությունը», որի նպատակն էր խրախուսել ակադեմիկոսների կարծիքով լավագույն հեռուստահաղորդումները: Այսօր «Էմմի» մրցանակներն իրենցից ներկայացնում են ամերիկյան հեռուստատեսային արդյունաբերության տարբեր սեկտորներն ու մրցանակաբաշխություններն անցկացվում են ամեն տարի, բայց տարբեր ամիսներին՝ ըստ ոլորտի: Մրցանակաբաշխությունը երեք կազմակերպություն է ներկայացնում՝ Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիան մրցանակներ է հանձնում երեկոյան ծրագրերին, բացի մարզականներից, Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիան՝ ցերեկային, մարզական, լրատվական ու դոկումենտալ ծրագրերին, իսկ Միջազգային հեռուստատեսային ակադեմիան՝ հաղորդումներին, որոնք արտադրվել ու հեռարձակվում են ԱՄՆ տարածքից դուրս: «Էմմի» մրցանակը հանձնում են 463 անվանակարգում: «Էմմի» անվանումն immy բառից է՝ այդպես էր կոչվում առաջին հեռուստատեսային տեսախցիկների միջի կատոդային խողովակը: Արձանիկի վրայի կնոջ ձեռքի ատոմը հեռուստատեսությունը որպես գիտություն է խորհրդանշում, իսկ նրա հետևի թևերը՝ որպես արվեստ:Հայտնի արձանիկի հեղինակը հեռուստատեսային ինժեներ Լուի Մաքմանուսն էր, որը որպես մոդել ընտրել էր իր կնոջը: Հեռուստատեսային ակադեմիան ընդհանուր առմամբ 47 առաջարկ է մերժել՝ մինչև 1948-ին Մաքմանուսի դիզայնի վրա կանգ առնելը: Հենց այդ արձանիկը, որը արվեստի մուսան խորհրդանշող թևերով հրեշտակ էր հիշեցնում, հեղինակի մտահղացմամբ ապացուցում էր, որ հեռուստատեսությունն արվեստի, գիտության ու տեխնոլոգիաների սինթեզ է: Յուրաքանչյուր արձանիկ 3,08 կգ է կշռում, բարձրությունը 39 սմ է, իսկ պատրաստված է պղնձի, նիկելի, արծաթի ու ոսկու խառնուրդից: «Էմմի» տարածաշրջանային մրցանակները 29 սմ են: Արձանիկները ձուլում են Նյու Յուրքում, նույն ընկերությունում, որը պատրաստում է օսկարներն ու ոսկե գլոբուսները: Մրցանակաբաշխության սեփականատերերը, որոնք, հետևաբար, նաև ապրանքանիշի տերերն են, խիստ պահանջներ ունեն արձանիկների պատկերման հարցում՝ դրանք կարելի է պատկերել միայն ձախ կողմից: Մրցանակաբաշխության գոյության ընթացքում էմմի արձանիկների արժանացած ռեկորդակիրներն են. CBS հեռուստաընկերությունը՝ տարեկան առավելագույն հաղթանակների քանակով (1974-ին այն 44 արձանիկ ստացավ): Saturday Night Live՝ ավելի շատ արձանիկ է ստացել (40 հատ), քան մյուս շաբաթօրյա ծրագրերը: The Simpsons մուլտսերիալը «Լավագույն անիմացիոն ծրագիր» անվանակարգում 27 արձանիկի է արժանացել: Շեյլա Նևիսը՝ HBO հեռուստաալիքի դոկումենտակ ու ընտանեկան ծրագրերի տնօրերը, 21 անձնական հաղթանակ ունի: Կլորիս Լիչմենը՝ Մել Բրուքսի հայտնի պարոդիաների աստղը, «Լավագույն դերասանական աշխատանք» անվանակարգում 8 հաղթանակ ունի: John Adams (2008)՝ կենսագրական սերիալը, որը, պատմելով ԱՄՆ հիմնադիրներից մեկի ճակատագրի մասին, «Լավագույն մինի-սերիալ» անվանակարգում 13 էմմիի է արժանացել: «Դրամա» անվանակարգում առավելագույն հաղթանակների հասած սերիալները. Hill Street Blues՝ 4 էմմի, L.A. Law՝ 4 էմմի, The West Wing՝ 4 էմմի: Photo: AP ![]() ![]() Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը ![]() ![]() ![]() Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին ![]() Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը ![]() Դեգան, Սարյանն ու Ուրարտուն ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |