Հայաստանը ռուսական «ցլերի և արջերի» միջևՈ՞ւր են մեզ հասցրել աշխարհաքաղաքական քամիները, ի՞նչ է սպասում Հայաստանին ԵՏՄ անհերքելի առաջատար՝ Ռուսաստանի հետ սերտ տնտեսական միությունում: Այս հարցերի պատասխանները կօգնի գտնել Bloomberg-ի վերլուծաբանների անաչառ հոդվածը Հայտնի վերլուծական Bloomberg գործակալությունը վերջերս հոդված էր հրապարակել ՌԴ տնտեսության առկա իրավիճակի մասին: Առաջին հայացքից, ոչ մի արտառոց բան՝ Արևմուտքը վաղուց է թիրախավորել իր գլխավոր հակառակորդ Ռուսաստանին, սակայն հոդվածը հետաքրքիր է նրանով, որ բավականին «անսպասելի կողմից» է փորձում մոտենալ «ռուսական արջին»: 12 մարտի 2015 PanARMENIAN.Net - Bloomberg-ի վերլուծաբանները փորձել են բավականին անաչառ ցույց տալ ռուսական տնտեսության իրողությունները, առանց պաթոսի ու «քաղաքական կոռեկտության»: Հետազոտության հեղինակները փորձում են դասակարգել հյուսիսային հսկայի գրավչության, իսկ հետևաբար, նաև տնտեսության ներուժի բոլոր դրական և բացասական կողմերը: Մենք մեր հերթին պետք է շահագրգռված լինենք մի երկրի տնտեսական վիճակի քիչ թե շատ անաչառ գնահատականն իմանալու հարցում, որի հետ անդամակցում ենք ԵՏՄ-ում: Ո՞ւր են մեզ հասցրել աշխարհաքաղաքական քամիները, ի՞նչ է սպասում Հայաստանին ԵՏՄ անհերքելի առաջատար՝ Ռուսաստանի հետ սերտ տնտեսական միությունում: Այս հարցերի պատասխանները կօգնի գտնել Bloomberg-ի վերլուծաբանների անաչառ հոդվածը: Կանգ առնելով Հայաստանի շարքային բնակչի տեսակետից վերլուծության ամենակարևոր կետերի վրա, մեք փորձել ենք զուգահեռներ անցկացնել ու գտնել երկու գործընկերների տարբերություններն ու նմանությունները տնտեսական ոլորտում: Սկսենք լավ նորություններից, որոնք անկասկած, Ռուսաստանի օգտին են խոսում: Ըստ Bloomberg-ի վերլուծաբանների, ռուսական տնտեսության «ցլային գործոնը» դրսևորվում է ռուսական անվանական պարտատոմսերի տոկոսադրույքի գրավչության մեջ, որոնք առաջարկում են ամենաբարձր՝ տարեկան 13,7 տոկոս շահույթ 45 երկրում: Կայունության նշաններ ցույց տվող ռուբլու հետ մեկտեղ դա պատուհան է բացում ներդրողների համար, որոնք կարող են միջոցներ ներդնել Ռուսաստանում ու «գրպանել» եկամուտներն ամենաբարձր տոկոսադրույքով: Այսօր ՀՀ գանձապետական պարտատոմսերը գրեթե նույն տոկոսադրույքն ունեն՝ միջինը 13,67 տոկոս տարեկան, որը նաև ամրապնդվում է հայկական դրամի կայունացման պայմաններում, ինչը դեկտեմբերին արձանագրված կայունության կտրուկ տատանումներից հետո կարող է և պետք է հետաքրքրի արտերկրի ներդրողին: Այնպես որ, այս դեպքում մենք հավասար ենք ընթանում այսօրվա դրությամբ մեր գլխավոր գործընկերոջ հետ:
Սակայն Ռուսաստանը մի մեծ առավելություն ունի, որից մենք զուրկ ենք: Խոսքը սահմանափակ պարտքի, որը չի գերազանցում նրա ՀՆԱ 16 տոկոսը, և մեծ ռեզերվների մասին է, որոնք կարող են փակել կառավարության առաջիկա բոլոր վճարումները, հաջորդ երկու տարվա կորպորատիվ և բանկային փոխառություները, ըստ Ռուսաստանի Բանկի: Իսկ պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ հետ մոտ 50 տոկոս է: Ըստ Բոբ Մեյսի, որը վերահսկում է KBC Asset Management SA 4,9 մլրդ դոլարի ազգային արժեթղթերը, «ՌԴ տնտեսության հիմքերն ամուր են, հաշվի առնելով նրա հաշվեկշռում առկա արտաքին ռեզերվներն ու ՀՆԱ հանդեպ պարտավորվածության ցածր մակարդակը»:
Ինչ վերաբերում է վտանգներին, որոնք անմիջապես կամ անուղղակի ձևով սպառնում են Ռուսաստանին և, բնականաբար, նրա գործընկերներին, ապա առաջին հերթին դա հակամարտությունն է Ուկրաինայում, նավթի գնանկումը, միջազգային պատժամիջոցները, որոնք անկում առաջացրեցին Ռուսաստանում և լուրջ ցնցումներ Հայաստանի տնտեսությունում 2014-ի ավարտին: Այդ գործընթացների հետևանքով գրանցվեց հայկական դրամի աննախադեպ արժեզրկում: Ըստ Bloomberg-ի հարցմանը մասնակցած 44 վերլուծաբանների ու տնտեսագետների, Ռուսաստանի ներքին համախառն արդյունքն այս տարի կնվազի մոտ 4 տոկոսով: Աճի նվազումը դրդեց Standard & Poor’s и Moody’s Investor Service-ին նվազեցնել վարկունակության գնահատականը վերջին տասնամյակում ներդրումայինից ցածր մակարդակի: Եվ եթե Ռուսաստանին նման անհաջողություններ են կանխագուշակում, ապա ինչ ակնկալիքներ պետք է ունենա Հայաստանը, որի տնտեսությունը «հիվանդանոց է պարկում, երբ Ռուսաստանի տնտեսությունը միայն մրցածության նշաններ է դրսևորում»: Մեր շղթայի հաջորդ թույլ օղակը ինչպե ռուսական, այնպես էլ հայկական արժույթի բարձր տատանողականությունն է, ինչպես արդեն նշվեց: Թեև ռուբլին որոշ չափով արդեն վերականգնել է կորուստները, սակայն շարունակում է մնալ աշխարհի ամենատատանողական արժույթներից մեկը՝ դժվարացնելով ներդրումները տեղական ակտիվներում: Ենթադրվող եռամսյա տատանողականությունը, որն արտահայտել է արժույթի ակնկալվող տատանումները, 12-ից հասավ 30 տոկոսի, ըստ Bloomberg-ի: Նույն պնդումները ճշմարիտ են նաև հայկական դրամի համար:
Եվ, վերջապես, հնարավոր չէ շրջանցել աշխարհաքաղաքական ռիսկերը: Բռնության մակարդակն Ուկրաինայում զգալիորեն նվազեց հրադադարից հետո, որը հաստատեց նախորդ ամիս, դադար արձանագրելով արդեն 6000 մարդու կյանք խլած հակամարտությոնում: Սակայն, նույնիսկ այս պայմաններում ԱՄՆ-ն ևս մեկ տարով երկարացրեց պատժամիջոցները ՌԴ դեմ, որոնք սահմանվել էին 2014-ի մարտին, երբ Ղրիմը միացավ Ռուսաստանին: Կապիտալն արդեն դեֆիցիտային է, քանի որ լոկալ ընկերություններն ու տնային տնտեսությունները միջոցները արտասահման են տեղափոխում, ելնելով անորոշությունից: Կապիտալի զուտ արտահոսքը ռեկորդային է՝ 152 մլրդ դոլար 2014-ին: Moody's-ը կանխատեսում է, որ երկու տարուց արտահոսքը կհասնի 400 մլրդ դոլարի: Բնականաբար, ցանկացած սրացում տարածաշրջանում չի կարող չանդրադառնալ Ռուսաստանի հարավային հարևանի վրա: Իսկ եթե հաշվի առնենք, որ 1991 թ. Հայաստանը գործնականում պատերազմի մեջ է Ադրբեջանի հետ, գտնվելով նաև տնտեսական շրջափակման մեջ, ոչ միայն Ադրբեջանի, այլ, նաև նրա «ավագ եղբոր.՝ Թուրքիայի կողմից, ապա փակ սահմանները, չդադարող պատերազմը սահմաններին քիչ գրավիչ են դարձնում ներդրումները մեր երկրում: Ամփոփելով կարելի է ասել, որ Հայաստանն, ընտրություն անելով հօգուտ հյուսիսի, ոչ թե արևմուտքի, 2013-ի սեպտեմբերի 3-ին իր զարգացման վեկտորն ուղղեց զարգացման հսկայական ներուժ ունեցողի կողմը, որը սակայն բավականին բարդ խնդիրներ ունի ժամանակակից աշխարհաքաղաքական եռացող կաթսայում: Պետք է գիտակցել, որ մենք Ռուսաստանի հետ միասին պետք է բավականին շատ մարտահրավերների դիմակայենք: Իսկ կլինենք մենք արդյոոք այնքան իմաստուն, որ օգուտներ քաղենք ու խուսափենք ուժգին ցնցումներից, ինչպես տնտեսական այնպես էլ քաղաքական, կախված է միայն մեզանից: : Վարազդատ Հարությունյանը՝ PanARMENIAN.Net-ի համար Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ամենաընթերցվողը բաժնում Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար Բաժնի այլ նյութերը ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |