![]() Հայկական բնապատկերներ. Սմբատաբերդն ու Ցախաց քար վանքը [ֆոտոռեպորտաժ]Սմբատաբերդը Վայոց ձորի և առհասարակ Սյունիքի հին ու խոշոր ամրոցներից է Վայոց Ձորի մարզի Արտաբույնք գյուղից (նախկինում` Եղեգիս) դեպի հարավ-արևելք՝ լեռան գագաթին, գտնվում է Սմբատաբերդ պաշտպանական համալիրը։ Ամրոցի իսկական անունը ստույգ հայտնի չէ. ժողովուրդն այն ավանդաբար Սմբատաբերդ է կոչում, քանի որ մոտակա գյուղում թաղված է Սմբատ թագավորը: PAN Photo-ի լուսանկարիչ Կարո Սահակյանն այս անգամ եղել է բերդում, որի մոտակայքում նաև գտնվում է Ցախաց քար վանական համալիրը: ![]() PanARMENIAN.Net - Եվս մեկ վարկած կա, որ Սմբատաբերդն իր անունը ստացել է 10-րդ դարում ապրած Սյունյաց Սմբատ իշխանի անունից։ Բերդը աշտպանված է Արտաբունի և Եղեգիսի խոր ձորերով և պատով բաժանվում է երկու՝ հյուսիսային և հարավային մասի, որոնցում էլ պահպանվել են միջնաբերդի, բնակելի շենքերի, ջրավազանների ավերակները։ Իսկ ջուրն այստեղ բերվել է մոտակայքում գտնվող Ցախաց քար վանքին հարակից աղբյուրներից՝ ջրմուղով: Սմբատաբերդը Վայոց ձորի և առհասարակ Սյունիքի հին ու խոշոր ամրոցներից է. պարիսպների շարվածքը թույլ է տալիս այն թվագրել X-XI դարերով, բայց չի բացառվում նաև, որ բերդը գոյություն է ունեցել V դարից էլ շուտ: Բերդից ոչ շատ հեռու՝ մոտ 2 կմ դեպի արևելք գտնվում է Ցախաց քարի վանական համալիրը՝ կազմված շինությունների 2 խմբից: Արևելյան խմբում սրբատաշ բազալտից կառուցված 2 եկեղեցի կա: Արևմտյան մասում գմբեթավոր Սբ Կարապետ եկեղեցին է, որի հյուսիսային ճակատի վրա պատկերված է առյուծի և ցուլի մենամարտը պատկերող խոշոր հարթաքանդակ, իսկ հարավային պատի վերևում՝ խոյ բռնած արծվի քանդակ, որն այժմ ցած է ընկել: Դեպի հյուսիս-արևելք Սբ Հովհաննես փոքր եկեղեցին է: Ցախաց քար վանքի պատերից մեկը Ցախաց քար Սմբատաբերդ Ժամանակին վանական համալիրում գրչատուն է գործել, որտեղ 1437-ին Շարակնոց է ընդօրինակվել, 1463-ին և 1492-ին՝ Ավետարաններ, իսկ 1483-ին՝ Տոնացույց: ![]() ![]() Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը ![]() ![]() ![]() Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին ![]() Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը ![]() Դեգան, Սարյանն ու Ուրարտուն ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |