![]() Ինչ է կարիեսը և ինչպես պայքարել դրա դեմԿարիեսի պատճառ հանդիսացող մանրէները բացահայտվել են XX դարի սկզբում Կարիեսը մարդու ամենատարածված հիվանդությունն է, որից տառապում է մարդկության ավելի քան 93%-ը: Կարիեսի տարածման պատճառն առաջին հերթին մեր սննդակարգն է: ![]() PanARMENIAN.Net - Ատամնաբույժների մեծ մասը կիսում է այն թեզը, որ կարիես առաջացնող Streptococcusmutans մանրէն մարդու բերանի խոռոչ է տեղափոխվել ստամոքսից 10-15 հազար տարի առաջ, երբ առաջին ցեղերը սկսեցին զբաղվել հողագործությամբ և անասնաբուծությամբ, սկսեցին ավելի քիչ միս և ավելի շատ ածխաջրեր օգտագործել` հատիկավորներ, բանջարեղեն, կաթնամթերք: Կարիեսի ինֆեկցիոն բնույթը հաջողվեց բացահայտել մոտ կես դար առաջ: Կարիեսի պատճառ հանդիսացող մանրէները բացահայտվեցին XX դարի սկզբում: Սակայն, կարիեսի սկզբնական փուլի գլխավոր «մեղավոր»` Streptococcusmutans-ից բացի, որպես կարիեսի այլ պատճառներ գիտնականներն ավելի ուշ հայտնաբերեցին ստրեպտոկոկերի մի քանի այլ տեսակներ ու լակտոբակտերիաներ, որոնք նպաստում են կարիեսի խորացմանը, և, բացի այդ, ակտինոմիցետներ (մանրէների տեսակ), որը պատասխանատու է ատամի արմատի կարիեսի համար: Լակտոբակտերիաները արտազատում են հատուկ նյութեր, որոնք ճնշում են պատոգեն միկրոօրգանիզմների զարգացումը, այդ թվում գաստրիտի և խոցի պատճառ հանդիսացող Helicobacterpylori-ի աճը: Բացի այդ, լակտոբակտերիաներն արտազատում են թթուներ, որոնք ճնշում են մարդու համար վնասակար միկրոֆլորայի աճը: Սակայն, այդ նույն թթուները քայքայում են ատամի էմալը կարիեսի դեպքում: Ստրեպտոկոկերը սնվում են ածխաջրերով, տրոհելով սպիրտի, ալդեհիդների և թթուների: Ստրեպտոկոկերի հաղթական «երթը» հասավ իր գագաթնակետին արդյունաբերական հեղափոխությունից հետո, երբ ռաֆինացված շաքարը, լիմոնադներն ու շաքարի բարձր պարունակությամբ մյուս ապրանքները դարձան էժան և մատչելի: Հենց այդ ժամանակ էր, որ ատամների նստվածքը վերածվեց իդեալական միջավայրի կարիեսածին միկրոբների համար: Հասկանալու համար, թե ինչպես է առաջանում կարիեսը, առաջին հերթին պետք է իմանալ, ինչից է բաղկացած ատամի արտաքին թաղանթը` էմալը: Այն մոտավորապես 95%-ով բաղկացած է միներալից` կալցիումի հիդրօքսիապատիտից: Դա մարդու օրգանիզմի ամենաամուր հյուսվածքն է, գրեթե ինչպես ալմաստը: Իր ամրությամբ այն համեմատելի է պողպատի փափուկ տեսակների հետ: Մարդը դեռ չի կարողացել այդ հյուսվածքի հատկություններին մոտ նյութ ստեղծել: Էմալի ամրությունը պայմանավորված է ոչ միայն քիմիական բաղադրությամբ: Ատամի շապիկների պատրաստման համար խոչընդոտ է նաև ատամի կառուցվածքը: Չէ որ հարկավոր է ոչ միայն ստեղծել շատ ամուր նյութ, այլ նաև մոդելավորել նրա կառուցվածքը, որպեսզի այն չվնասի կողքի ատամներին, տարիներ շարունակ դիմանա բավականին ագրեսիվ թթվահիմնային միջավայրի ազդեցությանն ու չվնասի փափուկ հյուսվածքները: Սակայն, չնայած ամրության այդ պաշարին, հիդրօքսիապատիտը, ինչպես և մյուս բոլոր հիմնային նյութերը, քայքայվում է թթուների ազդեցության տակ մանրէների գործունեության պատճառով, որի արդյունքում էլ առաջանում է կարիեսը: Դա տեղի է ունենում թթվահիմնային բալանսի խախտման պատճառով: Երբ բերանի խոռոչում թթու է հայտնվում, օրինակ, մի կում գինի խմելիս, մեր օրգանիզմը փորձում է չեզոքացնել այն, և կալցիումն էմալից անցնում է թքի մեջ: Իսկ առանց կալցիումի հանքային պրիզմաներն արագ քայքայվում են: Եթե գործընթացը կրկնվում է, թթուները գրոհում են էմալի տակ գտնվող դենտինը: Այն ժամանակ առաջանում է կարիեսային խոռոչը` կավերնան: Թուքը կալցիումը, ֆոսֆորի և հանքային այլ նյութերի ստացման հիմնական աղբյուրն է ատամի էմալի համար, և ազդում է էմալի ֆիզիկական և քիմիական հատկությունների վրա: Բերանի խոռոչի հեղուկի քանակային և որակային փոփոխությունները կարևոր նշանակություն ունեն ատամների կարիեսի առաջացման և ընթացքի համար: Թքագեղձերը հակամիկրոբային ազդեցություն ունեցող մի շարք նյութեր են արտազատում: Թքի շնորհիվ օրգանիզմը կարողանում է վերահսկել բերանի խոռոչի մանրէների համախումբը: Բերանի խոռոչի նորմալ ֆլորան բարենպաստ է տիրոջ համար, քանի որ պաշտպանում է դրսից թափանցող շատ ախտածին հարուցիչներից: Ատամների համար հատկապես վտանգավոր են պարզ օրգանական թթուները, ինչպիսիք են քացախաթթուն, կաթնային կամ կիտրոնաթթուն: Ուստի, երբ մենք գինի ենք խմում կամ նարինջ ենք ուտում, մեր ատամների էմալը մասնակիորեն քայքայվում է: Սակայն թթուները հայտնվում են բերանում նաև առանց նարինջ օգտագործելու: Ատամի նստվածքի ստրեպտոկոկերն ագրեսիվ թթուներ են: Որքան պարզ է ածխաջրատը, այնքան արագ է դրանից թթու առաջանում: Իսկ դա նշանակում է, որ որքան հաճախ ենք պարզ ածխաջրեր (գլյուկոզա, ֆրուկտոզա, սախարոզա) ուտում, այնքան արագ է զարգանում կարիեսը: Դա նշանակում է, որ կարիեսի դեմ պայքարի միայն 3 միջոց կարող է լինել. որքան հնարավոր է քիչ օգտագործել շաքար պարունակող սնունդ, առավել կայուն դարձնել ատամի էմալը քայքայման հանդեպ, և, վերջապես վերացնել ատամների նստվածքը, որտեղ բնակություն են հաստատում ստրեպտոկոկերը: PanARMENIAN.Net / Tsets ![]() ![]() Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին ![]() ![]() ![]() Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում ![]() Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց ![]() Յոթ որդու Բավական քույրը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |