![]() Ճարպերը մարդու օրգանիզմում. Ինչո՞ւ են դրանք անհրաժեշտ ու ինչպե՞ս են այրվումՃարպն էներգիայի հսկայական հոսք է ապահովում Ով զբաղվում է սպորտով, գիտի, թե որքան ջանք է պետք գործադրել ավելորդ կիլոգրամներից և ճարպերից ազատվելու համար: Ճարպի այրումը տևական և բավականին բարդ գործընթաց է: Սակայն, ճարպն անհրաժեշտ է բազմաթիվ պրոցեսների համար, որոնք տեղի են ունենում մեր օրգանիզմում: Առանց ճարպերի մարդը չի կարող գոյատևել: Ճարպերը նաև անհրաժեշտ են գլխուղեղի նորմալ գործունեության համար, բայց դրանցից ոչ բոլորն են օգտակար: ![]() PanARMENIAN.Net - Ըստ տեսակների ճարպերը լինում են չհագեցած (պոլի- և մոնոչհագեցած), հագեցած և տրանսճարպեր, որոնք ամենավտանգավորն են: Չհագեցած ճարպերը (ձկան յուղ, բուսական կարագ և այլն) համարվում են ամենաօգտակարը մարդու օրգանիզմի համար, իսկ շատերն ուղղակի անհրաժեշտ են կենսաապահովման օրգանների և համակարգերի լիարժեք գործունեության համար: Ճարպն էներգիայի հսկայական հոսք է ապահովում: Էներգիայի այդպիսի մակարդակ չի կարելի ապահովել` օգտագործելով միայն սպիտակուցներ և ածխաջրատներ: Ճարպի ամեն մի գրամը 9 կալորիա է տալիս: Համեմատության համար` սպիտակուցների ու ածխաջրերի մեկ գրամն ընդամնեը 4 կալորիա է տալիս: Առանց ճարպի պաշարի մեր մարմինը սկսում է ինքն իրեն ուտել` քայքայելով հյուսվածքներն ու մկաններն անհրաժեշտ քանակի էներգիա ստանալու համար: Առանց ճարպի մենք չէինք կարողանա շարժվել: Ճարպերը հանդես են գալիս որպես մեր օրգանիզմի բոլոր նյարդային թելերով անցնող գերհաղորդիչ ուղիներ, ապահովելով դրանց մեկուսացումը` ուղեղից ստացվող իմպուլսների անցումը դյուրացնելու համար: Ճարպն ապահովում է սննդարար նյութերի տեղափոխումն օրգանիզմում: Ճարպը նպաստում է մի շարք կենսական նշանակության հորմոնների առաջացմանը: Օրգանիզմը կուտակում է ճարպը, եթե սննդի հետ ավելի շատ էներգիա է ստանում, քան սպառում է կենսագործունեության համար: Դա կախված է նաև սննդի որակից և հավասարակշռվածությունից: Ճարպի այրման գործընթացը խթանելու համար անհրաժեշտ է նվազեցնել սննդի հետ ստացվող էներգիան կամ ավելացնել ծախսվողը: Իդեալական կլինի անել և մեկը, և մյուսը միաժամանակ: Ճարպի մեջ առկա էներգիան մոբիլիզացնելու համար, անհրաժեշտ է գործի դնել էներգիայի ազատման հորմոնալ մեխանիզմները: Եթե արյան մեջ բավարար չէ շաքարի պարունակությունը, լյարդը սկսում է արտադրել այն` ամեն անգամ նոր չափաքանակ արտազատելով արյան մեջ: Սկզբից այն վերածվում է կրախմալի, հետո` սպիտակուցի, հետո միայն ճարպերի: Այդ փոխակերպումը բավականին դանդաղ է ընթանում, բայց հաճախ գործը դրան չի հասնում: Թեև սպիտակուցը ճարպերի համեմատ կիսով չափ պակաս էներգիա է տալիս, այն շատ ավելի հեշտ է տրոհվում, քանի որ ճարպի պաշարներն իրար միացած առանձին «ճարպաթթուներ են»: Արյան լավ շրջանառության դեպքում ճարպերն անմիջապես յուրացվում են, տարիքի հետ արյան շրջանառության վատթարացմանը զուգահեռ ճարպերը պակաս հասանելի են դառնում էնզիմների համար, որոնք մոբիլիզացնում են ճարպաթթուները լյարդում և մկաններում փոխակերպման համար: Ուստի, 30 տարեկանից հետո, նստակյաց կյանք վարելու դեպքում, մկանների սպիտակուցները տրոհվում են և վերածվում շաքարի: Սակայն, եթե մկաններն ակտիվ են, դրանք ակտիվացնում է «հորմոնազգայուն լիպազան», որը ճարպերը տրոհող էնզիմ է: Շվեդացի գիտնականները ապացուցել են, որ էնզիմների ակտիվություն է նկատվում 1-ժամյա զբոսանքից հետո և պահպանում է ճարպեր տրոհելու ունակությունը 12 ժամվա ընթացքում: Ուստի ցանկացած սննդակարգ պետք է ուղեկցվի մկանային ծանրաբեռնվածությամբ, քանի որ այն տևական ազդեցություն է ունենում ճարպերի տրոհման վրա: Դա կիրառվում է միջին և չափավոր ծանրաբեռնվածությամբ աշխատող մկանների համար, սակայն հարմար չէ բարձր ծանրաբեռնվածության դեպքում: Ճարպերի տրոհմանն ուղղված մարզումը պետք է տևական լինի` միջին և չափավոր ծանրաբեռնվածությամբ: Կարևոր է այնպիսի վարժություններ անել, որոնք որքան հնարավոր է շատ մկաններ են գործի դնում: PanARMENIAN.Net / Tsets ![]() ![]() Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին ![]() ![]() ![]() Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում ![]() Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց ![]() Յոթ որդու Բավական քույրը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |