Մեծ տասնյակ. 2016-ի ամենասպասված համակարգչային խաղերըԱճող դիտարժանության հետ մեկտեղ, խաղերը կառաջարկեն գրեթե ամբողջական ընկղմում գործընթացի մեջ Վերջին մի քանի տարիները վճռորոշ էին համակարգչային խաղերի ինդուստրիայի համար: Բջջային հարթակների աճող ճնշումն ու մրցակցությունը ստիպում են «խաղագործներին» ոչ ստանդրատ լուծումներ որոնել` հաճախ հերթական խաղի ստեղծումը վերածելով տևական արտադրական պրոցեսի, որն ավարտվում է կամ նոր գլուխգործոցի թողարկմամբ, կամ լիակատար ձախողմամբ: Տեսախաղերի ինդուստրիայի փոխակերպումը հատկապես նկատելի կլինի ընթացիկ տարում` աճող դիտարժանության հետ մեկտեղ, խաղերը կառաջարկեն գրեթե ամբողջական ընկղմում գործընթացի մեջ: Դրան կնպաստի վիրտուալ իրականության տեխնոլոգիայի վերածնունդը, որի համար խաղերը նոր-նոր են ստեղծվում տարբեր ստուդիաների ընդերքում: 4 փետրվարի 2016 PanARMENIAN.Net - Խաղային ստուդիաներն այս տարի խոստացել են հսկայական քանակի նոր անվանումների թողարկում: Սակայն, ամենևին էլ փաստ չէ, որ այդ բոլոր տեսախաղերը կհայտնվեն հենց 2016-ին: PanARMENIAN.Net ը, ռիսկի գնալով, ներկայացնում է ամենասպասվածների տասնյակը: Tom Clancy's The Division Թողարկման հավանական ժամկետը` 2016-ի մարտի 8
Ubisoft ընկերությունն ազդարարել էր նախագիծը դեռ 2013-ի ամռանը` խոստանալով նորարար լուծումներ խաղային շարժիչի կառուցվածքում և միանգամայն իրական գրաֆիկա: Թիմային խաղի իրադարձությունները ծավալվում են նախաապոկալիպտիկ Նյու Յորքում ոչ հեռու ապագայում: Ընդ որում, շրջակա խաղային աշխարհն ակտիվ արձագանքում է ինչպես խաղացողի գործողություններին, այնպես էլ ամբողջ մարտական ջոկատի ներկայացուցիչների խաղաոճին: Final Fantasy XV Թողարկման հավանական ժամկետը` 2016 թ.
Դերային մարտախաղի լեգենդար շարքի նոր մասի անոնսը իրարանցում առաջացրեց խաղասերների շրջանում: Բանն այն է, որ խաղը մշակման փուլում է արդեն ավելի քան 8 տարի և այդպիսով ամենաերկար մշակվող և սպասված խաղն է Final Fantasy-ի շարքում: Եթե Square Enix-ի հեղինակները կատարեն խոստումը և այս տարի թողարկեն խաղը, դա համաշխարհային մասշտաբի իրադարձություն կլինի: Final Fantasy XV սյուժեն կապված չէ Final Fantasy շարքի նախորդ սերիաների հետ, բացի այդ, խաղը նաև աչքի է ընկնում բռնության և արյունոտ պատկերների առկայությամբ, ինչը բնորոշ չէր այս շարքին: The Last Guardian Թողարկման հավանական ժամկետը` 2016 թ.
Ոչ պակաս սպասված «անավարտ գործ» է, որի թողարկումը բազմիցս է հետաձգվել վերջին 5 տարում: The Last Guardian-ի մշակումն այնքան ձգձգվեց, որ երկրպագուներն արդեն «ձեռք էին քաշել» այդ նախագծից, սակայն 2014-ին Sony ընկերության ներկայացուցիչները հայտարարեցին, որ խաղը չի չեղարկվել, իսկ 2015-ի ամռանը խոստացան, որ այն կթողարկվի 2016-ին: Action-adventure-ի և գլուխկոտրուկի միահյուսումով խաղը նկարագրում է անանուն տղայի արկածները, որը փորձում է դուրս պրծնել հսկայական դղյակի փլատակներից: Doom Թողարկման հավանական ժամկետը` 2016 թ. գարուն
Doom-ը հեռավոր 1993-ին համակարգչային խաղերի կերպարն ընդմիշտ փոխած առաջին դեմքից ծավալվող լեգենդար շութերի նոր մասն է, իսկ ավելի շուտ ռեմեյքը: Չնայած, որ նոր խաղն ունի վերջին սերնդի շարժիչ, խաղային գործընթացը հավատարիմ կմնա դասական տեսքին: Խաղի գործողությունը ծավալվում է Մարսում: Միավորված աէրոտիեզերական կորպորացիայի գիտնականները հայտնաբերում են խորհրդավոր սիմվոլներ, որոնք անհասկանալի կերպով հազարավոր դժոխային էակներ են բերում մոլորակ: Dark Souls III Թողարկման հավանական ժամկետը` 2016 թ. մարտի 24
Bloodborne խաղի անհավանական հաջողությունն այն ոճական խթանը հանդիսացավ, որին հետևելու է համակարգչային խաղերի մեծ հեղինակ Հիդետակ Միյաձակին: Սիրված և մռայլ Action/RPG-ի 3-րդ մասն այնքան թշնամական չի լինի խաղացողի հանդեպ, որքան նախորդ մասերը: Սակայն բաց աշխարհի հետազոտությունից առաջացած անմոռանալի տպավորություններն ապահովված կլինեն: Deus Ex: Mankind Divided Թողարկման հավանական ժամկետը` 2016 թ. ապրիլի 8
Հակաուտոպիաների շարքի նոր մասը կպարունակի տարբեր խաղային ժանրերի տարրեր: Ներկայացնելով, ըստ էության, Action/RPG-ը, խաղը կհամադրի երրորդ դեմքով ընթացող շութերը ստելս-էքշնի հետ: Սակայն գլխավորը խճճված սյուժեն է, ակտիվ փոխգործակցությունը խաղային աշխարհի հետ, կերպարի զարգացման հնարավորությունը և, անշուշտ, խաղացողի գործողությունների ազդեցությունը իրադարձությունների հետագա զարգացման վրա: Եթե այդ ամենը լինի, ապա հնարավոր կլինի խոսել ամենաառաջին խաղի արժանի շարունակության մասին: Quantum Break Թողարկման հավանական ժամկետը` 2016 թ. ապրիլի 5
Վերջին հոլովակը չտեսնված իրարանցում առաջացրեց համակարգչային խաղերի աշխարհում` իրատեսական և համոզիչ գրաֆիկան հոռետեսության հիմք հանդիսացավ: Վերլուծաբաններից շատերը պնդում էին, որ Remedy Entertainment-ը հանրությանն է ներկայացրել CG-կեղծիք, ոչ թե իրական խաղային գործընթաց: Այնուամենայնիվ, հանգուցալուծումը մոտ է: Խաղի հիմնական առանձնահատկությունն այն է, որ խաղացողը կարող է ժամանակավոր մանիպուլյացիաների դիմել: Uncharted 4: A Thief's End Թողարկման հավանական ժամկետը` 2016 թ. ապրիլի 26
Naughty Dog ստուդիան բարձրակարգ արտադրանք թողարկողի համբավ ունի, այդ թվում Uncharted շարքի շնորհիվ: Անխոցելի և խարիզմատիկ Նաթան Դրեյքի հերթական արկածները կբերեն նրան Մադագասկար: Երևակայական Լիբերտալիայի որոնումները, որը ենթադրաբար ծովահենների հորինված ուտոպիական պետություն է, ինչը լավ հնարավորություն է կրկին հանդիպելու սիրված հերոսներին: Mass Effect Andromeda Թողարկման հավանական ժամկետը` 2016 թ. վերջ
Mass Effect եռապատումի վերջին մասը պառակտեց երկրպագուներին երկու ճամբարի: Առաջինի ներկայացուցիչները մեղադրեցին BioWare-ի հեղինակներին բացահայտ խալտուրայի մեջ, նկատի ունենալով պատմության ավարտը: Երկրորդ ճամբարն ավելի լոյալ գտնվեց և «միանգամայն տրամաբանական» համարեց Գալակտիկայի գոյության համար մղվող պայքարի ավարտը: Դերային մարտախաղի նոր մասը գործողությունը տեղափոխում է Անդրոմեդայի գալակտիկա, իսկ գլխավոր հերոսը կապիտան Շեպարդի փոխարեն կլինի նոր կերպար: Gears of War 4 Թողարկման հավանական ժամկետը` 2016-ի չորրորդ եռամսյակ
Xbox One-ի համար նախատեսված ամենակարևոր բացառիկ նախագծերից մեկը` Gears of War 4 շութերը, ներկայացվել է Microsoft-ի մամուլի ասուլիսի շրջանակում E3 ցուցահանդեսում: Առանցքային տարբերություններից մեկն այն է, որ նոր նախագծի գլխավոր հերոսները ոչ թե հրեշների անվախ վերացնողներ են, ինչպես նախկինում, այլ սովորական զինվորներ, որոնք զերծ չեն վախից ու խուճապից: Մնացած ամեն ինչը` բենզասղոցներով հրացանները, ֆիրմային անցումները, թաքստոցները և դիրքային պատերազմը դիտարժան ավարտով, իր տեղում է: Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները Բաժնի այլ նյութերը Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |