![]() Ուժի վայրերը և գեոպաթոգեն գոտիները. Հին ժամանակների գիտելիքներն ու գիտնականների եզրակացությունըԵրկիր մոլորակի վրա լոկալ անոմալ հատվածների գոյության մասին վաղուց է հայտնի, հնարավոր է, ավելի քան 10 000 տարուց ի վեր: Հնում բացասական էներգիայով վայրերն անվանում էին «խորքային չարքեր»` մարդու վրա բացասական ազդեցությունը կապելով չարքերի ազդեցության հետ: Բացի այդ մեր նախնիները շատ ուշադիր են զննել ու ընտրել կառուցման համար նախատեսված վայրերը: Այդ վայրերը որոշվում են կենսատեղաբաշխման օգնությամբ, այդ թվում նաև ջրուղիների որոնման: ![]() PanARMENIAN.Net - Ջրուղիների որոնումը լայնորեն տարածված է եղել Հին Հայաստանում, Եգիպտոսում, Չինաստանում և Արևելքի մյուս երկրներում: Իսկ միջնադարում այն լայն կիրառում ստացավ նաև Եվրոպայում: Կենսատեղաբաշխումն օգտագործվել է որպես օգտակար հանածոների, ջրուղիների որոնման միջոց: Քրիստոնեության ընդունման հետ Հայաստանում հաճախ այդ մեթոդի օգնությամբ են որոշել եկեղեցիների կառուցման վայրը: Հնում կարծում էին, որ Երկրի վրա և տիեզերքում իշխող ուժերը կարող են մի վայրում ներդաշնակ լինել, իսկ մեկ այլ վայրում` քաոսային վիճակում: Այդ գիտելիքն այսօր հաստատում են գիտնականները: Բնության ուժերի ներդաշնակ համադրությունն առաջացնում է այսպես կոչված ուժի վայրեր: Այդ տարածքներում գերակշռում է դրական էներգիան, որը հզոր վերականգնման ներուժ ունի: Ուժի վայրեր կան ամբողջ աշխարհում: Դրանք սուրբ վայրեր են համարվել շրջակա միջավայրի վրա հզոր ազդեցության պատճառով: Նման վայրերում են գտնվում սրբավայրերից շատերը: Հետաքրքրականն այն է, որ եթե հետևենք պատմագրությանը, ապա կտեսնենք, որ մշակույթների և կրոնների փոփոխության հետ այդպիսի վայրերն անփոփոխ էին մնում: Նոր տաճարը կառուցում էին հենց նույն վայրում: Հայաստանում այդպիսի վայրերից է Տաթևի վանքի տարածքը: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ 12 կմ շառավիղով բացակայում են գեոպաթոգեն գոտիները (ԳՊԳ): Բարենպաստ գոտիները յուրահատուկ ազդեցություն են ունենում մարդու օրգանիզմի և էներգատեղեկատվական դաշտի վրա: Այդ ազդեցությունը հզորացնում է մարդու ներքին ռեսուրսները: Ուժի վայրեր այցելելուց հետո Կիրլյան մեթոդն ի հայտ է բերում մարդու կենսադաշտի էներգետիկ կարգավիճակի փոփոխությունը, որի ժամանակ օրգանիզմը սկսում է արագ վերականգնվել կամ ապաքինվել, ակտիվանում են խորքային, սովորական վիճակում անհասանելի հոգեկան շերտերը, զգալիորեն բարելավվում է գլխուղեղի աշխատանքը: Բարենպաստ գոտիների հետ մեկտեղ գոյություն ունեն նաև այլ յուրահատուկ աշխարհագրական` գեոպաթոգեն գոտիներ: Դրանք մոլորակի անոմալ վայրերն են , որտեղ ի տարբերություն բարենպաստ գոտիների, նկատվում է բացասական ազդեցություն մարդու, կենդանիների և բույսերի վրա: Հետաքրքիր է, որ որոշ դեպքերում ԳՊԳ-ները կարող են բարենպաստ ազդել մարդու վրա` բուժիչ ազդեցություն ունենալով: Գեոպաթոգեն գոտիները լոկալ անոմալ վայրեր են Երկրի մակերեսի վրա, որտեղ գրանցվում է քիմիական և/կամ ֆիզիկական դաշտերի բարձր ակտիվություն, որոնք համալիր բացասական ազդեցություն են ունենում մարդու և նրա կենսոլորտի վրա: Պարզվել է, որ մարդու առողջության վրա հատկապես ուժեղ է ազդում ոչ թե գեոպաթոգեն գոտու ամբողջ մակերեսը, այլ դրացք հատումները, այսպես կոչված գեոպաթոգեն «հանգույցները»: Հատկապես վնասակար է այդպիսի հանգույցների առկայությունն այն վայրերում, որտեղ գտնվում է մահճակալի գլխամասը, աթոռի նստատեղը և այլն, որտեղ մարդ բավականին երկար ժամանակ է անցկացնում»: Գեոպաթոգեն ճառագայթման վայրում մարդու երկարատև մնալու դեպքւմ ի հայտ են գալիս հետևյալ ախտանիշները` անքնություն, գիշերային մղձավանջներ, հանգստացած լինելու զգացողության բացակայություն քնից հետո, ընկճախտ, բուժման անարդյունավետություն: Օրինակ, Հայաստանի նոոսֆերայի և ուռուցքաբանության ինստիտուտների համատեղ հետազոտության արդյունքում հայտնաբերվել է գեոպաթոգեն գոտու բացասական ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա: Վերցվել է առնետի առողջ թոքային հյուսվածք և տեղադրվել է գեոպաթոգեն «հանգույցում»: Արդյունքում, կարճ ժամանակում բջիջները վերածվել են քաղցկեղային բջիջների: Բնության մեջ կանոնավոր պաթոգեն գոտիները գլոբալ ցանց են կազմում: Դրանք տեղաբաշխված են ինչպես մերիդիանները գլոբուսի վրա: Իսկ փակ տարածքներում տեղի է ունենում կողմնորոշիչ տարածում պատերին զուգահեռ: Համապատասխանաբար պատերի մոտ գեոպաթոգեն գոտիներն ավելի թանձր են, կենտրոնին մոտ` ավելի նոսր: Ինչով է դա բացատրվում հայտնի չէ: Բացի այդ, գոյություն ունեն լոկալ պաթոգեն հատվածներ, պայմանավորված տեկտոնիկ խզվածքների առկայությամբ, ստորգետնյա փոսերով, գետերի չորացած հունով և այլ գործոններով: Երկրի վրա չկա այնպիսի վայր, որտեղ ի հայտ չեն գալիս գեոպաթոգեն գոտիներ, դրանք սարդոստայնի նման գոտեվորում են ամբողջ մոլորակը: Ներկայում հայտնի է այդպիսի 2 գլոբալ ցանց` այսպես կոչված Հարթմանի ցանցը, որի վանդակների չափերը 2х2 մ են, և Քարիի ցանց, որի վանդակների կամ բջիջների չափը 6х6 մ է, այն 45 աստիճանի տակ է գտնվում Հարթմանի ցանցի նկատմամբ: Առավել հաճախ գեոպաթոգեն գոտիներում առկա է ռոդոնի և ռենտգենի պարունակություն: Պաթոգեն գոտիների մեկ այլ տեսակ կապված է առավելապես ֆիզիկական դաշտերի համալիր ազդեցության հետ: Ֆիզիկական պաթոգեն գոտիների տեղում բարձրանում է էլեկտրամագնիսային ճառագայթման մակարդակը: Կենսատեղաբաշխումը, ինչպես հազարամյակներ առաջ, այսօր ևս «ստորգետնյա չարքերին» հայտնաբերելու բավականին գործուն միջոց է: Սակայն, դրա հետ մեկտեղ արդի գիտությունն ունի տեխնիկական միջոցների ամբողջ անհրաժեշտ արսենալը` հայտնաբերելու համար անոմալ վայրերը: Դա ռադիոչափման մեթոդն է,. կենսաերկրաֆիզիկաքիմիական և երկրաէլեկտրաքիմական քարտեզագրումը: Մի քանի տարի առաջ հայ գիտնականներին հաջողվեց լուսանկարել «ստորգետնյա չարքերին» հատուկ «լուսանկարչական սարքի» միջոցով: Դա հատուկ սարք է, որի մեջ հատուկ ժապավեն է դրվում, որը հատուկ դիրքով տեղադրվում է գեոպաթոգեն «հանգույցի» մեջ և լուսանկար ստանալ: Ֆոտո-ինդիկացիայի մեթոդը թույլ է տալիս աչքով տեսնել գեոպաթոգեն հատվածները, դրանց ազդեցության ուղղվածությունը, տարբեր մասերի ինտենսիվությունը, այդ հատվածների արձագանքն արտաքին ազդեցության վրա, օրինակ, արևի ակտիվության, որի ազդեցության դեպքում այդ հատվածներն առավել ագրեսիվ են դառնում»: Այլ կերպ ասած, ֆոտոինդուկցիայի մեթոդն առավել հստակ պատկերացում է տալիս այդպիսի գոտիների մասին: Գեոպաթոգեն հատվածների լուսանկարները շատ տպավորիչ են և հիշեցնում են գերնոր աստղերի բռնկում կամ գալակտիկ միգամածությունների կուտակումներ: Ահա վառ դեղին գույնի բիծը, որից տարբեր կողմեր են գնում կարմիր ճառագայթները` դա գեոպաթոգեն հանգույց է, որտեղ գերիշխում է ռենտգեն ճառագայթումը: Մուգ կապույտ գույնի ֆիզիկական դաշտերի լուսանկարները սպիատակվուն բծեր ունեն: Սակայն չնայած նոր տեխնոլոգիաներին, շատ բան մնում է անհայտ: Օրինակ, հայտնի է, որ այդ հատվածներին բնորոշ է ֆիզիկական կամ քիմիական դաշտերի բարձր ֆոնը: Սակայն բոլոր այդ օբյեկտիվ բաղադրիչների առկայությամբ, միևնույն է անհասկանալի է մնում, թե ինչպես կարող է այդ անոմալ դաշտը չեզոքացվել որոշ գործողությունների դեպքում: Օրինակ, պաթոգեն հատվածը մարում է, եթե նրա վերևում մետաղյա օղակ կախել, կամ շատ կթուլանա, եթե գեոպաթոգեն հանգույցի տեղում ռափանի խխունջ տեղադրել, բուրգի փոքր մոդել և այլն: Այս հարցերը դեռ պատասխան չունեն: Ակամայից հիշում ես մարդուն ու նրա բնակավայրը մութ ուժերից պաշտպանելու հին սովորույթները, հնում այդ նպատակով տարբեր խորհրդանիշների օգտագործումը: Նույնիսկ հայկական ազգային տարազի տարրերից շատերը, էսթետիկ և սոցիալ-կենցաղային ասպեկտներից բացի, նաև կոդավորված տեղեկություններ են պարունակում այդպիսի պաշտպանության վերաբերյալ: Հնարավոր է, որ գոտիների, գլխաշորերի, գորգերի, հատկապես գորգերի, նախշերում շրջանների, խաչերի, աստղերի, պարույրների առկայությունն ոչ այլ ինչ է, քան հզոր հմայիլ: PanARMENIAN.Net / Tsets ![]() ![]() Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին ![]() ![]() ![]() Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում ![]() Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց ![]() Յոթ որդու Բավական քույրը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |