![]() Փաստեր մարմնի մասին. Ատոմներից մինչև Անդրոմեդային համաստեղությունՆերկայացնում ենք որոշ հետաքրքիր փաստեր, որոնք կստիպեն նորովի ընկալել ինքներդ ձեզ և գուցե բարձրացնեն ձեր ինքնագնահատականը: ![]() PanARMENIAN.Net - Սկզբի համար`դուք կազմված եք մոտավորապես 7,000,000,000,000,000,000,000,000,000 (7 օկտիլիոն) ատոմից: Այդ 7 օկտիլիոն ատոմից յուրաքանչյուրի տարիքը միլիարդների է հասնում: Ատոմները, որոնցից բաղկացած է մեր մարմինը, հիմնականում դատարկ են: Միջուկը, որը կազմում է ատոմի զանգվածի մեծ մասը, այնքան փոքր է ամբողջ կառուցվածքից, որ այն կարելի է համեմատել ճանճի եհտ եկեղեցու տարածքում: Ատոմները, որոնցից բաղկացած է մատերիան, երբեք չեն դիպչում իրար: Որքան մոտենում են, այնքան մեծանում է նրանց բաղադրիչների էլեկտրական լիցքերի միջև վանող ուժը: Դա նույնն է, ինչ փորձել նույն կողմով երկու հզոր մագնիս միացնել: Այդ երևույթը տեղի է ունենում նույնիսկ այն ժամանակ, երբ օբյեկտները դիպչում են միմյանց: Երբ նստած եք աթոռին, չեք դիպչում դրան: Դուք մի փոքր բարձր եք նրա մակերեսից` ատոմների վանող ուժի ազդեցությամբ: - Այն ամենը, ինչ մենք զգում ենք, բաղկացած է մոլեկուլներից: Բնության ամենամեծ մոլեկուլը մեր մարմնի մեջ է գտնվում: Դա առաջին քրոմոսոմն է: Ներկայումս հայտնի ամենամեծ մոլեկուլը մարդու առաջին քրոմոսոմի ԴՆԹ-ն է: Այն պարունակում է մոտ 10.000.000.000 ատոմ, ընդ որում, պետք է հաշվի առնել, որ մարդու գենոմն ամենամեծը չէ: Դա թույլ է տալիս նրան գեների մեծ քանակություն պահել: - Յուրաքանչյուր մարդ մոտ կես ժամ գոյատևել է որպես միաբջիջ օրգանիզմ: Ձեր կյանքը սկսվել է ձվից: - Օրգանիզմի ամենամեծ բջիջը մարդու ձվաբջիջն է, որի տրամագիծը հասնում է 0,2-0,5 մմ: Այն կարելի է տեսնել անզեն աչքով: Ամենափոքրը` սերմնաբջիջն է: - Ձվաբջիջը, որից դուք զարգացել եք, ձևավորվել է ձեր մոր օրգանիզմում, երբ նա դեռ սաղմ է եղել: Ձվաբջջի և ձեր ԴՆԹ-ի կեսի, որ ստանում եք ձեր մորից, կազմավորումը կարելի է համարել ձեր գոյության առաջին պահը: Ընդ որում, դա տեղի է ունեցել դեռ մինչև ձեր մոր ծնվելը: - Ի տարբերություն այլ բջիջների, որոնք պարունակում են մարդու ԴՆԹ-ի ամբողջական հավաքածուն, սեռական բջիջները` ձվաբջիջին ու սերմնաբջիջը պարունակում են նոր օրգանիզմի ստեղծման համար անհրաժեշտ ԴՆԹ-ի միայն կեսը: - Մարդու մարմնի վրա գրեթե նույնքան մազ կա, որքան շիմպանզեի, սակայն մազերն այնքան բարակ են, որ գրեթե տեսանելի չեն: - Կանայք ծնվում են ավելի լավ ռեցեպտորներով, քան տղամարդիկ: Հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք ավելի ունակ են ճիշտ որոշելու հոտն ու համը: - Ձեր աչքերը ծնվելու պահից մինչև մահ նույն չափի են մնում, իսկ քիթն ու ականջներն անընդհատ աճում են: - Մարդու օրգանիզմի ամենաուժեղ մկանը լեզուն է: - Ծնոտը օրգանիզմի ամենաամուր ոսկորներից մեկն է: - Մեկ քայլ անելու համար մարդը գործի է դնում 200 մկան: - Փռշտալիս բոլոր պրոցեսներն օրգանիզմում կանգ են առնում: - 24 ժամում մարդու մարմինը կարող է այնքան ջերմություն արտադրել, որը կբավարարեր 30 լ սառը ջուր եռացնելու համար: - Մարդը կայնքի 20 տարին քնած է անցկացնում: - Եթե գնահատելու լինենք ըստ բջիջների քանակի, մեր մեջ ավելի շատ մանրէների կյանք կա, քան մենք ենք: Մարդու մարմինը բաղկացած է մոտավորապես 10 տրիլիոն բջիջից, սակայն մանրէների բջիջները մարմնի մեջ 10 անգամ ավելի շատ են: Մեր մեջ ապրող մանրէների մեծ մասը չի վնասում մեզ, որոշ մասը նույնիսկ օգտակար է: - Փորձագետները որոշել են, որ մարդու աչքը կարողանում է մինչև 10 մլն գույն տարբերակել: - Եթե մարդու աչքը տեսախցիկ լիներ, կունենար 576 մեգապիկսել: 300 էջ կարդալիս աչքերն «անցնում են» 1 կմ տարածություն: - Եթե պարզ գիշերային երկնքում կարողանաք տեսնել Անդրոմեդայի համաստեղությունը, որն ամենամոտն է Ծիր կաթին գալակտիկային, նշանակում է` այնքան հեռուն եք տեսնում, որքան հնարավոր է առանց տեխնոլոգիաների կիրառման: Տարածությունը մինչև համաստեղություն 2,5 մլն լուսային տարի է: Ֆոտոնները, որոնք դուք կտեսնեք, սկսել են իրենց ուղևորությունը 2,5 մլն տարի առաջ: Այդպիսով դուք ուղևորվում եք դեպի անցյալ: PanARMENIAN.Net / Tsets ![]() ![]() Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին ![]() ![]() ![]() Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում ![]() Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց ![]() Յոթ որդու Բավական քույրը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |