Երևանի Բուսաբանական այգում որսում և գողանում են կենդանիներինՊատշաճ հսկողության համար միջոցները չեն բավականացնում Երևանի Բուսաբանական այգին քաղաքի վերջին կանաչ գոտիներից է: Խորհրդային տարիներին այն բուսաբանության առաջատար գիտական կենտրոն էր: 15 հունիսի 2016 PanARMENIAN.Net - Այժմ այգին դժվարությամբ է գոյատևում: Վերջին 10-15 տարում 5000 բուսատեսակների մոտ կեսն անհետացել է: Վերջին տարիներին այգում նաև որսագողության դեպքեր են լինում: Ըստ Բուսաբանական այգու աշխատակցի, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, այգու տարածքում մշտապես զինված մարդիկ են հայտնվում և որսորդական հրացաններով խփում կամ որսում են այն սակավաթիվ կենդանիներին, որոնք ապրում են այգու տարածքում: Այդպես, մի քանի տարի առաջ որսացին գրեթե բոլոր սկյուռներին, աղվեսների որս է գնում: Կրակում են թռչուններին, ավերում են բները: Անտառային աղավնիների ակտիվ որս է գնում: Իսկ բոլորովին վերջերս ավերել են ականջավոր բվի բույնը, մինչդեռ ականջավոր բուն բավականին հազվադեպ է հանդիպում Հայաստանի տարածքում, առավել ևս` Երևանում: «Բույնը վայր են գցել, ձագերին տարել են, ծնողները մինչև հիմա պտտվում են բնի շուրջ»,-ասել է այգու աշխատակիցը: Ընդ որում, միաժամանակ կայքերից մեկում հայտարարություն հայտնվեց ականջավոր բվի ձագ վաճառելու մասին: «Այգին ընդամենը 4 պահակ ունի, նրանք հերթափոխով են աշխատում: Բնականաբար, 80 հա տարածքում կարգ ու կանոնին հետևել այս կազմով հնարավոր չէ: Ֆինանսավորումը չի բավականացնում: Մենք նոր կադրերի մեծ պահանջ ունենք, սակայն, ցածր աշխատավարձի պատճառով, երիտասարդները չեն ձգտում այստեղ աշխատել: Այգուն լուրջ պահակազոր է հարկավոր, որը կպարեկի տարածքը: Միայն այդպես մենք կարող ենք ձերբազատվել առկա խնդիրներից: Իսկ դա մեծ ֆինանսներ է պահանջում, որոնք չկան»,-ասել է ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանը: Թերի ֆինանսավորումից բացի, այգին տուժում է նաև Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին թերի օրենքի պատճառով: Օրինակ, վերոնշյալ օրենքի 2-րդ հոդվածը նույն ականջավոր բվի որսի համար ընդամենը 20.000 դրամ տուգանք է սահմանում: Ծիծաղելի գումար, հաշվի առնելով այն փաստը, որ թռչունները շատ ավելի թանկ են վաճառվում: Հարցի ֆինանսական կողմից բացի, անհրաժեշտ է խստացնել Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին օրենքը, ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն, ինչպես նաև կամք է հարկավոր այդ և մյուս օրենքները կատարելու համար: PanARMENIAN.Net / Tsets Ամենաընթերցվողը բաժնում Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին Բաժնի այլ նյութերը Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |