Որքանով են կատարվել ՀՀԿ-ի խոստումներըԹվապատում 2012 թվականի մայիսին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հաղթանակ տարավ հերթական խորհրդարանական ընտրություններում՝ կայուն մեծամասնություն ձևավորելով հինգերորդ գումարման Ազգային ժողովում: Մի ամիս անց կուսակցության ձևավորած կառավարության վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց ծրագիրը, որն, ինչպես ենթադրվում էր, պիտի դառնար երկրի զարգացման փաստաթուղթը 2013- 2017 թվականներին: 21 փետրվարի 2017 PanARMENIAN.Net - Հիմնականում աբստրակտ ձևակերպումներով հարուստ փաստաթղթում կային նաև կոնկրետ թվերով արտացոլված որոշ տեսլականներ: PAN-ը հաշվել է՝ որքանով է ՀՀԿ-ն կատարել իր խոստումներն ծրագրից մի քանի՝ առավել չափելի նպատակների օրինակով: ՀՆԱ տարեկան աճ՝ 5-7%-ի չափով Եթե 2013-16 թվականներին ՀՀ տնտեսությունն աճեր ՀՀԿ խոստացած նվազագույն 5%-ով, 2016-ի համախառն ներքին ծավալը կավելանար 2012-ի համեմատ 21.5%-ով: Խոստացված առավելագույն 7%-անոց աճի դեպքում 2016-ի ավարտին հայկական տնտեսությունը կգերազանցեր 2012-ի ցուցանիշը 29.5%-ով: Փոխարենը՝ 2013-2016 թվականներին տնտեսական աճը կազմել է համապատասխանաբար 3.5%, 3.4%, 3% և 0.5% (2016-ի տվյալները նախնական են): Այսպիսով ՀՀ տնտեսությունը 4 տարում աճել է 10.8%-ով: Դա մոտ 2 անգամ պակաս է ՀՀԿ խոստացած աճի վատագույն ծավալներից ու մոտ 2.7 ագնամ պակաս առավել լավատեսական կանխատեսումից: Համեմատելով «հօգուտ» ՀՀԿ-ի՝ խոստացած նվազագույն աճի տեմպերի հետ, կարելի է եզրակացնել, որ իշխող կուսակցությունը տնտեսական աճի խոստումը կատարվել է ընդամենը 50%-ով:
Օբյեկտիվ պատճառներից մեկը 2014-ին ՌԴ-ում սկսված տնտեսական խնդիրներն են, որոնք բումերանգով հարվածեցին նաև հայկական տնտեսությանը: Սակայն նույնիսկ «նախաճգնաժամային» 2013-ին իշխանությունը չէր կարողացել հասնել խոստացած նվազագույն 5% տնտեսական աճին: Ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպերի ապահովում ՀՀԿ-ն խոստանում էր, որ 2013-2017 թվականներին արտահանումն աճելու էր ավելի մեծ տեմպերով, քան ներմուծումը. նպատակն արտաքին առևտրի բացասական հաշվեկշռի կրճատումն էր: Խնդիրը հաջողվել է, սակայն մասամբ: 2012-14 թվականներին առևտրի բացասական հաշվեկշիռը գրեթե անփոփոխ էր մնում՝ տատանվելով 2.83-3 մլրդ միջակայքում, իսկ հաջորդ 2 տարիներին կրճատվեց մինչև 1.509 մլրդ:
Առաջին հայացքից ուրախալի փոփոխության տակ, սակայն, խնդիրներ են թաքնված. մի կողմից, բացասական հաշվեկշիռը կրճատվել է 2016-ին ռեկորդային՝ 1.782 մլրդ արտահանման շնորհիվ: Սակայն նման կրճատման գլխավոր պատճառը 2014-2015 թվականներին ռուսական տնտեսության ցնցումների հետևանքով խոպանից եկող տրանսֆերտների կրճատմումն ու, որպես հետևանք, բնակչության գնողունակության և ներմուծման 20%-անոց անկումն է: 2016-ի արդյունքներով ներմուծումը կազմել է 3.292 մլրդ 2012-ի 4.266 մլրդ դիմաց (22% անկում), արտահանումը նույն տարիներին աճել է 1.428-ից մինչև 1.782 մլրդ՝ 24.8%-ով: Դեկլարատիվ առումով ՀՀԿ խոստումն իրականացել է, սակայն միանշանակ ոչ ՀՀԿ «շնորհիվ» ու ոչ այնպես, ինչպես իշխանությունը կցանկանար: Թերևս, ՀՀԿ-ն ինքն էլ ուրախ կլիներ, եթե իր այդ խոստումն անկատար մնար: Նվազագույն աշխատավարձի առնվազն կրկնապատկում 2012 թվականին նվազագույն աշխատավարձը ՀՀ-ում կազմել է 32.500 դրամ, 2016-ին՝ 55.000 դրամ:
Պահանջը չի կատարվել՝ կրկնապատկվելու փոխարեն աշխատավարձն աճել է 69%-ով: Նվազագույն աշխատավարձը պիտի կազմի աղքատության գծի առնվազն 140%-ը, միջին թոշակը՝ 125%-ը Աղքատության վերին գիծը Հայաստանում 2015-ին կազմել է 41.698 դրամ, միջին աշխատավարձը՝ 55.000 դրամ կամ աղքատության վերին գծի 132%-ը: Պայմանական շեմը հաղթահարելու համար կպահանջվեր սահմանել 58.377 դրամ նվազագույն աշխատավարձ:
Իսկ միջին կենսաթոշակն անգամ զիջում է աղքատության շեմին՝ 2016-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 40.422 դրամ: Աղքատության կրճատում 8-10%-ով 2012-ին աղքատ էր ՀՀ բնակչության 32.4%-ը, 2015-ին 29.8%-ը: Նրանցից 10.4%-ը շատ աղքատ են, 2%-ը՝ ծայրահեղ աղքատ: Խոստումն իրականանալու դեպքում աղքատությունը ՀՀ-ում կկազմեր 22.4-24.4%:
Ի դեպ, ամենացածր աղքատությունը ՀՀ-ում գրանցվել է 2007 թվականին՝ 26.4%: Առնվազն 100.000 նոր աշխատատեղ ՀՀ-ում գործազուրկների թիվն, ըստ ԱՎԾ-ի, 2012 թվականի երկրորդ եռամսյակին գրանցված 247.400-ից նվազել է մինչև 226.600՝ 2016-ի երկրորդ եռամսյակում, կրճատվելով 21.000-ով:
Եթե անգամ ենթադրել, որ գործազուրկները չեն արտագաղթել կամ չեն զբաղեցրել արտագաղթածների աշխատատեղերը ու ընդունվել են բացառապես նոր բացված աշխատատեղերի, կստացվի, որ 4 տարում ստեղծվել է 21.000 աշխատատեղեր: Համեմատության համար՝ Վրաստանում 2014 թվականին ստեղծվել է 33.100 աշխատատեղ: Կարդացեք նաև. Որքան կարժենան «Ծառուկյան» դաշինքի նախընտրական խոստումները Նիկոլայ Թորոսյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով Բաժնի այլ նյութերը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին 2018-ի «մեղադրյալները» | Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքը երկարացնելու մասին Մխիթարյանը նախկինում ևս անդրադարձել է այդ հարցին ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել |