Հետընտրական հանրահաշիվԻնչպես են տրոհվել ընդդիմության ձայները Վերջին 2 խորհրդարանական ընտրություններին գրանցվել է ընտրողների գրեթե նույն մասնակցությունը՝ 1.574 մլն 2017-ին և 1.559 մլն՝ 2012-ին: Սակայն դրանց մասնակցած ուժերն էականորեն տարբեր արդյունքներ են գրանցել: 3 ապրիլի 2017 PanARMENIAN.Net - ՀՀԿ-ն հավաքել էր 664 հազար ձայն՝ 2012-ին, 769 հազար ձայն՝ 2017-ին (+105 հազար ձայն): ԲՀԿ-ն կամ «Ծառուկյան» դաշինքը 2012-ին 455 հազար ձայն էր հավաքել, 2017-ին՝ 428 հազար (- 27000 ընտրող): Նախորդ ընտրություններին 85.5 հազար ձայն հավաքած ՀՅԴ-ն 2017-ին 103 հազար ձայն հավաքեց (+17500 քվե): ՕԵԿ-ը՝ նույն ինքը ՀՎԿ-ն, 83 հազար ձայնի դիմաց 2017-ին 58 հազար ձայն հավաքեց (-25000 քվե): «Ժառանգությունն» ու ՀԱԿ դաշինքը 2012-ին միասին հավաքել էին համապատասխանաբար 87000 ու 107000 ձայն (միասին՝ 194 հազար քվե): 2017-ին այդ ուժերի փոխարեն մասնակցել է իրենց փշուրների վրա առաջացած մի քանի միավորում՝ «Կոնգրես-ՀԺԿ»-ն, ԵԼՔ-ը, «Ազատ Դեմոկրատները» և, շատ ավելի նվազ չափով, ՕՐՕ դաշինքը (վերջինս կառուցված էր ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի, այլ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առանցքի շուրջ): Առաջին երեք ուժերը 2017-ին միասին հավաքեցին 162 հազար ձայն կամ 2012-ից 32000 քվե պակաս: Հենց այդքան էլ հավաքել է նախկին ԲՀԿ-ականների, ժառանգականների ու Սեյրան Օհանյանի դաշինքը: Կոմկուսի քվեները պակասել են 4000-ով, կազմելով 12 հազար ձայն: Փաստացի ընտրություններին մասնակցած բոլոր ոչիշխանական ուժերն արձանագրել են հավաքած քվեների քանակի նվազում: ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ի հավաքած քվեների քանակն 2012-ի համեմատ, ընդհակառակն, աճել է համապատասխանաբար 15.8%-ով ու 20.5%-ով: Որպես արդյունք ՀՀԿ-ն 2017-ին ունի ձայների 49.15%-ն 2012-ի 44.11% դիմաց, ՀՅԴ-ն՝ 6.58%-ը 5.68%-ի դիմաց: ԱԺ-ում չեն հայտնվում ՀՎԿ-ն, «Կոնգրես-ՀԺԿ»-ն «Ազատ Դեմոկրատները», ՕՐՕ-ն և, ինչպես նախորդ անգամ, կոմունիստները: Ամենաընթերցվողը բաժնում ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով Բաժնի այլ նյութերը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին 2018-ի «մեղադրյալները» | Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը |