Պուլիցերյան լուսանկարներ

Պուլիցերյան լուսանկարներ

Երկամյա Պատրիցիան

Պուլիցերյան մրցանակն ամենահեղինակավորն է համարվում ԱՄՆ լրագրության ոլորտում, այն շնորհվում է պատմությունը եզակի ձևով ներկայացնելու և մարդկային զգացմունքները լրատվության մեջ արտացոլելու համար: PanARMENIAN.Net-ը պատմում է լուսանկարների մասին, որոնք չեն ստում:

PanARMENIAN.Net - Ռոն Օլշվանգերը (Ron Olshwanger) պրոֆեսիոնալ լուսանկարիչ չէր, նա կահույք էր վաճառում, սակայն 1989-ին նրա լուսանկարն արժանացավ Պուլիցերյան մրցանակի որպես թեժ կետում արված լրատվական լուսանկար: Օլշվանգերի լուսանկարում հրշեջ Ադան Լոնգն է պատկերված Սենտ Լուիսից, որն արհեստական շնչառություն է տալիս այրվող տնից դուրս բերած 2-ամյա Պատրիցիային:

Ռոնը ոստիկանական սկաներ ուներ, նրան միշտ դուր էր գալիս հրդեհներ լուսանկարել: Նա պատահարի վայր էր ժամանել անգիտակից Պատրիցիային այրվող տնից հանելուց մի քանի րոպե առաջ:

Օլշվանգերի լուսանկարը 200 դոլարով գնեց St Louis Post-Dispatch թերթը՝ տպագրելով այն առաջին էջում: Հրշեջ Լոնգին պարգևատրեցին Պատվո մեդալով, իսկ Ռոնը Պուլիցերյան մրցանակի արժանացավ: Օլշվանգերը մրցանակի ամբողջ գումարը հանձնեց Պատրիցիայի մորն ու քրոջը:

Սակայն այս պատմությունը երջանիկ ավարտ չունեցավ՝ 6 օր անց Պատրիցիան մահացավ հրդեհի ժամանակ ստացած բարդություններից:

Սակայն փոքրիկ Պատրիցիայի լուսանկարը ծառայեց մեկ այլ կարևոր նպատակի՝ լուսանկարը ստիպեց մարդկանց ծխի հայտնաբերման սարքեր տեղադրել տներում:

Ընթերցեք նաև. Պուլիցերյան լուսանկարներ. Տարհանման սանդուղքի փլուզում

Հասմիկ Վանցյան/PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---