![]() Պուլիցերյան լուսանկարներԱհաբեկչություն Քենիայի առևտրի կենտրոնում 2014-ին Պուլիցերյան մրցանակը «թեժ նորություններ» անվանակարգում ստացել է Թայլեր Հիքսը «ցնցող լուսանկարների, վարպետության և Քենիայի Westgate առևտրի կենտրոնում ահաբեկչության փաստագրման ժամանակ ցուցաբերած արիության համար»: ![]() PanARMENIAN.Net - Գրոհայինների հարձակումը Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում Westgate առևտրի կենտրոնի վրա տեղի է ունեցել 2013-ի սեպտեմբերին: Իսլամիստական «Ալ Շաբաբ» շարժման գրոհայինները կրակ են բացել կենտրոնի այցելուների ուղղությամբ: Մինչև կրակոցները իսլամիստներն ազատ են արձակել բոլոր մահմեդականներին: Հարձակման օրը Թայլեր Հիքսը առևտրի կենտրոնից ընդամենը մի քանի թաղամաս էր հեռու: Հիքսը մի քանի ժամ շարունակ լուսանկարել է այն ամենը, ինչ կատարվում էր: © Taylor Hicks / The New York Times Ահաբեկչության հետևանքով 65 մարդ զոհվեց, 175-ը վիրավորվեց; Կենդանի մնացած մարդկանց գրոհայինները պատանդ վերցրեցին: © Taylor Hicks / The New York Times «Ամենուր դիեր էին: Ոմանք անշնչացած ընկած էին այնտեղ, որտեղ քիչ առաջ ճաշում էին»,-նկարագրել է կատարվածը Հիքսը: «Հասարակ մարդկանց սպանությունն արդարացում չունի: Գրոհայինները գնդակահարում էին կանանց ու երեխաների: Նրանք սպանում էին բոլորին, ով իրենց ճանապարհին էր հայտնվում»,-ասել է լուսանկարների հեղինակը: © Taylor Hicks / The New York Times Թայլեր Հիքսը ծնվել է Բրազիլիայում: Երկար ժամանակ ապրել է Նայրոբիում և աշխատել է New York Times-ում: երբ նրան Պուլիցերյան մրցանակ հանձնեցին, նա ասաց, որ դա մեծ պատիվ է իր համար: «Սա պարգև է ինձ համար, այն միևնույն ժամանակ ցույց է տալիս նման պատմությունների կարևորությունը: Անկախ նրանից, թե որքան հեռու և որտեղ են կատարվում այդպիսի ողբերգական դեպքերը, դրանք աննկատ չեն մնում, իսկ լուսանկարիչները վտանգում են կյանքը: Եվ մեկը, և մյուսը ճանաչում ստացավ», -ասել է նա: Հիքսը ռազմական լուսանկարչի փորձ է ձեռք բերել բազում թեժ կետերում՝ Կոսովոյում, Իրաքում, Սոմալիում և Աֆղանստանում: Հասմիկ Վանցյան/PanARMENIAN.Net ![]() ![]() Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը ![]() ![]() ![]() Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին ![]() Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը ![]() Դեգան, Սարյանն ու Ուրարտուն ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |