![]() Վտանգավոր ու վտանգվածՀայաստանի թունավոր օձերը Հայաստանում կա 23 տեսակի օձ, որոնցից թունավոր են միայն 4-ը։ Դրանք են՝ լեռնատափաստանային երևանյան իժը, հայկական իժը, գյուրզան և Դարևսկու իժը։ Դրանցից ամենավտանգավորն էլ հայկական իժն ու գյուրզան են, որոնք կյանքի համար լուրջ վտանգ են ներկայացնում, իսկ Դարևսկու իժը վերացման շեմին է: ![]() PanARMENIAN.Net - ը պատմում է Հայաստանի թունավոր օձերի մասին և թե որտեղ կարելի է դրանց հանդիպել: Հայկական իժ կամ Ռադդեի իժ Ռադդեի իժը Հայկական բարձրավանդակի թունավոր օձերի էնդեմիկ խոցելի տեսակ է: Այն գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և միջագային Կարմիր գրքում՝ որպես «Վտանգված լինելուն մոտ»: Հայկական իժը բնակվում են լեռնային չորասեր անտառներում, գիհու նոսր անտառներում, լեռնային տափաստաններում: Երբեմն մտնում են մշակովի դաշտեր, որտեղ մնում են քարերի կույտերում: Այս օձի կծածը մարդու կյանքի համար լուրջ վտանգ է ներկայացնում: Մարմնի երկարությունը էգերի մոտ հասնում է 80 սմ, պոչինը` 40-60 սմ, արուներն ավելի խոշոր են: Ունեն մուգ մոխրագույն գունավորում` լավ արտահայտված կարմրա- շագանակագույն պտերով: Պոչի ծայրը դեղնա-նարնջագույն է: Գյուրզա Գյուրզան Հայաստանում հանդիպող ամենավտանգավոր օձն է, այն ևս պատկանում է իժերի ընտանիքին: Հանդիպում է գրեթե բոլոր մարզերի (բացառությամբ՝ Գեղարքունիքի մարզի) նախալեռներում և ոչ բարձր լեռներում։ Տարածված է չոր կիսաանապատային, տափաստանային, թփուտային կամ նոսրանտառային բուսականությամբ, ժայռոտ ու քարքարոտ կենսավայրերում, երբեմն նաև՝ այգիներում։ Թույնը կիրառվում է դեղագործության մեջ, իսկ կծածը վտանգավոր է մարդու և կենդանիների կյանքի համար։ Դարևսկու իժ Դարևսկու իժն ընդգրկված է միջազգային Կարմիր գրքում՝ որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»: Վերջին հետազոտությունների համաձայն հանդիպում է միայն Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում: Վտանգման հիմնական գործոններից են՝ ապրելավայրի քայքայումն ու ապօրինի որսը: Պահպանվում է «Արփի լիճ» ազգային պարկում: «Կովկասում Դարևսկու իժի պահպանման միջոցառումներ» ծրագրի շրջանակներում 2004 –ից անհրաժեշտ բիոտոպերի տարանջատման և պահպանության նպատակով մշակվել և իրականացվել են կոնսերվացիոն միջոցառումներ: Մարմինը հաստ է, երկարությունը՝ 13-42 սմ, պոչը՝ 6-8 անգամ կարճ։ Էգերը խոշոր են արուներից։ Մեջքը մոխրագույն է, բաց գորշավուն, դեղնագորշավուն կամ կանաչավուն։ Մեջքի երկայնքով, ծոծրակից մինչև պոչի ծայրը, ձգվում է մուգ գորշավունից սև, լայն խալերից կազմված զիգզագանման նախշ։ Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net ![]() ![]() Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին ![]() ![]() ![]() Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում ![]() Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց ![]() Յոթ որդու Բավական քույրը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |