«Խելացի օրորոց»Հայկական արտադրանքը հեքիաթ կպատմի ու կքնեցնի երեխային Հայաստանում արտադրվել է Cribby կոչվող բազմաֆունկցիոնալ օրորոցը, որը կարելի է կարգավորել սմարթֆոնի միջոցով: Նախագծի հեղինակներից Սերգեյ Նավասարդյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում պատմեց, որ ծնողների կենցաղը հեշտացնող «խելացի» օրորոց ստեղծելու գաղափարն ունեին վաղուց: Այդ ուղղությամբ Cribby-ի՝ ծրագրավորողներից և դիզայներներից բաղկացած թիմն ինտենսիվ սկսել է աշխատել 2017-ի աշնանը: Այժմ հանրության դատին են պատրաստվում ներկայացնել օրորոցի նախատիպը: 13 դեկտեմբերի 2017 PanARMENIAN.Net - Օրորոցը ծնողի փոխարեն օրորոցային կկատարի, հեքիաթ կպատմի և կքնեցնի երեխային «Cribby-ն զինված է տեսախցիկով, կշեռքով, աուդիոգրքերի նվագարկչով, որով կարելի է նաև լսել հատուկ օրորոցի համար ձայնագրված տարբեր ժողովուրդների օրորոցայիններ: Այսինքն օրորոցը ծնողի փոխարեն օրորոցային կկատարի, հեքիաթներ կպատմի երեխային»,- ասում է Սերգեյ Նավասարդյանը: Նրա խոսքով՝ օրորոցը թույլ է տալիս վիդեո և աուդիո կապի, ձայնի և օդի սենսորի միջոցով հեռավորության վրա հետևել երեխային, կառավարել օրորոցը՝ սմարթֆոնի մեջ ներբեռնելով հատուկ հավելված: «Երեխայի շարժվելուն պես ծնողն իմանում է, որ նա արթնացել է։ Լա՞ց է լինում՝ նույնպես առաջինն է իմանում այդ մասին՝ ստանալով ծանուցում իր հեռախոսին», -ասում է Նավասարդյանը Ոչ միայն դիզայն, այլ նաև հարմարավետություն «Օրորոցը լուսավորվում է, այն ունի առաջին անհրաժեշտության իրերի համար դարակներ՝ մանկական խնամքի պարագաներով: Օրորոցը պատրաստված է էկոլոգիապես անվտանգ նյութերից: Օգտագործվել է հիմնականում փայտ», -ասում է Նավասարդյանը: Եթե նորածինները խոսել իմանային, կպատմեին՝ որքան լավն է օրորոցը Հայկական շուկայից զատ նախագծի հեղինակները օրորոցը փորձելու են իրացնել նաև արտասահմանյան շուկաներում: Անելու են ամեն ինչ, որ արտադրանքը մատչելի լինի հայ ծնողի համար: «Անկասկած Cribby-ն կգտնի իր տեղը շուկայում: Այն պարզապես շատ հաճելի օգնական է: Իսկ նորածիններն ափսոս խոսել չգիտեն, թե չէ անպայման կասեին, թե ինչ լավն է Cribby-ն»,- ասում է Սերգեյ Նավասարդյանը: Նանե Մանասյան/ PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները Բաժնի այլ նյութերը Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից |