էկոտուրիզմ  օտարազգիների համար

էկոտուրիզմ օտարազգիների համար

Սյունիքում գումար են վաստակում արդի տուրիստական ծառայություններով

Սոչիից Հայաստան տեղափոխված ամուսիններ Արմեն Կազարյանի ու Սիրանուշ Վարդանյանի ստեղծած «ԱՐՔ» ՀԿ-ն 2015-ին Կապանում էկոճամբար է հիմնում: Աշխարհի տարբեր երկրներից էկոտուրիզմի սիրահարների՝ հեծանվորդների, լեռնագնացների, արշավականների շրջանում ճամբարը բարձր պահանջարկ է վայելում: Ամուսինները որոշում են այն վերածել սոցիալական ձեռնարկատիրության և, ներգրավելով համայնքի բնակչներին զբոսաշրջության շուկա, զարգացնել Հայաստանի հարավային համայնքները:

PanARMENIAN.Net - Սյունիքը՝ էկոտուրիզմի հայկական կենտրոն

Սյունիքի Կապանում և Առաջաձոր գյուղում գործող էկոճամբարների հիմնական այցելուներն արտասահմանցիներ են: «Հայաստանի հարավի բնությունը չափազանց գրավիչ է նրանց համար: 2017-ին հասցրել ենք մոտ 300 զբոսաշրջիկ ընդունել: Այստեղ ճամբարային և զբոսավարական ծառայություններ են մատուցվում, ինչպես նաև իրականացվում են կրթական և վերականգնողական ծրագրեր»,- PanARMENIAN.Net ին պատմեց Սիրանուշ Վարդանյանը:

Ճամբարներն ունեն պերմակուլտուրաներով այգիներ, որտեղ զբոսաշրջիկներն ու կամավորները կարող են մշակել, իսկ հետո նաև վայելել իրենց իսկ մշակած բույսերը, պտուղները: Վրանները պատրաստված են վերամշակված էկոհումքից: Նախաձեռնության հեղինակները Կապանի շրջանում լեռնամագլցման երթուղիներ են նաև քարտեզագրել՝ 100 կմ երկարությամբ:

Ճամբարը նպաստում է համայնքում զբաղվածության խնդրի լուծմանը

2017 թվականին ՀԿ-ն օգնել է համայնքի 8 անդամի վաճառել իրենց արտադրանքը և ծառայություններ մատուցել զբոսաշրջիկներին: Այժմ աշխատում են համայնքի ևս 10 անդամի հետ: Շահառուները բնակվում են հիմնականում Կապան քաղաքում և շրջակա գյուղերում:

«Ստացված շահույթով բարեկարգում ենք համայնքի տեսարժան վայրերը, ենթակառուցվածքները, իրականացնում ենք կրթական ծրագրեր համայնքի բնակիչների շրջանում օրգանական գյուղատնտեսության մասին»,- ասում է Վարդանյանը:

Սոց. ձեռներեցությամբ զբաղվելը բավարարվածության զգացողություն է առաջացնում

Ըստ Սիրանուշի, մարզային ենթակառուցվածների բացակայությունն այստեղ սոց. ձեռներեցությամբ զբաղվելու հիմնական խոչընդոտներից է: Խնդիր է նաև մասնագետների պակասը՝ հատակապես մարքեթինգի բնագավառում:

«Միևնույն ժամանակ, Հայաստանում բիզնեսի այս մոդելով զբաղվելը շատ դրական է ընդունվում հասարակության շրջանում: Ուրախ ենք, որ մի կողմից կարողանում ենք ներկայացնել Հայաստանի ամենամեծ հարստությունը՝ բնությունն աշխարհին, իսկ մյուս կողմից նպաստել համայնքի զարգացմանը»,- ասում է Վարդանյանը:

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի

Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---