Հայաստանի 11 Սարգսյանները

Հայաստանի 11 Սարգսյանները

Ինչպես տարբերել նրանց

Մարտի 2-ին ԱԺ-ի կողմից ընտրված Հայաստանի չորրորդ նախագահը դարձյալ Սարգսյան է: Այս ազգանունը հայաստանյան քաղաքական վերնախավում ամենատարածվածներից է: Անկախ Հայաստանի պատմության տարբեր ժամանակահատվածներում Սարգսյան ազգանունն են կրել պետական ամենաբարձր պաշտոններ զբաղեցնող բազմաթիվ գործիչները: Չխճճվելու համար՝ ներկայացնում ենք ներկայիս քաղաքական էլիտայի Սարգսյաններին։

PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյան՝ Հայաստանի երրորդ՝ գործող նախագահ, հավանական ապագա վարչապետ

Արմեն Սարգսյան՝ Հայաստանի նորընտիր չորրորդ նախագահ

Վիգեն Սարգսյան՝ Հայաստանի պաշտպանության նախարար

Տիգրան Սարգսյան՝ ԵԱՏՄ հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ

Նարեկ Սարգսյան՝ Հայաստանի քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ, նախկին քաղշին․ նախարար և Երևանի գլխավոր ճարտարապետ

Արտակ Սարգսյան՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի սեփականատեր

Լուիզա Սարգսյան՝ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր

Ռոբերտ Սարգսյան՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագը

Ալիկ Սարգսյան՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ

Ավետ Սարգսյան՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանի որդին և ներկայիս քաղաքապետ Արթուր Սարգսյանի եղբայրը

Արամ Սարգսյան՝ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայր (քաղաքական, սակայն ոչ իշխանական էլիտայի ներկայացուցիչ)

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---