«Երազ իմ երկիր Հոնդուրաս»Որ երկրներին են հավասար ՀՀ մարզերի ՀՆԱ ցուցանիշները 2016 թվականին Հայաստանում համախառն ներքին արդյունքը կազմել է 5,079 տրիլիոն դրամ՝ $3540 մեկ շնչի կտրվածքով։ Ազգային վիճակագրական ծառայությունը 2018 թվականից սկսել է հրապարակել երկրի ՀՆԱ ցուցանիշները՝ ըստ մարզերի։ Փորձնական հաշվարկն արտացոլում է մայրաքաղաքի ու մարզերի մակրոտնտեսական ցուցանիշների աղաղակող տարբերությունը: 23 մարտի 2018 PanARMENIAN.Net - 2016-ին Երևանում 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն ամենաբարձրն է եղել հանրապետությունում. այն 63%-ով գերազանցել է ամբողջ երկրի ՀՆԱ-ն՝ կազմելով $5742: Ցուցանիշը մոտավորապես հավասար է զարգացող երկրների՝ Բելառուսի՝ $5787, Էկվադորի՝ $5803, և Հորդանանի՝ $5680 ՀՆԱ ցուցանիշին: Պատկերը շատ ավելի վատ է հանրապետության մյուս բնակավայրերում, որոնց հիմնական մասը ՀՆԱ ցուցանիշով զիջում է մայրաքաղաքին 50 և ավելի տոկոսով: Գրեթե բոլոր մարզերի ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով հավասար է ասիական, աֆրիկյան և լատինամերիկյան մի շարք հետամնաց երկրների ցուցանիշներին: PanARMENIAN.Net ը ներկայացնում է, թե 2016-ին որ երկրների ՀՆԱ-ի հետ են համընկել ՀՀ տարբեր մարզերի համապատասխան ցուցանիշները: 2016-ին Հայաստանի մարզերից ամենաբարձր ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով գրանցվել է Սյունիքում՝ $4034, ինչը գրեթե հավասար է Ադրբեջանի՝ $4032, Տոնգայի՝ $4027 և Պարագվայի՝ $4134, ՀՆԱ ցուցանիշներին:Վայոց ձորի մարզի ՀՆԱ ցուցանիշը՝ $2828, համընկնում է Բութանի՝ $2871, Սուդանի՝ $2841, և Վանուատուի՝ $2949, ցուցանիշներին: Արարատի մարզում մեկն շնչի բաժին է ընկնում ՀՆԱ $2672, գրեթե նույնքան, որքան Պապուա Նոր Գվինեայում՝ $2613, և Հոնդուրասում՝ $2623: Կենսամակարդակը գրեթե նույնն է Արագածոտնում՝ $2569, և Վիետնամում $2306: Կոտայքում (մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն՝ $2283) ապրում են ինչպես Ուկրաինայում ($2262) և Թիմորում ($2254): Գրեթե նույն կենսամակարդակն ունեն նաև արմավիրցիները՝ $2239, նիկարագուացիներ՝ $2208, և ուզբեկները՝ $2154: Լոռու մարզում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2016 թվականին կազմել է $2143, գրեթե նույնքան, որքան Նիգերիայում՝ $2123, և Մոլդովայում՝ $2089: Գեղարքունիքում (մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն՝ $1707) ապրում են ինչպես Կոնգոյում ($1831), Շիրակում ($1810)՝ ինչպես Հնդկաստանում ($1850), իսկ Տավուշում, որտեղ ՀՀ-ում ՀՆԱ ամենացածր ցուցանիշն է, ինչպես Քենիայում ($1607) և Գանայում ($1512): Ընդ որում, ըստ ԱՎԾ փորձնական հաշվարկի, եթե 2016-ին գրեթե զրոյական ՀՆԱ աճի պայմաններում երևանցիների կյանքն աննշան բարելավել էր, ապա մարզերում հակառակ գործընթացն էր։ 2015-16 թվականներին մայրաքաղաքում 1 շնչին ՀՆԱ-ն աճել է 10%-ով, մնացած բոլոր մարզերում՝ բացառությամբ Վայոց Ձորի, նկատվել է ցուցանիշի անկում։ Արդյունքում, եթե 2015-ին Երևանը գերազանցում էր հանրապետական միջինը 45%-ով, 2016-ին ցուցանիշը հասավ մինչև 62,4%-ի: Նշենք, որ կառավարության ծրագրերով, մինչև 2025 թվականը յուրաքանչյուր մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն պիտի գերազանցի միջին հանրապետական ցուցանիշի 60%-ը։ Նանե Մանասյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար Բաժնի այլ նյութերը ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը | Տավուշում բերման ենթարկված 13 անձից 8-ին ազատ են արձակվել․ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվել է Սուրեն Պետրոսյանին տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանը Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է |