Վարչապետի 100 օրն ու նախկին էլիտայի «ջարդը»Ովքեր և ինչու են մեղադրվում Օգոստոսի 17-ին Հայաստանի գործող կառավարությունը կամփոփի իր գործունեության 100 օրը, որն առաջին հերթին աչքի ընկավ երկրի տարբեր ոլորտներում նախկին կամ գործող պաշտոնյաների չարաշահումների, կոռուպցիոն գործարքների աղմկահարույց բացահայտումներով, քրեական գործերով և ձերբակալություններով: PanARMENIAN.Net ն ամփոփում է Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի նախկին վերնախավի ներկայացուցիչների և նրանց հետ փոխկապակցված անձանց հետ կապված քրեական բացահայտումները: 17 օգոստոսի 2018 PanARMENIAN.Net - Մանվել Գրիգորյան – ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու և խոշոր չափի հափշտակություն կատարելու մեջ, կալանավորված է: Հայկ Սարգսյան – ՀՀ երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդին, մեղադրվում է սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու մեջ, կալանավորված է: Նարեկ Սարգսյան - ՀՀ երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդին, մեղադրվում է ապօրինի զենք և թմրանյութեր պահելու, մարդ առևանգելու մեջ, հետախուզվում է: Լևոն Սարգսյան- ՀՀ երրորդ նախագահի եղբայր, մեղադրվում է կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեջ, հետախուզվում է: Նարեկ Սարգսյան - ՀՀ երրորդ նախագահի եղբայր Լևոն Սարգսյանի որդին, մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ, հետախուզվում է: Անի Սարգսյան - ՀՀ երրորդ նախագահի եղբայր Լևոն Սարգսյանի դուստրը, մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ, ստորագրություն է տվել չհեռանալու մասին: Վաչագան Ղազարյան- ՀՀ երրորդ նախագահի անվտանգության ծառայության նախկին պետ, մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ, ավելի քան $2 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել: Ռոբերտ Քոչարյան – ՀՀ երկրորդ նախագահ, մեղադրվում է քաղաքական գործընթացներին բանակի ներգրվմամբ Սահմանադրական կարգը տապալելու մեջ, ազատության մեջ է: Յուրի Խաչատուրով – ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, մեղադրվում է քաղաքական գործընթացներին բանակի ներգրվմամբ Սահմանադրական կարգը տապալելու մեջ, գրավի դիմաց ազատ է արձակվել: Միքայել Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախկին նախարար, մեղադրվում է քաղաքական գործընթացներին բանակի ներգրվմամբ Սահմանադրական կարգը տապալելու մեջ, հետախուզվում է: Արմեն Գևորգյան - ՀՀ նախկին փոխվարչապետ, մեղադրվում է արդարադատության իրականացմանը միջամտնելու, Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ ճնշում գործադրելու մեջ, ստորագրություն է տվել չհեռանալու մասին: Հենրիկ Աբրահամյան- ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը, մեղադրվում է ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ, կալանավորված է: Դավիթ Համբարձումյանը և եղբայրը – Մասիսի քաղաքապետ, ՀՀ նախկին ոստիկանապետի անվտանգության ծառայության պետ Արշակ Հակոբյանի փեսա, մեղադրվում է Թավշյա հեղափոխության օրերին զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ, երկուսն էլ կալանավորված են: Անահիտ Ֆարմանյան - ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատագամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը, Շիրակի համալսարանի նախկին պրոռեկտոր, մեղադրվում է ուսանողներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու մեջ, հետախուզվում է: Տրդատ Խաչատրյան- ՀՀ Սյունիքի մարզի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին, մեղադրվում է ապօրինաբար պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու մեջ: Նանե Մանասյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով Բաժնի այլ նյութերը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին 2018-ի «մեղադրյալները» | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |