«Ես քու կլասիկ ցավը տանեմ, չպայթեցնես»

«Ես քու կլասիկ ցավը տանեմ, չպայթեցնես»

Ինչպես էր համացանցը կատակում մեծ բանավեճի ընթացքում

Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ նախընտրական մեծ բանավեճ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների առաջին համարների միջև: Դա նման ֆորմատի առաջին նախադեպն էր ՀՀ պատմության մեջ: 3 ժամից ավելի տևած բանավեճն ավարտվեց կեսգիշերն անց:

PanARMENIAN.Net - Նման աննախադեպ իրադարձությունը, իհարկե, չէր կարող անտեսված անցնել և ակտիվորեն քննարկվեց սոցիալական ցանցերում: Ֆուտբոլային մեծ իրադարձությունների նման, երբ նույնիսկ ոչ ֆուտբոլասերներն իրենց ընկերների գրառումներից կարողանում են հասկանալ խաղի ընթացքը, ցիտատներից և հումորներից հնարավոր էր գուշակել բանավեճի բովանդակությունը:

PanARMENIAN.Net -ը հավաքել է մեծ բանավեճի հետևանքով ծնված մեմերն ու «բոցերը», վայելեք:

Ասում են, որ բանավեճն այնքան լավն էր, որ....

Տարվա ամենասպասված շոուն...

«Սասնա ծռեր» կուսակցության առաջին համար Վարուժան Ավետիսյանի ելույթների ժամանակ համացանցում հիմնականում հիշում էին ՊՊԾ գնդի գրավման դեպքը:

Նկարը՝ Հայկ Զալիբեկյանի

Իսկ «Մենք»-ի առաջին համար Արամ Սարգսյանը հաջողացնում էր ավարտին հասցնել խոսքն ավելի շուտ, քամ սպառվում էր նրան տրամադրած ժամանակը:

Մեծ ուշադրության արժանացավ նաև «Ծառուկյան» դաշինքի առաջին համար Գագիկ Ծառուկյանը, հատկապես նրա ամենասիրած բառերի՝ «համապատասխան» և «ասենք թե»-ի համար, որոնցով համեմված էր պարոն Ծառուկյանի ելույթը:

Նկարը՝ Սուսաննա Ղազոյանի

Երբեմն հումորի առարկա էին դառնում ոչ թե քաղգործիչներն, այլ պարզապես ստացված ու խոսուն կադրերը։

Բանավեճի ամենատարածված ցիտատը Գագիկ Ծառուկյանի կողմից «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանին արված արտահայտությունն էր, երբ ի պատասխան Մարուքյանի նկատառմանը, որ նա «կլասիկ պատգամավոր է», հայտնի գործարարն ասաց. «Ես քու կլասիկ ցավը տանեմ»:

Նկարը՝ Նանա Մարդոյանից

Սա էլ Էդմոն Մարուքյանը՝ «կլասիկ» ոճով:

Նկարը՝ Դավո Ավետիսյանի

Ֆեյսբուքահայերի ուշադրությունից չխուսափեց նաև «Իմ քայլը» դաշինքի առաջնորդՆիկոլ Փաշինյանը:

Մի քիչ ՕԵԿ-ի, Արթուր Բաղդասարյանի և մաֆիայի մասին:

Իսկ «Քաղաքացիական որոշում» կուսակցության առաջին համար Սուրեն Սահակյանը շատ զուսպ էր:

Սա էլ Հայ Հեղափոխական Դաշնակցությանմասով:

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջին համար Լևոն Շիրինյանին ոչ բոլորն էին ճանաչում:

Մի քիչ էլ ԼԳԲՏ համայնքի և ՀՀԿ առաջնորդ Վիգեն Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի հետաքրքիր զրույցից:

Չէին մոռացել նաև ՀՀԿ 9-րդ համար Մենուա Հարությունյանի մասին:

Դե իսկ վերջում՝ ինչպե՞ս առանց Վինսենթ Վեգայի:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---