Լեհ լուսանկարիչը, կատատոնիկ սինդրոմով հայուհին և արթնանալու պահըՄի ֆոտոյի պատմություն Կատատոնիկ վիճակից դուրս եկած հայ աղջկա ֆոտոն, որի հեղինակը լեհ լուսանկարիչ Տոմեկ Կացորն է, հավակնում է 2020-ի World Press Photo of the Year՝ տարվա լավագույն լուսանկարի կոչմանը: 10 մարտի 2020 PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ը զրուցել է Կացորի հետ, ով պատմել է լուսանկարի պատմությունը՝ հիշելով, թե ինչպես իմացավ 15-ամյա աղջկա մասին և ինչպես իր արած ֆոտոն հայտնի դարձավ: Ոգեշնչող պատմություն, որ պետք է պատմվի 15-ամյա Եվայի լուսանկարն արել եմ նրա հիվանդույթան մասին պատմող հոդվածի համար: Այն փորձում էր հանրությանն իրազեկել այդ անհասկանալի հիվանդության մասին, որը հաստատ ուշադրության և լուսաբանման կարիք ունի: Կատատոնիկ վիճակը կամ Resignation Syndrome (RS)-ը պացիենտին դարձնում է անշարժ, զրկում ուտելու, խմելու, ֆիզիկական անկտիվության կարողություններից: Հոգեկան խանգարման սինդրոմ է, որն ազդում է ապաստան ստանալու երկարատև գործընթացների ժամանակ հոգեբանական տրավմա ստացած երեխաների վրա: Հոդվածի հեղինակը մի քանի անգամ հանդիպել էր Եվայի ընտանիքին, մինչ նա կատատոնիկ վիճակի մեջ էր: «Ես հանդիպել եմ աղջկան ու նրա ընտանիքին աղջկա «արթնանալուց» մի քանի շաբաթ անց, հավանաբար 2019-ի հունիսին: Առաջին անգամ հանդիպեցինք, երբ իմ տեսախցիկով եկա նրանց մոտ, այդ ժամանակվանից կապի մեջ ենք»,- պատմել է նա:
Եվան ընտանիքի հետ Լեհաստանում է որպես փախստական. աղջկա մոտ համախտանիշը նկատվել է այն ժամանակ, երբ ընտանիքը փորձել է փախստականի կարգավիճակով Շվեդիա տեղափոխվել: Չնայած աղջկա հիվանդությանը, նրանց արտաքսել են Լեհաստան` առաջին երկիր, որտեղ ընտանիքը գտնվել է: 8 ամիս անց աղջիկը վերականգնվել է: Ապաքինման ճանապարհը Եվան երկրորդ աղջիկն է, որը կատատոնիկ սինդրոմով Շվեդիայից Լեհաստան է արտաքսվել, բայց այդ հիվանդությունը դեռ շատերին հայտնի չէ: Նա «քնած» է եղել 8 ամիս, որից 6-ը՝ Լեհաստանում. սա նշանակում է, որ հիվանդությունը սկսվել է դեռ Շվեդիայում՝ 2018-ի հոկտեմբերին: Արտաքսումից հետո Եվայի վիճակը բարելավվել է՝ շնորհիվ ծնողների խնամքի, բայց նրա և ընտանիքի համար այդ ամենը հիշելը դեռ բարդ է, այդ պատճառով բոլորս որոշել ենք միայն դեպի ապագա նայել: Այս լուսանկարն առաջինն է, որ ներկայացրել եմ որևէ մրցույթի, այն ինձ բերել է World Press Photo-ի «Տարվա լավագույն լուսանկար» անվանակարգում առաջին նոմինացիան, չնայած արդեն 12 տարի է՝ լուսանկարչությամբ եմ զբաղվում: Սոցիալական արդարությունը և ներառականությունը՝ որպես փոփոխության գործիքներ Ես և ընկերներս 12 տարի առաջ հիմնադրեցինք Magazyn Kontakt հարթակը՝ լուսաբանելու ներառականությանը, սոցարդարությանն ու փոքրամասնությունների իրավունքներին առնչվող հարցեր:
Մենք հավատում ենք, որ հնարավոր է կառուցել հանրություն, որն անկախ է տնտեսական, մշակութային, քաղաքական և կրոնական տարանջատումներից: Magazyn Kontakt-ում բոլորս համոզված ենք՝ հնարավոր չէ ապրել լիարժեք, երբ բախվում ես կյանքին սպառնացող խնդիրների, կամ սահմանափակվում է ազատությունդ: Ու չնայած Եվայի մասին հոդվածը և լուսանկարը Kontakt-ի համար չէին նախատեսված, հավատում եմ, որ ամսագիրը ստեղծելն ինձ նման թեմաների համար զգայնություն է տվել: Աղջկա և նրա ընտանիքի գտնվելու վայրը չեն բացահայտվելու՝ նրանց անձնական կյանքի գաղտնիությունն ապահովելու համար: Սրբուհի Մարտիրոսյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Բաժնի այլ նյութերը Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |