![]() Կարանտինը՝ մեգապոլիսներումԱշխարհի խոշոր քաղաքներում շարժ չկա Կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարելու համար աշխարհի խոշոր քաղաքները կարանտինի մեջ են: Մեծ քաղաքների ակտիվ կյանքին փոխարինելու եկած կարանտինից կադրերը պոստապոկալիպտիկ ֆիլմերի մասին են հիշեցնում: ![]() PanARMENIAN.Net - National Geographic Russia-ն առանձնացրել է մի քանի խոշոր քաղաքների կարանտինային կյանքից դրվագներ՝ նկարահանված դրոնով: Կորոնավիրուսի տարածման առաջին ու ամենամեծ «չինական օջախը»՝ Ուհանը, դեռ շարունակում է մնալ փակ ու կարանտինի տակ: Հոլովակը նկարահանվել է փետրվարի 6-ին, սակայն քաղաքում կարանտինային դրությունը չի փոխվել: Չինաստանի իշխանությունները պլանավորում են քաղաքի տրանսպորտային բլոկադան հանել ապրիլի 8-ին:
Լոս Անջելեսի փողոցներում դեռ կարելի է տեսնել հատուկենտ անցորդների, սակայն չկա քաղաքին բնորոշ զբոսաշրջային շարժը: Վերջին տվյալներով՝ այստեղ կորոնավիրուսի հաստատված 1400 դեպք ու 26 մահ կա:
Մարտի 17-ից կարանտինի մեջ է ամբողջ Ֆրանսիան, բացառություն չէ նաև Փարիզը: Ֆրանսիայում 32,964 դեպք, 1,995 մահ կա։
Նյու Յորքում արդեն հաստատվել է վիրուսի մոտ 27 հազար դեպք և, չնայած դրան, քաղաքն ամբողջական կարանտինի մեջ է միայն մարտի 22-ից: Սովորական օրերին Times Square-ն օրական 400,000 այցելու է ունենում. կարանտինի շրջանում այն դատարկ է:
Մոտ մեկ շաբաթվա վաղեմության հոլովակում Լոնդոնի փողոցներում դեռ կարելի էր մարդկանց տեսնել: Մեծ Բրիտանիայում տոտալ կարանտին հայտարարվեց մարտի 23-ից: Այստեղ վարակակիրների թվում են նաև արքայազն Չարլզը և վարչապետ Բորիս Ջոնսոնը:
Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիա է: Միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալներով՝ աշխարհում 598,000 վարակակիր կա: Վիրուսից մահացել է մոտ 28,000 մարդ, վերականգնվել՝ 131,000-ը: ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |