Ինչպես ավարտվեց Բանգլադեշի հայ համայնքի պատմությունըԴաքայում հայկական եկեղեցի ու գերեզմանոց կա, բայց հայ չկա Բանգլադեշում գտնվող 18-րդ դարի հայկական եկեղեցու պահակ, երկրի վերջին հայ՝ 89-ամյա Մայք Ջոզեֆ Մարտինի մահով ոչ միայն ավարտվեց տարածաշրջանում 300-ամյա համայնքի պատմությունը, այլև կասկածի տակ դրվեց Դաքայի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկի ապագան։ 13 մայիսի 2020 PanARMENIAN.Net - Մարտինը, որի հայկական անունը Միքայել-Հովսեփ Մարտիրոսյան է, տասնամյակներ շարունակ եղել է Դաքայում 1781-ին կառուցված հայկական Սբ Հարություն եկեղեցու պահակը, եկեղեցին համարվել է հայ համայնքի սիրտն այդ քաղաքում։ Բանգլադեշում գտնվող ամենահին հայկական գերեզմանը 1714 թվականի է և մեկ այլ՝ առանձին պատմություն է այն, թե ինչպես են հայերը բնակություն հաստատել մեծամասամբ մահմեդական այդ երկրում։ Բանգլադեշն անկախ պետություն է հռչակվել 1971-ին՝ Պակիստանից անկախություն ստանալուց հետո։ Պակիստանն իր հերթին որպես պետություն հռչակվել է 1947-ին (Բրիտանական Հնդկաստանի բաժանումը երկու անկախ պետությունների՝ Հնդկաստանի և Պակիստանի)։ Դրանից հետո Հնդկաստանի արևելյան Բենգալիա շրջանը հետագայում հռչակվեց Բանգլադեշի անկախ պետություն։ Հայերը դարեր առաջ ուժեղ ներկայություն ունեին թե ամբողջ Հնդկաստանում, թե Բենգալիայում։ Հայերի և տարածաշրջանի մասին ամենավաղ հիշատակումները Քսենոֆոնի «Կյուրոպեդիա» աշխատության մեջ են և թվագրվում են ք․ա. 430–355 թթ.-ին։ Սակայն միայն 16-17-րդ դարերին էր, որ տարածաշրջանում հայերի թիվն աճեց։ Ներկայիս Իրանի՝ նախկին Պարսկաստանի տարածքից Շահ Աբասի հրահանգով երկրից արտաքսված հայերը ապաստան գտան Հնդկաստանում՝ Ագրա քաղաքում, որտեղ մինչև 19-րդ դարի կեսը դեռ հայկական ներկայություն կար։ Հնդկաստանում, հիմնականում հայ վաճառականների բնակություն հաստատելը, հիմք դրեց համայնքի ստեղծման, հետագայում հայերը տարածվեցին երկրի տարբեր քաղաքաներում՝ 1645-ից բնակություն հաստատելով նաև Բենգալիայում։ Դաքայի հայ համայնքն այնտեղ աճեց ու կարևոր դեր ձեռք բերեց հատկապես 17-18-րդ դարերում։ 1747-ին Դաքայից արտահանվող տեքստիլի 23%-ն ապահովում էին հայ առևտրականները։ Հնդկաստանի հայ համայնքն առհասարակ աշխարհում հայկական ամենաակտիվ ու գործուն համայնքներից էր։ 18-րդ դարում Հնդկաստանում բնակություն հաստատած հայերը զբաղվել են նաև Հայաստանի ազատագրության հարցերով։ Այդ նպատակով 1770-ականներին Մադրաս քաղաքում հիմնվել էր Մադրասի խմբակը։ Խմբակի ու համայնքի ականավոր դեմքերից էին Հովսեփ Էմինը, Մովսես Բաղրամյանը, Շահամիր Շահամիրյանը, Հարություն Շմավոնյանը․ նրանք մեծ դեր են ունեցել հայ ժողովրդի ազատագրական գաղափարախոսության ձևավորման մեջ։ 1772-ին Մադրասի հայկական տպարանում լույս է տեսել Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ որ կոչի յորդորակ» գիրքը, 1773-ին՝ «Որոգայթ փառացը», որն ապագա հանրապետական Հայաստանի պետական կազմակերպության ծրագիր էր։ 1794-ին Մադրասում լույս է տեսել առաջին հայկական պարբերականը՝ «Ազդարարը» (խմբագիր՝ Հարություն Շմավոնյան)։ Հայերն առաջինը Դաքայում կառուցեցին եվրոպական ոճի խանութներ, քաղաքում անգամ Արմանիտոլա անունով թաղամաս կա։ Չնայած դրան՝ հայկական եկեղեցին ու գերեզմանատունը մնում են համայնքի գլխավոր հուշարձանները։ 19-րդ դարի կեսերին, սակայն, հայերը բրիտանացիներին զիջեցին տարածաշրջանում առևտրող զբաղվելու դիրքերը։ Նախկին առևտրականներից շատերը դարձան խոշոր հողատերեր։ Չնայած հստակ տվյալներ չկան, թե տարածաշրջանում քանի հայ է ապրել տարբեր ժամանակահատվածներում, բայց հայկական համայնքը և հայերի ներկայությունն այդտեղ սկսել է թուլանալ ու հյուծվել բրիտանացիների ազդեցության մեծացումից հետո։ Արդյունում, գոնե վերջին 15 տարում, Մարտինը Դաքայում ապրած միակ հայն է եղել։ Նրա մահից հետո Բանգլադեշի հայ համայնքը պատմություն դարձավ։ Բանգլադեշում Մարտինը հոգ էր տանում հայկական եկեղեցու ու տարածքում գտնվող գերեզմանատան մասին, որտեղ թաղված է մոտ 400 մարդ՝ այդ թվում՝ իր կինը։ Երբ իր երեխաները լքեցին Բանգլադեշը, Մարտինը մնաց երկրի միակ հայն ու ապրեց եկեղեցական հողի վրա գտնվող առանձնատանը։ Ոչ միայն Բանգլադեշի, այլև առհասարակ՝ ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Հնդկաստանի նախկին ծաղկող հայ համայնքն այսօր մեծապես կրճատվել է․ տարածաշրջանում ապրում են հաշված թվով հայեր։ Ամենաընթերցվողը բաժնում Հայեր և Հայաստան Դադիվանքի նոր աղոթողների անցյալը Ռուբինյանը և Քըլըչը բանակցել են 3.5 ժամ Ծրագրում են հայերին ահաբեկիչ ներկայացնել Բաժնի այլ նյութերը Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են» Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |