5 գիրք, որ լայքել է Մարկ ՑուկերբերգըFacebook-ի հիմնադրի գրադարանից Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերերից մեկը՝ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, բացի հաջողակ, ամբիցիոզ ու նորարար լինելուց, նաև սիրում է գրքեր կարդալ։ 13 հունիսի 2020 PanARMENIAN.Net - Ասում են՝ 2015-ին Մարկն իր առաջ խնդիր էր դրել 2 շաբաթում նոն-ֆիքշն ժանրի մի գիրք կարդալ՝ կրոնի, քաղաքականության, տնտեսության, տեխնոլոգիաների, պատմության մասին և ոչ միայն։ Ցուկերբերգի սիրելի գրքերի մեծ ցանկից PanARMENIAN.Net ն առանձնացրել է 5-ը՝ այս ամառ կամ թեկուզ մինչև տարեվերջ ընթերցելու համար։ «Ինչու են ձախողվում ազգերը» Տարոն Աճեմօղլու, Ջեյմս Ռոբինսոն (Why Nations Fail) Սա այն գիրքն է, որ Ցուկերբերգին օգնել է հասկանալ գլոբալ դժբախտությունների պատճառների և հաջողակ պետությունների աշխատանքի մասին։ Հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի և ամերիկացի պրոֆեսոր Ջեյմս Ռոբինսոնի 15-ամյա հետազոտությունների վրա հիմնված գիրքը ներկայացնում է քաղաքական կամ տնտեսական ինստիտուտներ, որոնց հիմքում տնտեսական հաջողություններն են կամ դրանց բացակայությունը։ «Ինչո՞ւ են մարդիկ Հյս. Կորեայում աղքատ, Հրվ. Կորեայում՝ հարուստ» հարցի պատասխանը ևս այստեղ կա։ «Բանական մարդը», Յուվալ Նոյ Հարարի (Homo Sapiens) Ցուկերբերգն առաջարկում է շարունակել ուսումնասիրել բանական մարդուն Երուսաղեմի համալսարանի պրոֆեսոր Յուվալ Նոյ Հարարիի այս գրքով։ Հեղինակն այստեղ ներկայացնում է, թե ինչպես է որսորդությամբ ու հավաքչությամբ զբաղվող նախամարդն էվոլյուցիայի հետևանքով ապագայի «ինքնահռչակ աստված» դարձել։ Գիրքը 2014-ին միջազգային բեսթսելլեր է եղել։ Իշխանության վերջը, Մոյզես Նայիմ, (The End of Power) Մարկ Ցուկերբերգը մի առիթով ասել էր, որ մարդուն ավելի մեծ իշխանություն տալու թրենդն այն է, ինչին ինքն անվերապահորեն հավատում է։ Այս գիրքը հենց այն մասին է, թե ինչպես է հեղինակավոր կառավարությունների ձեռքից իշխանությունն անցնում անհատներին։ Իր պրովոկատիվ և օրիգինալ հետազոտությամբ Նայիմը ցույց է տալիս, թե ինչպես կարող են տիտանները տապալվել՝ տեղ բացելով նոր հնարավորությունների համար, իսկ երբեմն էլ պարզապես ստեղծելով քաոս։ «Կրեատիվություն», Էդ Քաթմուլ, (Creativity) Քաթմուլը Pixar անիմացիոն ստուդիայի հիմնադիրներից է։ Նա գրքում պատմում է, թե ինչից է ամեն ինչ սկսվել, ինչպես «վարվել» կրեատիվի հետ, ինչպես ճիշտ խրախուսել կրեատիվությունն՝ ընկերության աշխատակիցների մոտ։ Գրքում հեղինակը կիսվում է նաև իր ձեռնարկատիրական և ղեկավարման հմտություններով։ Խաղացողը, Իեն Բենքս (The Player of Games) Գիրքը զվարճալի ձևով պատմում է, թե ինչպես են տեխնոլոգիաներն էվոլուցիայի ենթարկվել։ Հեղինակը երևակայում է, թե ինչ կլիներ քաղաքակրթության հետ, եթե սուպերտեխնոլոգիաները գերազանցեին մարդկային հնարավորությունները։ Շոտլանդացի հեղինակի գիտաֆանտաստիկ աշխատանքը հրապարակվել է 1988-ին ու պատմում է խաղի մեջ ներգրավված հերոսի մասին։ Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ Գաբրիելյանը և Միքանաձեն կրթական ոլորտում գործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Փաստաթուղթն ինստիտուցիոնալ հենքի վրա կդնի երկու հանձնաժողովների գործունեությունը Ադրբեջանի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին՝ խոցելի խմբերի համար կացարանում Շահրամանյանն ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ ՀՀ-ից Գազա մարդասիրական օգնություն տանող ինքնաթիռը հասել է Եգիպտոս Օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք և բժշկական պարագաներ |