Ինչ դիտել շաբաթ-կիրակի10 տեսանյութ, որ կլցնեն ձեր հանգստյան օրերը Համավարակի պատճառով շատերս հանգստյան օրերն ակտիվ կազմակերպելու փոխարեն անցկացնում ենք համակարգչի դիմաց, սերիալներ ու տեսանյութեր դիտելով։ PanARMENIAN.Net-ն առանձնացրել է շաբաթվա ամենատարբերվող մի քանի ռուսալեզու ու անգլալեզու տեսանյութ՝ շաբաթն ու կիրակին ավելի հետաքրքիր անցկացնելու համար: 3 հուլիսի 2020 PanARMENIAN.Net - Յուրի Դուդն անցնող շաբաթ հյուրընկալվել է IC3PEAK խմբին, ում հետ «դուձավարի» զրուցել է Պուտինի, բռնության, ֆեմինիզմի, մահվան և այլ թեմաների մասին։ Տեսանյութի տևողությունը՝ մոտ մեկուկես ժամ։ «Ինստածտերի» անհոգ ու ճոխ թվացող կյանքի հետնաբեմում շատ հաճախ հարուստ ու տարիքով տղամարդու հետ հարաբերություններ են, որոնք ոմանք սովորական մարմնավաճառություն են համարում, ոմանք էլ «էսկորտ» անվանում։ BBC-ն խորացել է թեմայի մեջ մոտ մեկժամանոց ֆիլմով․ 600 հազար դիտում՝ մեկ շաբաթում: Վերոնիկա Բարասին Լոնդոնի Գոլդսմիթս համալսարանի դասախոս է, մարդաբան, համացանցում իրավունքների ակտիվիստ ու 2 երեխաների մայր․ նա պատմում է՝ ինչ են տեխնոլոգիական ոլորտի ընկերություններն իմանում մեր երեխաների մասին, երբ նրանց սմարթֆոն ենք տալիս։ Տևողությունը՝ 11 րոպե: Մեկ այլ կարճ ու հետաքրքիր TED-ելույթ՝ դրոշների թաքնված ուժի մասին․ ինչո՞ւ են դրանք միավորում, հունից հանում, թշնամեցնում ու ջղայնացնում մեզ․ կտևի 15 րոպե: «А поговорить?» («Իսկ խոսե՞լ») նախագիծն էլ հյուրընկալել է ծագումնագան Կոնստանտին Սևերինովին․ եթե ուզում եք իմանալ՝ ինչ է իսկականից «հայու գենը» ու «ռուսյո գենը», իսկ ինչն է այդ ամենի մասին՝ հեքիաթ, միացեք մոտ կես միլիոն դիտողներին (մեկուկես ժամ): Մենք, իհարկե, դեռ երկար չենք թռչելու, սակայն կան երջանիկներ, որոնք օդ են բարձրանում, և ուկրաինական «Записки пилота» («Օդաչուի գրառումները») նախագիծը դրանցից մեկն է։ Եթե սիրում եք տեխնիկա, այն էլ՝ հսկայական ու բացառիկ, դիտեք վերջին կեսժամանոց հարորդումը պատմության ամենամեծ ինքնաթիռի՝ ԱՆ-225 «Մրիայի» մասին։ Ավելի քան 400 հազար դիտում՝ մեկ շաբաթում: Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |