Ի՞նչ է անում ՀՀ-ն ՄիջերկրականումՆոր քաղաքականության ռիսկերն ու հնարավորությունները Օգոստոսի սկզբին Թուրքիան Միջերկրական ծով ուղարկեց «Օրուչ Ռեիս» նավը՝ հետազոտական աշխատանքներ կատարելու համար, այդպիսով լարվածություն հրահրելով տարածաշրջանում։ Կրկին սրվեցին թուրք-հունական հարաբերությունները, Հայաստանը ևս անմասն չմնաց այս կոնֆլիկտում և տարբեր մակարդակներում իր աջակցությունը հայտնեց հունական կողմին։ Թե ինչ իրավիճակ է հիմա Միջերկրականում, ինչ ամբիցիաներ ունի Թուրքիան, և ինչ նմանություններ կան Արևելյան Միջերկրականում և հակահայկական գործողություններում հարցերի շուրջ PanARMENIAN.Net-ը զրուցել է թուրքագետ Անահիտ Վեզիրյանի հետ։ 19 սեպտեմբերի 2020 PanARMENIAN.Net - Խաղաղություն՝ փոթորիկից առաջ Արևելյան Միջերկրականում մի կողմից Թուրքիան, Լիբիան և Կատարն են, մյուս կողմից Հունաստանը, Կիպրոսը, Եգիպտոսը, Ֆրանսիան, Իսրայելը և այլ երկրներ։ Թուրքիան էներգետիկ ռեսուրսներ հայտնաբերելու համար այլ երկրների, մասնավորապես՝ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտիններում հետազոտական և հորատման աշխատանքներ է իրականացնում և հայտարարում, որ Միջերկրականում որևէ հարց չի կարող լուծվել առանց Թուրքիայի մասնակցության։ «Ըստ Թուրքիայի՝ միջերկրակածովյան երկրներից ինքն ամենամեծ ափ ունեցող երկիրն է, որին չեն կարող պարփակված պահել միայն իր ջրային փոքր սահմանների մեջ։ Ինչը կարելի է մեկնաբանել, որ Թուրքիան պայքարում է ոչ միայն էներգետիկ ռեսուրսներ գտնելու կամ իր և Կիպրոսի թուրքերի շահերը պաշտպանելու, այլև Միջերկրականում վերահսկողություն ունենալու կամ պահպանելու համար»,- բացում է փակագծերը Վեզիրյանը։ Թուրքագետի խոսքով՝ ներկայիս իրավիճակը հարաբերական հանգիստ է նախորդ շաբաթվա համեմատ։ Սա պայմանավորված է թուրքական «Օրուչ Ռեիս» նավի՝ նավահանգիստ վերադարձով և դրան հաջորդած հունական կողմի արձագանքով, որ նման դրական քայլերի դեպքում պատրաստ են թուրքական կողմի հետ բանակցությունների։ Սակայն թուրքական կողմն էլ հայտարարում է, որ նավի հետկանչը նավահանգիստ պլանային է, և այս պարագայում հետքայլի մասին խոսք լինել չի կարող։ Մեր զրուցակիցը նկատում է՝ ամեն հանդարտ կարճ փուլին հաջորդում է ավելի մեծ լարվածություն։ Թե Հարավային Կովկասում, թե Միջերկրականում Թուրքիայի ձեռագիրը նույնն է Սեպտեմբերի 13-ին Եգիպտոս այցի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ ուշադրությամբ հետևում է Արևելյան Միջերկրականի զարգացումներին և իր համերաշխությունն է հայտնում Հունաստանին ու Կիպրոսին, Եգիպտոսին՝ բացառիկ տնտեսական գոտում տնտեսական գործունեություն ծավալելու անքակտելի իրավունքների հարցում` միջազգային իրավունքին համապատասխան: Նա ընդգծեց, որ Թուրքիան ազդեցության տարածման նույն քաղաքականությունն է վարում Արևելյան Միջերկրականից մինչև Հյուսիսային Աֆրիկա և Մերձավոր Արևելք, ինչպես նաև Հարավային Կովկաս։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 1-ին էլ հանդիպել էին ՀՀ պաշտպանության նախարարն ու ՀՀ-ում Հունաստանի դեսպանը, քննարկել Թուրքիայի և Ադրբեջանի ապակառուցողական քայլերը։ Վեզիրյանը նշում է, որ Հայաստանի հայտարարությունները նախևառաջ պետք է դիտարկել Հայաստան-Հունաստան-Կիպրոս գործակցության շրջանակում։ Եվ սա նորություն չէ, նախկինում նույնպես իր հայտարարություններով Հայաստանն աջակցել էր Կիպրոսին և Հունաստանին Միրջերկրականի արևելքում Թուրքիայի ապօրինի գործողությունների մասով։ Սակայն վերջին շրջանում թեմային ավելի ակտիվ անդրադարձները թուրքագետը պայմանավորում է լարվածության աճի և դրանք հրահրող Թուրքիայի գործողություններին հետ։ Բացի այդ, հայկական կողմի ակտիվությունը կարելի է կապել նաև հուլիսյան դեպքերին այնքանով, որքանով Թուրքիան գրեթե բոլոր ուղղություններով՝ թե Հարավային Կովկասում, թե Մերձավոր Արևելքում, թե Միջերկականի արևելքում նույն ագրեսիվ, ապակայունացնող քաղաքականությունն է վարում։ «Թուրքիան նույն ապակայունացնող դիրքերից հանդես է գալիս նաև Հարավային Կովկասում, ինչին կրկին ականատես եղանք այս տարվա հուլիսին։ Ուստի կարծում եմ, որ մեզ համար կարևոր է ակտիվորեն արձագանքել այլ տարածաշրջաններում Թուրքիայի նմանատիպ քայլերին, հատկապես, երբ դրանք արվում են Հայաստանի բարեկամ երկրների դեմ»,- ասում է Վեզիրյանը։ Ինչ պետք է անի Հայաստանը Հայաստանին մնում է ավելի ընդլայնել երկկողմ հարաբերություններն արաբական երկրների և Թուրքիայի հետ հակասություններ ունեցող այլ պետությունների հետ։ Սակայն մասնագետի խոսքով՝ այդ հարաբերությունները ոչ թե պետք է ուղղված լինեն 3-րդ երկրների դեմ, այլ՝ հիմնված ընդհանուր շահերի վրա։ Իսկ Հայաստանի ակտիվացումն Արևելյան Միջերկրականում Թուրքիայի գործողությունների դեմ պետք է լինի քաղաքական հարթությունում։ Նազենիկ Սարոյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Կկրճատվի հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակաները ոչ պիտանի են ճանաչվում Գիշերամիզությունը, թեթև մտավոր հետամնացությունը, կիստաները այլև բանակից ազատվելու հիմք չեն լինի Team-ը` CaseKey կրթական ակադեմիայի գործընկեր Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել Մարուքյան. Համոզում էին, որ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, սկանդինավյանը կգա՝ սպասում ենք «Այս ամենն ասողները թո՛ղ դուրս գան ու պահանջեն, որ սկանդինավյան խաղաղապահները գան Արցախ»,–գրել է նա Վարչապետ․ Տավուշի համայնքներից մարդիկ կներգրավվեն սահմանազատման աշխատանքային խմբում Փաշինյանի խոսքով` այժմ մեր լարվածությունն ավելի շատ Կիրանց և Բերքաբեր համայնքների հետ է կապված |