Սոթքի ոսկին «կիսելու» տնտեսական հետևանքներըԽոշոր հարկատու կորցնելուց մինչև երկաթուղու խնդիրներ Ընթացիկ տարում ընկերությունը ՀՀ 4-րդ հարկատուն է 26 նոյեմբերի 2020 PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին վերջնականապես պարզվեց, որ Հայաստանում ոսկու ամենամեծ՝ Սոթքի հանքի մի մասը մնալու է Ադրբեջանի տարածքում։ Սոթքի հանքավայրը և այն շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը տնտեսական կարևոր նշանակություն ունեն․ 2020-ի 3 եռամսյակի դրությամբ ընկերությունը 4-րդն է Հայաստանի 1000 խոշոր հարկատուի ցանկում վճարած 16․2 մլրդ դրամի հարկերով։ 2019-ին ընկերությունը մոտ 13․7 մլրդ դրամ հարկ էր վճարել՝ դառնալով երկրում 9-րդ հարկատուն։ Հանքավայրից բացի, ընկերությունը տնօրինում է նաև դրա աշխատանքից կախված Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Դատելով 1000+ հիմնադրամի տվյալներից՝ ընկերությունում 2020-ին 1600-1700 աշխատող է եղել։ Սոթքի հանքում կա 133․5 տոննա ոսկի ու 175․6 տոննա արծաթ։ Geopromining-ի հաշվետվությունների համաձայն՝ Արարատի ոսկու կորզման գործարանը 2018-ին 1․4 տոննա հանքաքար է վերամշակել, 2019-ին՝ 1․55 մլն տ, իսկ 2020-ին պիտի վերամշակեր 1․6 մլն տոննա։ Ընկերությունը 2019 թվականին 154․5 հազար տրոյական ունցիա (մոտ 4.8 տոննա) ոսկի է արտադրել, վերջնական արտադրանքը հիմնականում արտահանվող դորե ձուլակտորներն են։ Սոթքի հանքավայրի կարևորությունն ու ոսկու արտահանման ծավալը պատկերացնելու համար նշենք՝ 2019-ին Հայաստանից 5.8 տոննա ոսկի է արտահանել՝ $224 մլն մաքսային արժեքով: ՀՀ-ից արտահանման ամբողջ ծավալը 2019 թվականին կազմել է $2․640 մլրդ։ Սոթքի հանքավայրը նաև տարածաշրջանում երկաթուղային բեռնափոխադրման գլխավոր «պատճառն էր». 2019-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ու «Գեոպրոմայնինգ Գոլդը» ստորագրել էին 2020-ին հանքավայրից Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա ոսկու հանքաքարի փոխադրումներ կազմակերպելու մասին պայմանագիր: Այն նախատեսում էր Սոթք-Արարատ երկաթուղով հանքաքարի փոխադրման ծավալի հնարավոր ավելացում: 2019-ին Սոթքից Արարատ հանքաքարը փոխադրվում էր բացառապես երկաթուղով, և տարեվերջին նախատեսվում է փոխադրումների ծավալը հասցնել 1․5 մլն տոննայի, ինչը 2018 թվականի ցուցանիշի համեմատ 10%-ով ավելի է։ «Երկաթուղային համագործակցության» շնորհիվ 2008-ից բեռնափոխադրումների և հանքանյութի մշակման փաստացի ծավալները եռապատկվել էին։ 2019 թվականին Հայաստանի երկաթուղով տեղափոխվել էր մոտ 3․2 մլն տոննա բեռ, որից 1․55 մլն տ կամ համարյա կեսը Սոթքից Արարատ հանքաքարի տեղափոխումն էր։ Հանքը կորցնելը կբերի երկաթուղու բեռնվածության անկման ու, հավանաբար՝ Վարդենիսի ուղղությամբ բեռնափոխադրումների դադարեցման, հասկանալի հետևանքներով` աշխատատեղերի, հարկերի ու տնտեսության մնացած ոլորտների համար։ Ստեղծված իրավիճակում փաստացի ոչ միայն խափանվում է Սոթքի ոսկու հանքի լիարժեք գործունեությունը, այլև կասկածի տակ է դրվում տարածաշրջանում երկաթուղային բեռնափոխադրման հնարավորությունը՝ դրանից բխող տնտեսական հետևանքներով։ Երկաթուղու չաշխատելու պայմաններում, փաստորեն, զրոյանում է մարզում բացառապես ոսկու տեղափոխման համար գործարկված երկաթուղային ցանցի գոյության հավանականությունը և փակվում Արարատի ոսկու կորզման գործարանի «օդը»։ Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար Բաժնի այլ նյութերը ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |