![]() «Հաղթանակի ռադիո»Նախագիծ` նվիրված Մեծ Հայրենականի վետերաններին Մեր ֆոտոխցիկը ֆիքսել է վետերանների ներկան, նրանց արխիվային լուսանկարները՝ անցյալը, իսկ ձայնագրիչը՝ ֆրոնտային հիշողությունները: ![]() PanARMENIAN.Net - Մայիսի 9-ը Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի օրն է. այս տարի մայիսի 9-ին ամբողջ աշխարհը նշում է Հաղթանակի 80-րդ տարեդարձը: Խորհրդային բանակի շարքերում Հայերնական Մեծ պատերազմին մասնակցել է մոտ 500,000 հայ Հայաստանից: Թե որքան հայ մասնակիցներ են եղել Սփյուռքից՝ մինչ օրս ստույգ հայտնի չէ: Հայաստանը մեծ կորուստներ է կրել այդ պատերազմում, ռազմաճակատից չի վերադարձել յուրաքանչյուր երկրորդը՝ ընդհանուր առմամբ, մոտ 300,000 մարդ: Հայերը ծառայել են Կարմիր բանակի տարբեր զորատեսակներում՝ հետևակ, զրահատանկային զորքեր, ավիացիա, հրետանի, ռազմածովային նավատորմ, սահմանային զորքեր, թիկունքի և սանիտարական ստորաբաժանումներ: 107 հայ զինվոր ու սպա արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, որից 38-ը՝ հետմահու: 27 զինվոր պարգևատրվել է Փառքի երեք աստիճանի շքանշաններով, ինչը հավասարազոր է հերոսի կոչման: Հայաստանը տվել է մի քանի մարշալ, բազում գեներլաներ, 60 զորահրամանատար: Նրանցից շատերի անունները բոլորը գիտեն՝ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյան (1897-1982 թթ.), ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակով (Արմենակ Խամփերյանց) (1902-1950 թթ.), զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյան (1906-1977 թթ.), ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իվան Իսակով (Հովհաննես Իսահակյան) (1894-1967 թթ.): Այն մայիսի 9-ից 80 տարի է անցել: Գնալով նվազում է Հայրենական Մեծ պատերազմի վետերանների թիվը: Ամեն տարվա հետ հայ զինվորների պատմությունը անցյալ է դառնում: Տարիներ առաջ PAN-ն ու PAN Photo-ն զրուցել ու լուսանկարել են Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին: Մեր ֆոտոխցիկը ֆիքսել է վետերանների ներկան, նրանց արխիվային լուսանկարները՝ անցյալը, իսկ ձայնագրիչը՝ ֆրոնտային հիշողությունները: «Հաղթանակի ռադիո» («Радио Победы») շարքի շրջանակում վետերանները հիշում են ամբողջ աշխարհի համար սարսափելի տարիների, 1945թ. մայիսի 9-ի լուսավոր օրվա, հետպատերազմյան կյանքի մասին: Այն ամենի, ինչը մեր ընդհանուր պատմության էջերն են: Մայիսի ընթացքում պարբերաբար կհրապարակենք այդ հարցազրույցները: 2025-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ գործակցությամբ այս նախագիծը վերածվել է գրքի, որտեղ հավաքված են բազմաթիվ վետերանների պատմություններ: Հավերժ փառք Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներին: ![]() ![]() Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին ![]() ![]() ![]() Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում ![]() Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց ![]() Յոթ որդու Բավական քույրը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |