ՎՐԱՑԱԿԱՆ ԽԱՌՆՎԱԾՔ` ԳՈՒՄԱՐԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՊԿՈՒԹՅՈՒՆ

Վրաստանում բավականին հայտնի երկու քաղաքական գործիչների հայկական արմատներն անհանգստացնում են ոչ միայն թբիլիսյան շովինիստներին, այլեւ` Բաքվի պրոպագանդիստներին:

Վրաստանում ավարտին է մոտենում տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման գործընթացը: Մայիսին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրությունները հատկանշվեցին բավականին տարօրինակ մի առանձնահատկությամբ` նախընտրական պայքարում ընտրական արշավի առաջնորդների դեմ օգտագործվող զենքը դարձան հայկական ծագումնաբանության մեղադրանքները: Ինչպես եւ սպասվում էր, ընտրություններում հաջողության հասան երկու արմատական օպոզիցիոն ուժեր` «Ժողովրդական շարժում- Ժողովրդավարական ֆրոնտ», որը ղեկավարում է Արդարադատության նախկին նախարար Միխայիլ Սահակաշվիլին, եւ խորհրդարանի նախկին խոսնակ Զուրաբ Ժվանիի թիմը, որն ընտրություններին մասնակցում էր պահպանողական կուսակցության դրոշի ներքո: Այս երկու անձերին միավորում է ոչ միայն Էդուարդ Շեւերդնաձեի անձի չընդունելը, այլեւ` ծագումը. եթե հավատանք թբիլիսյան ԶԼՄ-ներին, նրանք երկուսն էլ ունեն հայկական արմատներ:
PanARMENIAN.Net - Վերջին հանգամանքն էլ հենց դարձավ նրանց հակառակորդների կեղտոտ պրոպագանդական քարոզարշավի առանցքը, որն ուղղված էր օպոզիցիոն գործիչներին վարկաբեկելուն: Եթե Սահակաշվիլին իր ընտրական քարոզարշավը վարում էր «Թբիլիսին առանց Շեւերդնաձեի» կարգախոսով, ապա նրան դեմ «սեւ գովազդի» գաղափարաբանները զինվեցին «Իշխանությունն առանց հայերի» կարգախոսով: Անհրաժեշտ է նշել, որ ինքը` Շեւերդնաձեն չէր քաջալերում իր հակառակորդների դեմ օգտագործվող պայքարի անբարեկիրթ մեթոդները: Զուրաբ Ժվանիայի եւ Միխայիլ Սահակաշվիլու հայկական արմատների մասին հայտարարությունները մեկնաբանելով` նա նշել է, որ իրեն բոլորովին չի հետքրքրում համաքաղաքացիների էթնիկական ծագումը: նախագահի խոսքերով, կարեւորն այն է, «որ նրանք վրացական ջանասիրությամբ աշխատեն Վրաստանի բարօրության համար»:

Հատկանշական է, որ այսօր Վրաստանում թերեւս ամենամեծ համբավն ունեցող քաղաքական գործիչների հայկական ծագումնաբանության շուրջ առաջացած հիստերիան ակտիվորեն քաջալերվեց Բաքվում: Թբիլիսիում հնչած շովինիստական լոզունգներն անմիջապես վերցնելով` ադրբեջանական քարոզչական միջոցներն ավելի հեռու գնացին` շրջանառության մեջ դնելով «վրացական պետականության դեմ հայկական դավադրության» մասին միֆը:
Անհայտ աղբյուրներից կեղծ տեղեկություն է դուրս հորդել Ժվանիայի եւ Ախալքալակի ադմինիստրացիայի ղեկավար Մելիք Ռաիսյանի միջեւ բարեկամական կապերի մասին: Վերջինիս Բաքվի թերթերը մեղադրում էին այն բանում, որ իբր հենց նա է «հայկական դավադրության» գաղաբարաբանների եւ նրանց «թբիլիսյան էմիսսարների» կապող օղակը: Իսկ Ժվանիային ադրբեջանական թերթերը, չգիտես ինչու, անվանում են Զուրաբ Սարգիսի Անտոնյան, չնայած` հայտնի է, որ գոնե հայրական գծով նա զտարյուն վրացի է: Բաքվի հատուկ ծառայությունների նպատակաուղղված տարբերակի համաձայն Սահակաշվիլին նույնպես կապված է Երեւանի հետ: Նման ենթադրությունների հիմքը բավականին տարօրինակ է. նա Վրաստանում ապրող ադրբեջանցիներին արհամարհանքով անվանում է թաթարներ: Կեղտոտ խարդավանքների զոհը դարձած քաղաքական գործիչներն աշխատում են չարձագանքել իրենց դեմ մեղադրանքներին: Ո'չ Ժվանիան, ո'չ էլ Սահակաշվիլին իրենց մեջ քաջություն չգտան հայտարարելու. «Այո', իմ մեջ որոշակի տոկոս հայկական արյուն կա: Ինչ կա՞ որ: Միթե ժողովրդավարական երկրում, ինչպիսին մենք համարում ենք Վրաստանը, դա կարող է մարդուն վարկաբեկելու հանգամանք դառնալ»: Դժբախտաբար, ժամանակակից Վրաստանում նման բառեր արտահայտելու համար քաջություն է պետք, որին դիմելը այնքան էլ հեշտ չէ:
Սրան կարելի է ավելացնել, որ հայկական համայնքում Ժվանիան եւ Սահակաշվիլին լայն մասսայականություն չեն վայելում: Ինչպես Թբիլիսիի, այնպես էլ Ջավախքի հայերը նրանց յուրայիններ չեն համարում:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
 Ուշադրության կենտրոնում
Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց

Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց Ոստիկանները խլել են և տարել Փաշինյանի խրտվիլակը

 Բաժնի այլ նյութերը
Պարտության առաջին ամիսը Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---