ԱԼԻԵՒԸ ՍՈՎՈՐՈՒՄ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑԱդրբեջանի նախագահը ձգտում է մեղմել ժողովրդայնություն չվայելով իշխանության խնդիրը Հայաստանի նախկին ղեկավարի կիրառած դեղատոմսով Հեյդար Ալիեւին դուր է եկել Հայաստանի նախկին ղեկավարի գաղափարը, որը, 1996 թ.-ին ժողովրդի համակրանքը վայելող անձին վարչապետ նշանակելով, փորձեց ստեղծել իշխանության լեգիտիմության պատրանքը: Օգոստոսի 24-ին հանրաքվեի ներկայացվելիք սահմանադրական փոփոխությունների ծրագիրը բավականին հետաքրքրական մանրամասն է պարունակում: Նախատեսվում է փոփոխություն, որը թույլ կտա կառավարության ղեկավար նշանակել օտարերկրյա քաղաքացուն: Վերլուծաբանները կարծում են, որ այս նորարարությունը նպատակ ունի 52 ամյա ռուսական օլիգարխ Վագիտ Ալեքպերովին իշխանության մեջ ներգրավելու հիմքեր ստեղծել: ![]() PanARMENIAN.Net - Ռուսաստանում Ալեքպարովի նման ձեռներեցները հաջողությամբ զբաղվում են քաղաքականությամբ: «ԼՈՒԿօյլ» նավթային ընկերության նախագահին խանգարում է ծագումը` անիմաստ է իշխանության մեջ սղոսկել ադրբեջանական ազգանվամբ: Առավել դյուրին է առաջ գնալ պատմական հայրենիքի քաղաքականության մեջ, որի հետ նա աշխատել է կապերը չխզել: Իր կյանքի մեծ մասն Ալեքպարովն անցկացրել է Ադրբեջանում: Այստեղ նա ստացել է կրթություն եւ սկսել է հաջող կարիերան: Հարազատ քաղաքից նա մեկնել է 29 տարեկանում: «ԼՈՒԿօյլ» նավթային ընկերությունը ղեկավարող նախկին բաքվեցին վայելում է Կրեմլի վստահությունը, որից նա ամբողջապես կախվածության մեջ է գտնվում: Բաքվի ԶԼՄ-ների տվյալներով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկ անգամ չէ, որ փորձեր է ձեռնարկել Հեյդար Ալիեւին համոզել Ալեքպերովին դարձնել նրան փոխարինողը կամ, ծայրահեղ դեպքում, նրան վստահել կառավարության ղեկավարի պաշտոնը: Բաքվում տարածված է այն տեսակետը համաձայն որի` պետության զառամյալ ղեկավարը, նախագահի պաշտոնը ժառանգաբար որդուն փոխանցելիս, փորձում է ժաղավրդի զայրույթը մեղմել սոցիալական խնդիրները ռուսական ձեռներեցի կապերով եւ կարողություններով լուծելու խոստումներով: Ալեքպերովին Ադրբեջանում երկրորդ դեմքը նշանակելով` հայրը հավակնում է նրան դարձնել որդու «պահապան-հրեշտակը»: Ալիեւ-ավագը հույս ունի, որ նման քայլով իրեն կհաջողվի նախապես ապահովել ղարաբաղյան հարցի վերաբերյալ Մոսկվայի աջակցությունը: Զուգահեռներ կարելի է տանել Արմեն Սարգսյանի հետ, ում Հայաստանում ժամանակին նմանատիպ դեր էր կանխորոշված: Բրիտանիայի նախկին դեսպանին կառավարության ղեկավար նշանակելով` Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում էր լուծել ոչ միայն ժողովրդայնություն չվայելող իշխանության խնդիրը, այլեւ` կլանին ծառայեցնել եվրոպական մայրաքաղաքների հետ ունեցած Սարգսյանի լայն կապերը եւ Սփյուռքի ազդեցիկ գործիչների` նրա անձի հանդեպ ունեցած հարգանքը: Որոշ վերապահումներով այստեղ տեղին է նաեւ Ռոբերտ Քոչարյանին Երեւան հրավիրելու փաստի հետ համեմատությունը, ում վարչապետի պաշտոնը տրվեց նույնպես իշխանության լեգիտիմության խնդրի սրությունը սեփական հեղինակությամբ մեղմելու համար: Դժվար չէ գլխի ընկնել, որ Ալիեւի գաղափարը հիացմունք չի առաջացնի Արեւմուտքում, որը բավականաչափ միջոցներ ունի ռուսամետ գործչին կառավարության ղեկավար նշանակելուն խոչընդոտելու համար: Այդ իսկ պատճառով, բացառված չէ, որ նախագահը չկարողանա օգտվել սահմանադրական փոփոխություններից: Սակայն, հենց արտոնակարգի վերացման փաստն արդեն Բաքվի իշխանություններին թույլ կտա հուսալ Մոսկվայի համակրանքը, որին փոփոխությունը կներկայացվի որպես հետագա բարյացկամության կանխավճար: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |