ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ԿՐԿԻՆ ՎՏԱՆԳՎԱԾ ԷՎրաստանի գավառների բնակիչները, որոնց տարածքներով նախատեսվում է անցկացնել արտահանող խողովակատարը, լի են վճռականությամբ` խոչընդոտելու շինարարության ընթացքին: Վրաստանի բնակիչների սաստկացող զանգվածային ելույթներն ընդդեմ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նաֆթատարի շինարարությանը նորից հիշեցնում են «դարի նախագծի» հեռանկարների կասկածելիության մասին: Պաշտոնական Թբիլիսին կարծես գիտակցում է, որ ազգաբնակչության սկսված բողոքներն, ուղղված նաֆթատարի անցկացման համար մասնավոր սեփականություն հանդիսացող հողերի օգտագործման կառավարության մտադրության դեմ, կարող են լուրջ հետեւանքներ ունենալ: Ապագա նաֆթատարի հետագիծն անցնում է հիմնականում հայերով բնակեցված շրջաններով, եւ բնական է, որ բողոքողների շարքերում հայերը քիչ չեն: Բաքվում այս հանգամանքը փորձում են ներկայացնել իբրեւ հայկական հատուկ ծառայությունների կողմից նախագծի իրագործումը տապալելու փորձ: ![]() PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին ժողովրդի հուզումների էպիկենտրոն դարձած Ցալքի շրջան են մտցվել ներքին զորքերի լրացուցիչ ստորաբաժանումներ: Ոստիկանության ուժերը պետք է ապահովեն նաֆթատարի անցկացման աշխատանքների անխափան սկիզբը: Սակայն ոստիկանության զինված ստորաբաժանումների ժամանելը միայն սրեց կրքերը: Ցալքում բնակվող հայերին եւ հույներին միացան Բորժոմում բնակվող վրացիները: Բորժոմցիներին անհանգստացնում է անկրկնելի բնությամբ ամբողջ աշխարհով հայտնի իրենց երկրամասին սպառնացող էկոլոգիական վտանգը: Սեփականաշնորհված հողային տարածքների տերերին անհանգստացնում է ոչ միայն այն, որ շինարարական աշխատանքների ժամանակ նրանք ստիպված կլինեն դադարեցնել գյուղատնտեսային աշխատանքները: Ակնհայտ է, որ հետագայում նույնպես իրենց մասնավոր սեփականությունը անձեռնմխելի չի մնա, քանի որ նաֆթատարի անվտանգությունը հսկող մարմինների ներկայացուցիչներն իրենց իրավունք կվերապահեն ցանկացած ժամին ներխուժել տարածք: Ըստ որում, այդ անհարմարությունը ոչ մի կերպ չի փոխհատուցվի: Արտահանող խողովակատարի շինարարության հովանավորները մտադիր են սահմանափակել վարձակալման ժամկետը միայն մոնտաժային աշխատանքների ժամանակ: Նաֆթատարի շինարարության ավարտին սեփականատերերին թույլ կտրվի օգտագործել հողատարածքները, բայց միեւնույն ժամանակ նրանց կսահմանափակեն անվտանգության հատուկ միջոցների հետ կապված ամեն տեսակի պարտավորություններով: Անհասկանալի է, թե հողատիրոջ ինչին են պետք նմանատիպ պրոբլեմները, եթե հաշվի առնենք ամեն րոպե սպասվելիք աղետալի վթարների վտանգը: Գյուղացիների դժգոհությունը գուցե ավելի զուսպ լիներ, եթե նախագծի հեռանկարը չնչին երաշխիքներ ապահովեր: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |