ՊԱԿԻՍՏԱՆԸ ԿՐԿԻՆ ՀՐԱՀՐՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏՏիրապետելով միջուկային զենքի արտադրության տեխնոլոգիաներին` գեներալ Մուշարաֆի վարչակարգը զինվորական օգնություն է խոստանում Բաքվի ղեկավարներին Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: Անցյալ շաբաթ Ադրբեջանի պաշտպանության նախարարը կրկին այցելեց Պակիստան: Սաֆար Աբիեւը հաճախակի է սկսել այցելել Կարաչի, որտեղ, ասում են, նրան վատ չեն ընդունում: Անցյալ անգամ` 2001թ.-ի մայիսին, այստեղ նա իր հասցեին բավականին հաճելի խոսքեր լսեց հենց երկրի զինվորական ղեկավար Պերվեզ Մուշարաֆից: Այդ ժամանակ Աբիեւը գեներալ Մուշարաֆին փոխանցեց Հեյդար Ալիեւի` պաշտոնական այցով Բաքու ժամանելու հրավերքը: Տանտերը փոխադարձ հարգանքով պատասխանեց` Ադրբեջանի նախագահին հրավիրելով Կարաչի: Մինչ նախագահները հարմար ժամանակ կգտնեն անձնական հանդիպման համար, պաշտպանության նախարարները երկու երկրների ռազմական ոլորտում համագործակցության առավել արդյունավետ հիմքեր են ապահովում: ![]() PanARMENIAN.Net - Սեպտեմբերի տասներկուսին Պակիստանի մայրաքաղաքում Աբիեւը եւ նրա գործընկեր Համիդ Նավազ Խանը ստորագրել են միջպետական համաձայնագիր ռազմական եւ պաշտպանական ոլորտում համագործակցելու մասին: Փաստաթղթի ստորագրման օրն ադրբեջանական նախարարին ընդունել է երկրի նախագահը: «Մենք կարեւոր նշանակություն ենք տալիս Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությանը եւ ամեն րոպե պատրաստ ենք օգնություն տրամադրել»: Պերվեզ Մուշարաֆի այս հայտարարությունը հատուկ գոհունակությամբ են մեջբերում Ադրբեջանում: Բաքվի լրատվամիջոցներին պակաս դուր չի եկել գեներալի արտահայտությունն այն մասին, որ անհրաժեշտ է «ուժեղացնել Ադրբեջանի ռազմական կարողությունը, որպեսզի արժանի հակահարված տրվի հակառակորդին»: Դժվար չէ գուշակել, թե ում մասին է խոսքը: Ինչպես երեւում է, Պակիստանի նախագահը պատրաստվում է խոսքից գործին անցնել: Դատելով այս ամենից` նա իսկապես հավատում է, որ կկարողանա 2000թ.-ին Հեյդար Ալիեւին տրված խոսքը պահել: Հիշեցնենք, որ նախանցյալ տարի Թեհրանում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում կայացած ադրբեջանական առաջնորդի հետ առաջին անձնական հանդիպման ընթացքում Մուշարաֆը խոստացել էր «ցանկացած ռազմական օգնություն Ղարաբաղի վերադարձման համար»: Մոսկովյան «Կոմերսանտ» թերթի տվյալներով, այդ ժամանակ Պակիստանի զինվորական առաջնորդը Ալիեւին կոչ էր արել գնալ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման արմատական ուղով: «Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ճանապարհներն ընտրելը Ադրբեջանի ներքին գործն է: Ադրբեջանը կարող է այդ հարցը փակել իրեն հարմար ցանկացած միջոցներով»,-հայտարարել է Մուշարաֆը, նշելով նաեւ, որ հակամարտության լուծման ռազմական ուղին ընտրելով` Ադրբեջանը համարձակորեն կարող է վստահ լինել Իսլամաբադի օգնությանը: Մոսկովյան թերթի հավաստմամբ, Պակիստանի առաջնորդն այդ ժամանակ կոնկրետացրել է, որ խոսքը աջակցության ցանկացած ձեւի մասին է, ընդհուպ մինչեւ ռազմական գործողություններում պակիստանյան զինվորականների մասնակցությունը ադրբեջանական բանակում: Միակ բանը, որով այն ժամանակ կարողացավ շնորհակալություն հայտնել Ալիեւը բարի խոսքերի եւ շռայլ խոստումների համար` քաշմիրյան հիմնահարցի լուծման Պակիստանի դիրքորոշմանն աջակցելու հայտարարությունն էր: Ինչպես հայտնի է, այդ դիրքորոշումը կհանգեցնի արմատական անջատողականների տարածմանը: Կովկասից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող ասիական երկրի առաջնորդը, ըստ էության, կոչ է անում հակամարտության ռազմական լուծմանը, որի խաղաղ կարգավորմանն արդեն տաս տարի է ձգտում են հասնել տարբեր միջազգային կազմակերպությունների միջնորդները: Այս գործողություններին այն ժամանակ համապատասխան գնահատական ոչ ոք չտվեց: Արդյունքն իրեն երկար սպասել չտվեց. Պակիստանը եւ Ադրբեջանը արդեն փաստաթղթերով ձեւակերպում են իրենց պարտականությունները մեկը մյուսի հանդեպ: Կարաչիում ստորագրված համաձայնագիրը Բաքվում պատմական են համարում եւ շեշտում են, որ այն կարող է ամենաազդեցիկը դառնալ երբեւէ ԱՊՀ երկրների հետ Պակիստանի ստորագրած նմանատիպ ռազմական պայմանագրերից: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, փաստաթուղթը զինամթերքի անմիջական տրամադրում չի նախատեսում, այլ ենթադրում է համագործակցություն պաշտպանական արդյունաբերության, կադրերի պատրաստման եւ տեղեկատվության փոխանակման ոլորտներում: Սակայն դժվար է հավատալ սրան: Հատկապես, եթե նկատի ունենանք, որ Սաֆար Աբիեւը Կարաչի էր ժամանել մասնակցելու ,IDEAS-2002ե ռազմական տեխնիկայի ցուցահանդեսին, որտեղ հիմնականում ներկայացված էր Պակիստանի արտադրության զինամթերքը: Ադրբեջանի նախարարը մասնակցել է նաեւ ներկայացված ռազմական տեխնիկայի ուսումնական ցուցադրումներին, որն իր մեջ ներառում էր օդային ռազմավարժություններ, «Ալ-Քալիդ» ռազմական տանկերի, հրետանու, հակատանկային եւ զենիթային համակարգերի փորձարկումներ: Հարկ է նկատի ունենալ, որ խոսքը ոչ միայն իր համերաշխությունը ցուցադրող մուսուլմանական երկրի, այլեւ` միջուկային զենք ունեցող պետության մասին է: Հիշեցնենք, որ Պակիստանը տիրացել է ատոմային ռումբի արտադրության տեխնոլոգիաներին խախտելով միջազգային հանրության չափանիշները, որոնք ուղղված են միջուկային զենքի չտարածելուն: Ընդունված նորմերը խախտելու եւ հարեւան Հնդկաստանի հանդեպ ագրեսիվ գործողությունների համար Պակիստանի հանդեպ միջազգային պատճամիջոցներ էին կիրառվել: Մուշարաֆին էմբարգոյից հաջողվեց ազատվել միայն Միացյալ նահանգների հետ անազնիվ գործարքի գնալով, որին նա «հանձնեց» իր վաղեմի գործընկերներ թալիբներին: Միջուկային արսենալները եւ Վաշինգտոնի աջակցությունից հետո առաջացած ամեն ինչ թույլատրելի լինելու զգացողությունը հանգեցրեց նրան, որ Պակիստանի դիկտատորը կրկին սպառնում է Հնդկաստանին եւ արդեն մտնում է Կովկաս: Գեներալ Մուշարաֆի բնավորությունը նկատի առնելով, լիովին կարելի կարծել, որ նա իր ադրբեջանական գործընկերներին կարող էր խոստանալ միջուկային զենքի արտադրության տեխնոլոգիաների հասանելիություն ապահովել: Կարաչիում ստորագրված համաձայնագիրն այս իմաստով չի կարող անհանգստություն չառաջացնել: Իմիջիայլոց, անհանգստության հիմքեր ունի ոչ միայն Հայաստանը, այլեւ` Կովկասում հավասարակշռության խախտմանը դեմ գերտերությունները, որոնք, սակայն, դեռեւս չեն շտապում հստակորեն գնահատական տալ Պակիստանի առաջնորդի հանդգնությանը: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |