ԵԹԵ ՍՏԱԼԻՆԸ ՎՐԱՑԻ ՉԼԻՆԵՐ...Ադրբեջանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել Վրաստանին: Անցյալ տարվա վերջին օրերին Բաքվում կայացավ ադրբեջանա-վրացական բանակցությունների հերթական փուլը, որն առնչվում էր պետական սահմանների վերագծման եւ բաժանման հարցերին: Թբիլիսյան մամուլի հրապարակումներից դատելով` երկխոսությունը կրկին անգամ ոչնչի չհանգեցրեց: Ադրբեջանը նախկինի պես տարածքային պահանջներ է ներկայացնում հարեւան երկրին: ![]() PanARMENIAN.Net - Մի քանի սահմանամերձ գյուղերի պատկանելիության շուրջ վեճն սկսվել է ԽՍՀՄ-ի փլուզումից դեռեւս շատ առաջ: Ադրբեջանի նկրտումների պատմության արմատները տանում են անցյալ դարասկիզբ, երբ Ադրկովկասի արեւելյան մասում բնակվող թուրքերի առաջնորդները, հռչակելով Ադրբեջանական դեմոկրատական անկախ հանրապետության ստեղծումը, հայտարարեցին, որ իրենց են պատկանում ի սկզբանե վրացական հողեր: Նշենք, որ միաժամանակ մուսավաթները հայտ ներկայացրին Ղարաբաղի, Զանգեզուրի, Նախիջեւանի, Իրանի հյուսիս-արեւելքի եւ Դաղստանի հարավային շրջանների հանդեպ: Մոսկվայի եւ Անկարայի աջակցությամբ, Բաքվի իշխանություններին հաջողվեց իրականացնել իրենց զավթողական պլանի մի մասը: Ով գիտի` ինչպիսին կլիներ արեւելյան Վրաստանի կարգավիճակը, եթե Ստալինը վրացի չլիներ... Կովկասյան պետությունների անկախացումից հետո, պաշտոնական Բաքուն վերսկսեց պահանջներ ներկայացնել հարեւան երկրներին: Խոսքից անմիջապես գործին անցան: Ադրբեջանը զավթեց Լեռնային Ղարաբաղի տարածքների 15 տոկոսից ավելին, գրավեց Արծվաշենը, որը Հայաստանի ինքնիշխան տարածքն էր: Ինչպես նաեւ խոչընդոտում է ադրբեջանական գյուղերով շրջապատված ռուսական (դաղստանյան) Ախտա-պալասա եւ Կրախոբա տարածքների կարգավիճակի որոշակիացմանը, միջամտում է Իրանի ներքին գործերին` ամրացնելով իր ներկայությունը թուրքերով բնակեցված այս երկրի հյուսիսային շրջաններում: Չնայած հայտարարավծ ադրբեջանա-վրացական եղբայրությանը, Թբիլիսին նույնպես Բաքվից անակնկալ ստացավ` տարածքային նկրտումների տեսքով: Ադրբաջանը նկատի ունի Սիգնախի եւ մառնաուլի շրջանների մի շժարք գյուղեր, ինչպես նաեւ կարմիր կամրջի շրջակայքի հսկայածավալ տարածքները:Վրաստանի եւ Ադրբեջանի իշխանության ներկայացուցիրների միջեւ կայացած պետական սահմանների վերագծման հարցերին առնչվող բազմաթիվ բանակցությունների ընթացքում, հաճախակի է խոսք գնացել Էրիս Իմեդի ավանի շուրջ, որն, իմիջիայլոց, հիմնականում բնակեցված է վրացիներով: Կախետիի նահանգապետ Բեձինի Սոնգուաշվիլիի խոսքերով, արդեն հազար տարի է, ինչ այդ հնադարյան գյուղը Վրաստանի մասն է կազմում: Նա պարզապես անհեթեթ է համարում Էրիս Իմեդիի հանդեպ Ադրբեջանի պահանջները, քանի որ ոչ մի հիմք չկա կասկածելու, որ այդ գյուղն իսկապես Վրաստանին է պատկանում: Բաքվում չեն թաքցնում նաեւ, որ հավակնություններ ունեն Կիրաչ-Մուղանլի գյուղի հանդեպ, որի բնակիչների մեծ մասն ադրբեջանցիներ են: Նշենք, որ Վրաստանից հարյուրավոր հեկտար հողատարածքներ վերցնելու մասին խոսում են ոչ միայն Ադրբեջանում, այլեւ` ադրբեջանցիներով բնակեցված վրացական Մառնաուլ եւ Ղարդաբան շրջաններում: Ուշադրության արժանի է այդ հարցի շուրջ վրացական ադրբեջանցիների առաջնորդ, չգրանցված «Հեյրատ» կուսակցության ղեկավար Ալիբալի Ասկերովի վերջերս արված հայտարարությունը: Բաքվի լրագրողներին տված հարցազրույցում նա ամեն կերպ փորձել է ապացուցել, որ Կիրաչ-Մուղանլի գյուղը պետք է պատկլանի Ադրբեջանին: Անջատողականության նմանատիպ բաց կոչը, որն իդեպ քրեորեն հետապնդելի է, լուրջ վտանգ է Վրաստանի ազգային անվտանգության համար: Գիտակցելով սա, բավակնին տեղին կարելի է համարել պաշտոնական Թբիլիսիի գործադրած ջանքերը, որոնք ուղղված են երկրի արեւելյան շրջաններում գործող «հինգերորդ զորասյան» չեզոքացմանը: Այդ «հինգերորդ զորասյան» վերացումը եւ արեւելքի վերօգտագործումը այնքան էլ հեշտ չի լինի իրականացնել վրացի ղեկավարներին: Բանն այն է, որ երկխոսության ընթացքում Ադրբեջանը մշտապես առաջադրում է իր փայփայած միակ փաստարկը: խոսքը Վրաստանի տարածքով տարվող Բաքու-Ջեյհան նավթատարի մասին է: Այդ նախագծից վրացիներն առայժմ աչ մի ցենտ չեն ստացել: Միաժամանակ, օրեցօր մեծանում է վրացական առաջնորդների կախվածությունը հարեւան երկրի իշխանավորներից: Երեւակայական խողովակը Ադրբեջանի համար Վրաստանին ճնշելու միջոց է դարձել, որն արդեն համաձայնում է խաղալ այնպիսի մի պետության դեր, որին հեշտությամբ կարելի է պայմաններ թելադրել: Հայտնի է, որ պետական սահմանների վերագծման հարցերին առնչվող բանակցությունների հերթական փուլում նավթատարի թեման մի քանի անգամ շոշափվել է: Չնայած, Վրաստանում կան բավականաչափ սկզբունքային քաղաքական գործիչներ, որոնք իվիճակի են կասեցնել էներգետիկ համագործակցության հեռանկարների քննարկումները տարածքային զիջումներով փոխարինելու փորձերը: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |