ԹՈՒՐՔԵՐՆ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ ԵՆ ԼՈԲԲԻՆԳԸ ԿՈՆԳՐԵՍՈՒՄԿապիտոլիումում հայտնվել է նոր կառույց, որի նպատակն է առաջ քաշել Անկարայի շահերը: ԱՄՆ-ի Կոնգրեսում պաշտոնապես ակսել է գործել վերջերս ձեւավորված «Թուրքիայի աշխատանքային խումբը»: Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, խումբը նպատակ ունի կոնգրեսում առաջ քաշել Անկարայի շահերը եւ աջակցել ամերիկյան կոնգրեսականների եւ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների միջեւ հարաբերությունների բարելավմանը: Ըստ էության, սա եւս մի կառույց է Թուրքիայի օգտին լոբբի անելու համար: ![]() PanARMENIAN.Net - Նման խմբի ստեղծման անհրաժեշտությունն արդիական դարձավ այն բանից հետո, երբ Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերությունների կտրուկ վատթարացման իրական վտանգ ստեղծվեց: Թուրքիայում համոզված են, որ ամերիկացիները չեն կատարել իրենց խոստումը` կապված Իրաքի հյուսիսում ավտոնոմիա ստեղծելու` քրդերի փորձերի կանխման հետ: Թուրքերն առավել հստակորեն են հասկացնում, որ հանարվոր է մեջքով կանգնեն Ամերիկային: Եվ որպեսզի վերադարձնի նրանց վստահությունը, Վաշինգտոնը որոշել է մեխանիզմ ստեղծել, որն Անկարային թույլ կտա հեշտությամբ գտնել այն կետերը, որտեղ Թուրքիայի եւ Անկարայի ազգային շահերը կարող են հատվել կամ գոնե չհակասեն իրար: Այդ մեխանիզմն էլ կդառնա հենց կոնգրեսում ստեղծված խումբը: Կոնգրեսում ձեւավորվող խումբը չի կրկնօրինակելու Կապիտոլիում վաղուց գործող Թուրքիայի աջակցության խմբի գործունեությունը, այլ միան լրացնելու է: Սա կարող է մեծացնել թուրք լոբբիստների հնարավորությունները, որոնց ազդեցությունն առայժմ այնքան էլ մեծ չէ: Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ում բնակվող ծագումով թուրքերն ունեն ընդհանուր հաշվարկով 150 միլիոն դոլարի կապիտալ, մինչ նոյեմբերյան ընտրությունները «թուրքական խմբին» անդամակցում էր ընդամնեը 46 կոնգրեսական: (Հիշեցնենք, որ Կոնգրեսի «հայկական խմբում» այօրս արդեն 143 անդամ կա): Նկատելի է նաեւ այն, որ թուրքական լոբբին կախված է եվրոպականից եւ գոյություն ունի առաջին հերթին Անկարայի եւ Թել Ավիվի ռազմավարական գործընկերության շնորհիվ: Այս մասին է վկայում հենց միայն այն փաստը, որ «թուրքական խմբի» գրեթե բոլոր անդամները նաեւ անդամակցում են Իսրայելի շահերն առաջ քաշող խմբին: (Միայն թուրքերին աջակցող երկու կոնգրեսական չի անդամակցում հրեական լոբբիին): Չնայած թուրքերի եւ հրեաների սերտ գործընկերությանը, թուրքերին երբեմն հաջողվում է իրենց կողմը ներգրավել նաեւ արաբական լոբբիստներին, որոնք հաճախ համագործակցում են հայերի հետ: Անկարայում հրապարակվող «Հուրրիեթ» թերթի տվյալների համաձայն, ամերիկյան թուրքերի առաջնորդները խիստ հեռանկարային են համարում ճապոնական լոբբիի հետ համագործակցությունը, որը հրեականի լոբբիից հետո ամենազդեցիկն է համարվում: Ի տարբերություն թուրքական լոբբիի, ադրբեջանականը դեռ չի կայացել:«Ադրբեջանի աջակցության խմբի» ձեւավորման մասին հայտարարվել էր դեռեւս գարնանը` Կոնգրեսի զինված ուժերի հանձնախմբի փոխնախագահ Կուռտ Ուելդոնի` անմիջապես Բաքվից վերադառնալուց հետո: Այս վատահամբավ գործիչն էլ հենց ղեկավարում էր Ադրբեջանի շահերը լոբբի անող նոր կառույցը: Սակայն դժվար է հաջող անվանել նրա ջանքերը: Ադրբեջանի կողմնակիցների շարքերին նրան հաջողվել է համալրել ընդամենը 2 տասնյակ գործընկերների: Նման կազմով անիմաստ է հասնել խնդիրների լուծման: Այդ իսկ պատճառով բոլոր հույսերը թուրքերի վրա են, որոնք ցանկացած պահին պատրաստ են աջակցել: Ադրբեջանցիներին միշտ չէ, որ հաջողվում է հասնել հրեական լոբբիի աջակցությանը, քանի որ պաշտոնական Բաքուն չի պահել հրեաներին տրված խոստումը եւ Թել-Ավիվում չի բացել իր դեսպանատունը: Համոզվելով, որ ինքնուրույն չի կարող զբաղվել լոբբինգով` Ադրբեջանը որոշել է գնալ ամենահեշտ ճանապարհով, որը մատչելի է նյութական ռեսուրսների պակաս չունեցող երկրներին: Բաքվի «Էխո» թերթի տվյալներով, Ադրբեջանի իշխանությունները բազմիցս դիմել են լոբբինգով զբաղվող ամերիկյան խոշոր ընկերություններին` «Քոսսադի ընդ Ասսոշիեյթիդ» եւ «Փաիթոն Բոգգս»: Այդ ընկերությունների ծառայությունների համար պահանջվող հոնորարները հաշվարկվում են ութանիշ թվերով: Հայտնի է, որ կոնգրեսում տնտեսական եւ քաղաքական լոբբինգում մասնագիտացած ամերիկյան ընկերություններն անցյալ տարվա ընթացքում ստացել են ավելի քան 2 միլիարդ դոլարի հոնորար: Հետաքրքիր է, այդ գումարի քանի՞ տոկոսն է ստացված ադրբեջանական նավթի դոլարներից: Արտյոմ Երկանյան ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |