«ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇՈՒՇԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԷԻՆ ՏՎԵԼ»- հավաստում է ադրբեջանական աշխարհազորի նախկին հրամանատարը: Ադրբեջանի միլի մեջլիսը ղարաբաղյան զորքերի կողմից Շուշիի ազատագրման տարելիցի կապակցությամբ աշխարհի պետությունների խորհրդարաններին եւ միջազգային կազմակերպություններին հասցեագրված հայտարարագիր է ընդունել: Սրան նախորդել էր քննարկում, որի ընթացքում իշխող կուսակցության մի շարք ներկայացուցիչներ բավականին հատկանշական ելույթներով են հանդես եկել: ![]() PanARMENIAN.Net - Հայտարարագրի բովանդակությունը գրեթե չի տարբերվում նախկինում ընդունված նմանատիպ փաստաթղթերից: Առասպելի էությունը նույնն է. հայերը զավթել են Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, համաշխարհային հանրությունը չի դատապարտում հայերի ագրեսիան: Հայտարարագրի տեքստը թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն եւ ուղարկվել է աշխարհի բոլոր երկրների խորհրդարաններին: Բավականին հետաքրքրական են հայտարարագրի ընդունման ընթացքում մի քանի իշխանամետ պատգամավորների արած հայտարարությունները: Մեջբերենք դրանցից մի քանիսը: Պատգամավոր Քերիմ Ալիեւ. «Անհրաժեշտ է անվստահություն հայտնել համանախագահներին եւ պահանջել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների վերընտրություն»: Պատգամավոր Մուսա Մուսաեւ. «Անհրաժեշտ է անհապաղ ռազմական գործողություններ սկսել Ֆիզուլու շրջանում, Արաքսի գետի երկայնքով»: «Յուրդդաշ» կուսակցության նախագահող Մաիս Սաֆարլի. «Մենք այս հարցում միանշանակ պետք է նախընտրությունը տանք ռազմական տարբերակին»: «Նոր Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Մուբարիզ Գուրբանլի. «Մենք արդեն նախապատրաստվում ենք պատերազմին: Մենք պատրաստ ենք հայերի հետ պատերազմել ցանկացած մակարդակում»: Պատգամավոր Այդին Միրզազադե. «Հայկական զավթիչները ոչ միայն գրավել են Լեռնային Ղարաբաղը եւ դրա շրջակա տարածքը, այլեւ` Զանգեզուրը, Գոյչան, Էդիբասարը»: Պարզաբանենք վերջին հայտարարության իմաստը: Նկատի է առնվում Հայաստանի հանրապետության Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերը: Այսինքն, ըստ էության, ադրբեջանական օրենսդիրները այլեւս չեն թաքցնում Հայաստանին ուղղված իրենց տարածքային հավակնությունները: Դժբախտաբար, միլի մեջլիսի անդամների այս բոլոր կոչերը ներառված չեն հայտարարագրի մեջ, թե չէ աշխարհը կտեսներ ադրբեջանական օրենսդիրների իսկական դեմքը: Մինչ խորհրդարանականները փորձում էին մեկը մյուսին գերազանցել Հայաստանին ուղղված մեղադրանքների առավել խիստ ձեւակերպումներով, հասարակության մեջ շարունակվում էին խոսակցություններն այն մասին, թե ինչպես հայերին հաջողվեց գրավել անառիկ թվացող Շուշիի ամրոցը: Բաքվի շատ քաղաքագետներ պնդում են, որ Շուշիի հանձնումը մտնում էր Ադրբեջանի այն ժամանակվա կառավարության պլանների մեջ: Վերջին ժամանակներս այս տարբերակը հիմնավորող նոր հավաստումներ են ի հայտ եկել: Շուշիում գտնվող զինվորականների թվի հետ կապված պաշտոնական եւ ոչ պաշտոնական տվյալների միջեւ տարբերությունը չափազանց մեծ է: Պաշտոնական տեղեկատվության համաձայն` հարձակման օրը քաղաքում եղել են 1645 ադրբեջանական սպա եւ զինվոր, 18 զրահամեքենա, 8 տանկ, 2 «Գրադ» կայան, 8 հրանոթ: Միաժամանակ հայերն ունեցել են ընդամենը 1000 զինվորական, 15 զրահամեքենա, 10 տանկ եւ 12 հրանոթ: Սակայն անկախ աղբյուրները լիովին այլ տվյալներ ունեն: Այսպես, Շուշիի պաշտպանության ակտիվ մասնակից, ադրբեջանական կամավորական ջոկատի դաշտային հրամանատար Աշար Մագերրամովի տվյալներով` հրմանատարության հրահանգի համաձայն Շուշիից դուրս էին բերվել բոլոր զորքերը, բացառությամբ մի քանի տասնյակ մարդուց: Օրերս տեղի լրագրողներին տված հարցազրույցում նա հավաստեց, որ գրոհի օրը քաղաքում կար ընդամնեը 67 զինվոր եւ 64 ավտոմատ, ընդ որում դրանց մեծ մասը առանց փամփուշտների էին: Առաջին ձեռքից ստացված այս տեղեկությունները հերքում են գրոհի ժամանակ զոհվածների թվի մասին պաշտոնական տվյալները: Ինչպե՞ս կարող էր գրոհի ժամանակ զոհվել 480 մարդ, եթե քաղաքում ընդամենը 87 զինվոր էր եղել: Պաշտոնական տվյալների համաձայն սպանվածներից 260-ը սպաեր եւ զինվորներ են եղել: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |