ՄԱԿ-ը գործում է ելնելով Թուրքիայի շահերի՞ց

Միթե՞ տարբերություն կա` որքան մարդ է ոչնչացված. մեկուկես միլիոն, վեց, թե նույնիսկ մեկ մարդ: Ցեղասպանությունը ցեղասպանություն է, այստեղ թվաբանությունն անտեղի է

Հունվարի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձեւ է ընդունել, որով դատապարտվում է Հալոքոսթի` որպես պատմական փաստի հերքումը: Փաստաթուղթը պաշտպանել են Գլխավոր վեհաժողովի 192 անդամներից 103-ը, քվեարկություն չի անցկացվել: Բանաձեւը քննարկման է ներկայացվել երեքշաբթի օրը ԱՄՆ ներկայացուցչի կողմից, դրանում կոչ կա դեպի ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները` անվերապահորեն մերժել մասնակի կամ լրիվ կասկածները Հոլոքոսթի իրականության վերաբերյալ:
PanARMENIAN.Net - Փաստաթղթում չի նշվում որոշակի երկիր, սակայն նշվում է «Հոլոքոսթի ահավոր իրադարձությունների պատմական փաստի անտեսումը, ինչը ավելացնում է դրա կրկնման վտանգը»: Ամսաթիվն ընտրվել է ամենամեծ Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի գերիների ազատգրման օրվա պատվին` 1945 թվականի հունվարի 27: Հոլոքոստի մերժումն արգելող օրենքներ կան նաեւ ԵՄ-ին անդամ երկրներում. Ավստրիա, Բելգիա, Գերմանիա, Լիտվա, Լեհաստան, Ռումինիա, Սլովակիա, Ֆրանսիա, Չեխիա:

Ընդունված բանաձեւը տարօրինակ զգացմունք է առաջացնում: Մի կողմից, ամեն բան հասկանալի է, ցեղասպանությունը դրա ցանկացած դրսեւորման մեջ պետք է ճանաչվի եւ դատապարտվի: Իսկ մյուս կողմից. նորից երկակի չափանիշների քաղաքականություն, այն էլ դրա ամենատհաճ տեսքով: Օսմանյան Թուրքիայում գրեթե երկու միլիոն հայերի տարհանումն ու կոտորածն ընդամենը անվանում են «1915 թվականի ողբերգական իրադարձություններ»: Տարակուսանք է առաջացնում բանաձեւի եւս մեկ կետ. Հոլոքոսթի ահավոր իրադարձությունների պատմական փաստի անտեսում, ինչը բաձրացնում է դրա կրկնման վտանգը: Իսկ հենց դրա մասին է խոսում Հայաստանը արդեն երկար ժամանակ, ընդգծելով, որ եթե ժամանակին Ազգերի լիգան ճանաչեր «1915 թվականի իրադարձությունները» որպես Ցեղասպանություն, գուցե եւ չլիներ Հոլոքոսթը: Կամ նույնիսկ եթե լիներ էլ, ապա ոչ այդ մասշտաբներում: Սակայն չճանաչեց եւ այդտեղից էլ գնաց ռասայական պատկանելության հիմքով սպանությունների անպատժելիությունը: Հիտլերի հայտնի արտահայտությունը, որը համառորեն ժխտում են թուրք պատմաբանները, այնուամենայնիվ, ասվել է: Այստեղ արժի նշել մեկ էական մանրամասն. հայերի ջարդը, մի շարք աղբյուրների համաձայն, հրահրել է Գերմանիան, որը Թուրքիայի դաշնակիցն էր Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ: Ուղղակիորեն երիտթուրքերի գերմանացի խորհրդականներն իհարկե կոչ չեն արել ոչնչացնել հայերին, սակայն ակտիվորեն չեն էլ խոչընդոտել: 1915 թվականին Ստամբուլում Գերմանիայի դեսպան Վանհեյհայմին են դիմել կոչ անելով կասեցնել բռնագաղթը, քանի որ նա կարող էր դա անել: Սակայն չարեց, վկայակոչելով Բեռլինից հրահանգի բացակայությունը: Ի դեպ, որոշ աղբյուրների համաձայն, նույն 1915 թվականին Վանհեյհայմը մահացավ սրտի կաթվածից: Ասում են, չկարողացավ տանել Արեւմտյան Հայաստանում կատարվող սարսափների մասին տեղեկությունները: Սակայն այս ամենը պատմություն է: Մեզ համար կարեւոր է այսօրվա օրը, երբ ամբողջ աշխարհով մեկ բացահայտ հակահայկական քարոզչություն է տարվում թուրքական պետության կողմից: «Հոլոքոսթի պատմական հավաստիությունը իրողություն է, եւ այն պետք է դատապարտվի, սակայն Հայոց ցեղասպանության ակտիվ ժխտումը, որը շարունակվում է ամբողջ թափով, առավել էական է, քան Հոլոքոսթի ժխտման դեպքերը: Իրական տեսակետն այն է, որ Հայոց ցեղասպանությունը չի կարելի թողնել ստվերում կամ մեկուսացնելով այն Հոլոքոսթից : Հայոց ցեղասպանությունը առաջինն էր XX-դարում եւ անմիջականորեն կապված է Հոլոքոսթի հետ, որն ավելի ուշ է եղել: Պետք չա տարբերություն դնել նրանց միջեւ, թե չէ ստացվում է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը նաեւ Հոլոքոսթի ժխտում է: Բացի այդ, այստեղ երեսպաշտություն է նկատվում, քանի որ այսօր եւս ցեղասպանություն կա Դարֆուրում, Ռուանդայում, եւ միջազգային հանրությունը չափազանց քիչ բան է անում, դրանք կասեցնելու համար»,-գտնում է փորձագետ Ռիչարդ Գիրագոսյանը: Եվս մեկ հարց է ծագում` ինչո՞վ են ղեկավարվում քաղաքական գործիչները, նման բանաձեւեր ընդունելով, միթե զոհերի քանակով: Միթե՞ տարբերություն կա, թե որքան մարդ է ոչնչացվել` մեկուկես միլիոն, վեց կամ թեկուզ մեկ մարդ: Ցեղասպանությունը մնում է ցեղասպանություն, թվաբանությունն այստեղ անտեղի է: Կամ էլ հերթական անգամ հայերը զոհաբերվում են հաճոյանալու համար Թուրքիային, որին այնպես չեն ուզում տեսնել մեջքով շրջված դեպի Արեւմուտք:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
 Ուշադրության կենտրոնում
Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց

Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց Ոստիկանները խլել են և տարել Փաշինյանի խրտվիլակը

 Բաժնի այլ նյութերը
Պարտության առաջին ամիսը Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---