Շվեյցարիայում առաջին անգամ դատապարտվել է Հայոց ցեղասպանությունը հերքող թուրք քաղաքական գործիչ

Եւ չնայած Հայոց ցեղասպանությունը Միջազգային դատարանի կողմից ընդգրկված չէ նման հանցագործությունների պաշտոնական ցուցակում, այն հանդիսանում է պատմական փաստ, եւ Փերինչեքի հայտարարությունները սադրիչ բնույթ էին կրում

Գրեթե անհնարին մի բան է տեղի ունեցել. շվեյցարական դատարանը, այնուամենայնիվ, դատապարտել է Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին անհանդուրժողականության եւ Հայոց ցեղասպանության հերքման մասին հայտարարությունների համար: Լոզանի դատարանը դատապարտել է Փերինչեքին 90 օրվա պայմանական ազատազրկամ կամ հավասարազոր տույժի, ինչպես նաեւ երեք հազար ֆրանկ տուգանքի ($2,5 հազար): Նման հայտարարություն կրկնելու դեպքում Փերինչեքը կարող է բանտարկության ենթարկվել:
PanARMENIAN.Net - Ի դեպ, Թուրքիայի աշխատավորական կուսակցության ղեկավարի հայտարարություններն այն մասին, որ Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ է հանդիսանում», կարող է առիթ հանդիսանալ այլ երկրների համար, որոնք կարող են Փերինչեքին մեղադրել ոչ միայն ռասիզմի, այլեւ զրպարտության մեջ, քանի որ 18 երկրները, որոնք ներկա դրությամբ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, չեն կարող անտարբեր մնալ ճշմարտության նկատմամբ: Իսկ հղումները «հայերի բանսարկություններին» այս պարագայում պարզապես չեն անցնում: Եւ չնայած Հայոց ցեղասպանությունը Միջազգային դատարանի կողմից ընդգրկված չէ նման հանցագործությունների պաշտոնական ցուցակում, այն հանդիսանում է պատմական փաստ, եւ Փերինչեքի հայտարարությունները սադրիչ բնույթ էին կրում:

Ինչպես նշում են մեկնաբանները, թուրք քաղաքական գործչի դատապարտումն առաջին դեպքն է հանդիսանում 1995 թվականին Շվայցարիայում ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքի ընդունումից ի վեր: Հետաքրքիր է նաեւ այն, որ թուրքական մամուլը գրեթե չի նկատել Լոզանում կայացված դատավճիռը: Միայն Cihan News Agency-ն է դրան մի քանի տող նվիրել, այն էլ առանց մեկնաբանությունների: Նման դիրքորոշում է գրավել նաեւ «եղբայրական» ադրբեջանական մամուլը: Ճիշտ է, եթե Անկարայում որեւէ արձագանք լինի, ադրբեջանական ԶԼՄ-ները եւս չեն լռի: Ամենայն հավանականությամբ, մամուլն իր գործը կսկսի բողոքարկման դիտարկումից հետո, որը Դողու Փերինչեքը պատրաստվում է տալ Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարան: Նրա խոսքերով, «մենք կգնանք մինչեւ վերջ եւ, եթե պետք լինի, կդիմենք Մարդու իրվունքների Եվրոպական դատարան»:

Հիշեցնենք, որ Միջազգային դատարան դիմելու Թուրքիայի սպառնալիքները վերջերս ավելի հաճախակի են հչում, ընդ որում, ավելի բարձր մակարդակով: Ամենայն հավանականությամբ, Թուրքիան հասկանում է, որ, չնայած Իսրայելի եւ ինչ-որ չափով ԱՄՆ-ի աջակցությանը, եվրոպացիներն անպայման կիրառելու են ցեղասպանության հերքման մասին օրենքը, առավել եւս նման օրենք գոյություն ունի երկու երկրներում` Հոլանդիայում եւ Շվեյցարիայում, եւ շուտով, հնարավոր է, այն կստորագրվի նաեւ Ֆրանսիայի նախագահի կողմից:

Գուցե, Անկարան սկսի օգտագործել սպառնալիքների եւ վեխեցնելու իր հին մարտավարությունն արդեն Շվայցարիայի նկատմամբ: Սակայն այստեղ ամեն բան այլ բնույթ է կրում: Շվեյցարիայում շատ քիչ թուրքեր կան, Թուրքիայի հետ գրեթե չկան առեւտրական հարաբերություններ, սակայն կան բանկեր, որոնցում կան բազմաթիվ թուրք գործարարների եւ քաղաքական գործիչների անձնական հաշվեհամարները: Այնպես որ, Անկարային ձեռնտու չէ վիճել Շվեյցարիայի հետ: Առավել եւս, որ ոչ մեծ կուսակցության ղեկավարը Թուրքիայում այնքան էլ մեծ հեղինակություն չի վայելում, որպեսզի նրան պաշտպանեն. կուսակցությունը շատ փոքր է եւ, ընդ որում, ծայրահեղական բնույթի, ինչը Ռեջեփ Էրդողանն այնքան էլ չի սիրում: Սակայն աղմուկ, իհարկե, կբարձրանա, եւ այդ աղմուկը մեզ ձեռնտու է: Թուրքերն ինքնըստինքյան իրենք բարձրացրին Հայոց ցեղասպանության հարցը, շատ մարդկանց ստիպելով խորհել այդ մասին. իսկ գուցե հայերը ճիշտ են եւ նրանց իրոք ոչնչացրել են, թե չէ Թուրքիան այդքան ջղային չէր վերաբերվի ցանկացած երկրում այդ ողբերգության մասին հիշեցումներին:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
 Ուշադրության կենտրոնում
Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց

Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց Ոստիկանները խլել են և տարել Փաշինյանի խրտվիլակը

 Բաժնի այլ նյութերը
Պարտության առաջին ամիսը Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---