Հյուսիսային Իրաք Թուրքիայի ներխուժման դեպքում տարածաշրջանին լիակատար ապակայունացում է սպառնումԻրաքյան Քրդստանը երկրի հավանաբար միակ գավառն է, որի իրավիճակի համար ամերիկացիները կարող են հանգիստ լինել Թուրքիայի հնարավոր ներխուժումը Հյուսիսային Իրաք սպառնում է երկրին խորը տնտեսական ճգնաժամով եւ քաոսով առանց այդ էլ անհանգիստ մի տարածաշրջանում: Եթե թուրքական զորքերը ներխուժեն Իրաք, իրավիճակն ուղղակի դուրս կգա ԱՄՆ-ի վերահսկողության տակից, ինչն Ամերիկան ոչ մի դեպքում մտադիր չէ թույլ տալ: Թուրքիայի Գլխավոր շտաբի ղեկավար Յաշար Բույուկանիտի վերջին հայտարարությունները բավականին պարզ ակնարկում են Իրաքյան Քրդստանի սահմանների մոտ մարտական գործողություն սկսելու հնարավորությունը: ![]() PanARMENIAN.Net - «Անհրաժեշտ է, որ թուրքական բանակը ներխուժի Իրաքի հյուսիսի սահմանամերձ շրջաններ, կոտրելու համար այնտեղ թաքնվող քուրդ գրոհայինների դիմադրությունը: Եթե ինձ հարցնեն պետք է արդյոք նման սահմանային գործողություն, ես կպատասխանեմ, որ այն հարկավոր է: Դա օգտակար կլինի»,-մեջբերում են գեներալին թուրքական ԶԼՄ-ները: Իսկ «Ջումհուրիեթը» համոզված է, որ իր անվտանգությունը պաշտպանելու համար Թուրքիային հարկավոր է մտնել Հյուսիսային Իրաք: Պաշտոնական Անկարայի պատճառաբանությունը բավականին համոզիչ է հնչում` Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) ահաբեկիչների դեմ պայքար, որը Թուրքիան առանց հաջողության տանում է 1984 թվականից ի վեր: Ճիշտ է, մինչ այժմ քրդերի ոչնչացումը հիմնականում կատարվել է Թուրքիայի տարածքում: Այժմ պայքարը «Մեծ Քրդստանի» ջատագովների դեմ դուրս է եկել երկրի սահմաններից: ԱՄՆ-ն իր ողջ ուժերով փորձում է կանխել Թուրքիայի ռազմական ներխուժումը քրդերի կողմից վերահսկվող Հյուսիսային Իրաք, որը սպառնում է ամբողջովին ապակայունացնել Իրաքը: Բուշի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները վերջին օրերին հավաստիացնում են Թուրքիային, որ ամերիկյան զորքերը կավելացնեն ջանքերն, ուղղված Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների վերացմանը, որոնք ապաստանել են Քանդիլի լեռներում Իրաքի, Իրանի եւ Թուրքիայի սահմանին: ԱՄՆ-ն համաձայնվել է հանրաքվեի անցկացման ծրագրին նավթով հարուստ Քիրկուկում, Հյուսիսային Իրաքի գավառում: Թուրքիան կասկածում է, որ իրաքյան քրդերը ձգտում են իրենց վերահսկողության տակ առնել Քիրկուկը, որպես անկախ Քրդստանի ստեղծման նախաբան: Գեներալ Ջոզեֆ Ռալսթոնը, ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդը, որ զբաղվում է քրդական խնդրով, գտնում է, որ թուրքական ռազմական գործողության հավանականությունն աճում է: «Մենք հասել ենք կրիտիկական կետի, երբ ՔԱԿ-ի շարունակվող հարձակումները բերեցին նրան, որ Թուրքիայի կառավարության հանդեպ հսկայական հասարակական ճնշում է կատարվում, պահանջելով ռազմական գործողություն ձեռնարկել: Երբ լեռնանցքների ձյունը հալվի, մենք կտեսնենք, կվերսկսվեն արդյոք ՔԱԿ-ի հարձակումները եւ ինչպես կարձագանքի թուրքական կառավարությունը: Ես հուսով եմ, որ Թուրքիան մեր կողմից կլինի»,-գրում է «The Guardian» թերթը: Իրաքյան Քրդստանը երկրի հավանաբար միակ գավառն է, որի իրավիճակի համար ամերիկացիները կարող են հանգիստ լինել` այնտեղ չկա դիմադրություն բազմազգ ուժերին, տեղի չեն ունենում արյունալի հաշվեհարդարներ սունիների եւ շիաների միջեւ: Սակայն պետք չէ մոռանալ, որ հենց այստեղից կարող է սկսվել առասպելական «Մեծ Քրդստանի» «վերածնունդը», որը ներառում է Իրաքի, Թուրքիայի, Իրանի , Սիրիայի եւ նույնիսկ Հայաստանի մի փոքր մասը: Զարմանալի կլիներ, եթե ցանկացած «Մեծ» պետության կազմում չընդգրկվեր «Հայաստանի թեկուզ մի փոքր տարածք»: Քրդերն իրենց այդ ձգտման մեջ միայնակ չեն` հայկական հողերին հավակնում են Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը: Միայն Իրանը դեռ ոչինչ չի ուզում: Այն, որ հայերը «դատապարտում են» թուրքական բանակի հնարավոր ներխուժումը Հյուսիսային Իրաք, հավանաբար, կարելի է բացատրել «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» սկզբունքով, սակայն պետք չէ մոռանալ, որ Հայոց ցեղասպանությունը թուրքերը գործել հենց քրդերի ձեռքերով: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |