Աթաթուրքի հանրապետության վերջը կարող է գալՎերլուծաբանները Աբդուլլահ Գյուլի հավանական ընտրությունը նախագահի պաշտոնում անվանում են «արտաքսում»` մի քայլ, որը կարող է լրջորեն վնասել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացին Թուրքիան ցնցումների մեջ է` նախագահական ընտրությունները, որոնք թվում էր թե կավարտվեն Արդարության եւ զարգացման կուսակցության (ԱԶԿ) դյուրին հաղթանակով, կարող են ճգնաժամ առաջացնել երկրում: Գործին միջամտել է Թուրքիայի Գլխավոր շտաբը, որը բավարար փորձ ունի իրենց անհաճո թեկնածուներին հեռացնելու հարցում: Թուրքական բանակը երեք անգամ ռազմական հեղաշրջումներ է կատարել 1960, 1971 եւ 1980 թվականներին: ![]() PanARMENIAN.Net - Բացի այդ, զինվորականների ճնշման տակ 1997 թվականին իշխանությունից հեռացվեց կառավարության ղեկավար, իսլամիստների առաջնորդ Նեջմեթդին Էրբականը, որը ստեղծեց Արդարության եւ զարգացման կուսակցությունը եւ դարձավ Աբդուլլահ Գյուլի «կնքահայրը»: Ճիշտ է, հետո նրանց ճանապարհները բաժանվեցին, երբ Գյուլը գլխավորեց Էրբականի դեմ ուղղված ապստամբությունն այն բանից հետո, երբ վերջինիս կուսակցությունը 1977 թվականին հեռացվեց իշխանությունից զինվորականների կողմից: Աշխահիկ կարգի եւ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի սահմանադրության կողմնակիցների ցույցը Ստամբուլում երկրորդն է Թուրքիայում վերջին օրերի ընթացքում: Տարբեր տվյալներով ցույցին մասնակցել է շուրջ մեկ միլիոն մարդ: Ապրիլի 14-ին Անկարայում արդեն եղել էր նմանատիպ ակցիա, որին, տարբեր տվյալներով, մասնակցել են 500 հազարից մինչեւ մեկ միլիոն մարդ: Այն անցել է «Հանրապետությունը վտանգված է», «Պաշտպանենք աշխարհիկ կարգերը» կարգախոսներով: Ընտրությունների առաջին փուլից հետո, երբ Գյուլին ընդամենը 10 ձայն չբավականացրեց, բանակի ղեկավարությունը հայտարարեց, թե մտահոգությամբ է հետեւում իրավիճակին, կապված նոր նախագահի ընտրությունների հետ, եւ նախազգուշացրել է, որ զինված ուժերը հանդիսանում են Թուրքիայի աշխարհիկ ռեժիմի երաշխավորը: Նախագահ ընտրվելու համար թեկնածուն պետք է 367 ձայն հավաքի 550-ից: Ըստ թուրքական սահմանադրության, ընտրությունների առաջին եւ երկրորդ փուլերում հաղթելու համար, նախագահության թեկնածուին անհրաժեշտ է ստանալ սահմանադրական մեծամասնության հավանությունը: Ընդդիմությունը միանգամից պահանջել է չեղյալ հայտարարել կայացած քվեարկության արդյունքները, համապատասխան հարցում հղելով երկրի Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանի որոշումը պետք է կայացվի մինչեւ մայիսի 2-ը, երբ կայանալու է ընտրությունների երկրորդ փուլը: Միեւնույն ժամանակ, թուրք վերլուծաբանները առավել հոռետեսական մոտեցում ունեն նախագահի պաշտոնում Գյուլի ազդեցության հնարավորության հարցում: Շատերը Գյուլի հավանական ընտրությունը նախագահի պաշտոնում անվանում են «արտաքսում»` մի քայլ, որը կարող է լրջորեն վնասել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացին: Ժամանակակից թուրքական պետությունը հիմնված է խսիտ աշխարհիկության վրա, եւ երկրի բոլոր նախագահները աշխարհիկ դիրքորոշում են ունեցել: Եթե ընտրվի Աբդուլլահ Գյուլը, նա կդառնա առաջին թուրք առաջնորդը, որը ներկայացնում է իսլամիստական գաղափարախոսության վրա հիմնված կուսակցություն, եւ առաջին նախագահը, որի կինը գլխաշոր է կրում: Թուրքիայի նախագահի պաշտոնը, հիմնականում, արարողակարգային է, եւ նախագահն ավելի քիչ իշխանություն ունի, քան վարչապետը: Սակայն նախագահության ինստիտուտը Թուրքիայում, որի առաջին նախագահն էր Թուրքական Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, հսկայական խորհրդանշական նշանակություն ունի երկրի բնակիչների համար: Նախագահը սահմանափակ սահմանադրական իրավունքներ ունի, ներառյալ վետոյի իրավունքը: Նախագահի պաշտոնը լքող Ահմեդ Սեզերը մի քանի անգամ օգտվել է այդ իրավունքից, արգելափակելու համար իշխող կուսակցության կողմից առաջարկված օրինագծերը: Աբդուլլահ Գյուլն, ըստ դիտորդների, հարգանք է վայելում ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, նրանց չեն առնչվել կաշառակերության համար մեղադրանքները: Կրթությամբ նա տնտեսագետ է, իսկ խառնվածքով` դիվանագետ: Նրա թեկնածությունն այդքան առարկություններ չի առաջացնում աշխարհիկ կուսակցությունների մոտ, որքան վարչապետի անձը: Եվ հետո, ոչ ոք Թուրքիայում չէր ցանկանա նախագահի դերում տեսնել մի մարդու, որը նստել է բանտում իսլամիստական ոտանավորների համար: Ռեջեփ Էրդողանը խորհրդարանի պատգամավոր է դարձել օրենսդրության մեջ ուղղումներ կատարելուց հետո, որը ժամանակին նրան միավորներ չավելացրեց: Սակայն Գյուլը միշտ ավելի մոտ է եղել ավանդական թուրքական քաղաքական իսլամին, քան Էրդողանը: Բոլոր հիմքերը կան ենթադրելու համար, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի թեկնածության ընտրությունը հաղթանակ դարձավ կուսակցության պահպանողական- իսլամիստական թեւի համար: Գյուլը, որը նախագահության պաշտոնի թեկնածու է, իշխող իսլամիստական կուսակցության անդամ եւ երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանի լավագույն ընկերը, հայտարարում է, որ մտադիր չէ հրաժարվել նախագահական աթոռի համար պայքարից: Նա առաջարկում է բարեփոխումներ կատարել օրենսդիր համակարգում եւ հավաստիացնում է, որ կշարունակի ընթանալ եվրաինտեգրման կուրսով: «Ես մտադիր չեմ հրաժարվել պայքարից: Կարծում եմ, ցույցերը երկրում կազմակերպված են: Մենք կշարունակենք ընթանալ բարեփոխումների ճանապարհով»: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |