ԵԱՀԿ ՄԽ-ն վախենո՞ւմ է Կոսովոյի տարբերակի կիրառումից ղարաբաղյան հարցումԴեռեւս մինչ այն, երբ Վլադիմիր Պուտինը խոսեց «Կոսովոյի նախադեպը» հետ խորհրդային տարածքում կիրառելու հնարավորության մասին, ԼՂՀ-ում բալկանյան փորձը դարձավ ոչ միայն զուտ իմաստավորման, այլ նաեւ կրկնօրինակման առարկա Կոսովոյի խնդրի լուծումը գնալով փակուղի է մտնում ալբանացիներով բնակեցված Սերբիայի այդ մարզին անկախություն տրամադրելու հարցում Ռուսաստանի անզիջում դիրքորոշման պատճառով: Ռուսաստանին կարելի է հասկանալ` եթե նա համաձայնվի Սերբիայից Կոսովոյի անկախացմանը, ապա առաջին հերթին, կկորցնի առանց այդ էլ խախտված իր դիրքերը Բալկաններում, եւ երկրորդը, ամենակարեւորը` դա առիթ կհանդիսանա իր տարածքում նոր պառակտումների համար, էլ չենք խոսում հետխորհրդային տարածքի մասին: Փաստորեն, անցած շաբաթ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն փոփոխություններ կատարեցին Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձեւի նախագծում, հրաժարվելով մարզին անկախություն տրամադրելու պատրաստակամությունից, եթե բանակցությունները Սերբիայի հետ տապալվեն ՄԱԿ-ում ռուսական վետոյի սպառնալիքի պատճառով: ![]() PanARMENIAN.Net - Ինչպես հայտնի է, նախագծի նախորդ տարբերակում երկու կողմերին կոչ էր արվում քառամսյա բանակցություններ վարել, ինչպես նաեւ ներկայացված էր Կոսովոյին անկախություն տրամադրելու ծրագիրը: Բելգրադը հերքել է մարզի կարգավիճակի մասին հարցի լուծման նման տարբերակը: ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադը հայտարարեց, որ բանաձեւի նախագծի նոր վարկածը դեռեւս վերջնական համաձայնեցման փուլում է: Նրա խոսքերով, այն կներկայացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Ռուսաստանի ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո: Իր հերթին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նախազգուշացրել է, որ Կոսովոյի կարգավիճակի հարցը չի կարելի ձգձգել: Նշենք, որ նոր նախագծում կրկին Սերբիային եւ Կոսովոյի ալբանացի մեծամասնությանը հասցեագրված կոչ կլինի քառամսյա բանակցություններ անցկացնելու վերաբերյալ: Սակայն բանակցությունների տապալման դեպքում խոսքը կգնա ոչ թե անկախության տրամադրման, այլ «հարցի հետագա քննարկման մասին»: ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ձգտումը ամեն գնով անկախություն տրամադրել Կոսովոյին, միեւնույն ժամանակ մերժելով մյուս ինքնահռչակ հանրապետությունների նմանատիպ իրավունքը, ոչ միանշանակ է ընկալվում ոչ միայն Հայաստանում, այլ ողջ քրիստոնյա աշխարհում: Դատեք ինքներդ, Կոսովոյի ալբանացիները, որոնք իսլամ եմ դավանում, օգնություն են ստանում Ալբանիայից, Թուրքիայից եւ նույն ԱՄՆ-ից, չգիտես ինչու առավել ժողովրդավար են համարվում, քան, օրինակ, Լեռնային Ղարաբաղը կամ Մերձդնեստրը: Կոսովոյում անցնող ընտրությունները ճանաչվում են միջազգային հանրության կողմից, ինչը չի կարելի ասել ղարաբաղյան ընտրությունների մասին: Անհասկանալի աժիոտաժը ԵԱՀԿ, ԵՄ-ի, ԵԽԽՎ-ի կողմից, որոնք հայտարարում են թե «ընտրությունները Լեռնային Ղարաբաղում կարգելակեն բանակցային գործընթացը», վկայում է, որ համաշխարհային հանրությունը ուղղակի հաշտվել է այն մտքի հետ, թե կարգավիճակի շուրջ բանակցություններին մասնակցում են միայն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, որոնց հետ, եվրոպացի պաշտոնյաներին, կարծես թե, ավելի հեշտ է պայմանավորվել: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հուլիսի 13-ի հայտարարության մեջ ընդգծվում է, որ «համանախագահները մտահոգությամբ են հետեւում որոշ զարգացումներին, որոնք չեն նպաստում ժողովրդների նախապատրաստմանը խաղաղությանը: Դրանք են` ռազմատենչ հայտարարությունները, ուժի կիրառման սպառնալիքները եւ այն վտանգավոր պատրանքի առաջացումը, թե հակամարտության լուծման ուղիներից մեկը պատերազմն է»: Անիրազեկ մարդուն կարող է թվալ, թե պատերազմի կոչ են անում երկու կողմերը, ոչ թե մեկը, իսկ ավելի ճիշտ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Սակայն հստակեցում ՄԽ-ն չգիտես ինչու չի անում: Փոխարենը, այն հարցում, ինչ վերաբերում է ԼՂՀ-ում կայանալիք ընտրություններին, համանախագահները բավականին կոշտ են. «Լեռնային Ղարաբաղում կայանալիք այսպես կոչված նախագահական ընտրություններն արդեն իսկ լարվածության ավելացման պատճառ են հանդիսացել: Վերադառնալով անցած ընտրությունների կապակցությամբ արված հայտարարություններին` համանախագահները կրկնում են, որ, ինչպես եւ համաշխարհային հանրության բոլոր մյուս անդամները, նրանց երկրները եւս չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն: Նման «ընտրությունները» չպետք է ազդեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վրա»: Սակայն, հավանաբար, ԵԱՀԿ ՄԽ-ն վախենում է Կոսովոյի տարբերակի կիրառումից: Որքան էլ պնդեն ամենատարբեր կառույցների ներկայացուցիչներն ու քաղաքական գործիչները, որ հակամարտությունների կարգավորումն անհնար է նախադեպի հիման վրա, փաստը մնում է փաստ: «ԼՂՀ-ում 2005 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում Կոսովոյի սկզբունքը` սկզբից ժողովրդավարական չափանիշներ, հետո` ինքնորոշում հնչեցվեց որպես հիմնարար պահանջ, ուղղված ղարաբաղյան քաղաքականությանն ու ղարաբաղցի քաղաքական գործիչներին: Այդպիսով, դեռեւս մինչ այն, երբ Վլադիմիր Պուտինը խոսեց «Կոսովոյի նախադեպը» հետ խորհրդային տարածքում կիրառելու հնարավորության մասին, ԼՂՀ-ում բալկանյան փորձը դարձավ ոչ միայն զուտ իմաստավորման, այլ նաեւ կրկնօրինակման առարկա: Այստեղից էլ ղարաբաղյան վերնախավի ձգտումը հեռու մնալ «զուգահեռ ԱՊՀ-ի» գագաթնաժողովներից, ինչպես նաեւ Աբխազիայի, Հարավային Օսեթիայի եւ ՄՄՀ-ի ղեկավարներից, գումարած արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը»,-գտնում է Սերգեյ Մարկեդոնովը` Ռուսաստանի քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետը: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |