Բաքուն չի կարող անվերջ շահարկել նավթըԵթե Եվրոպայի էներգետիկ կարիքները ապահովվեին միայն Բաքվի նավթով, ապա իհարկե Իլհամ Ալիեւն իրեն ազատություն կտար եւ պատերազմ կսկսեր ԵՄ եւ Եվրախորհրդարանի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ներկայացուցիչներին Լեռնային Ղարաբաղ թույլ չտալու համար Բաքուն ամեն միջոցի դիմում է: Եւ ի զարմանս, եվրոպացի պաշտոնյաները պատասխանում են Բաքվի «սպառնալից բղավոցներին» եւ հրաժարվում են այցելել ԼՂՀ Հայաստանի տարածքով: Այդ տեսանկյունից, Հայաստանի եւ Ադրբեջանի մտավորականության այցելությունը հակամարտության գոտի Բաքվով «վատ օրինակ է» դարձել: Ադրբեջանում այսպես են մտածում. եթե դիվանագետներին եւ արվեստի գործիչների կարելի է ականապատ դաշտերով անցնել, ապա եվրոպացիներին եւս կարելի է: ![]() PanARMENIAN.Net - Հասկանալի է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբին ոչ ոք չի կարող ստիպել այս կամ այն երթուղով անցնել: Իսկ օրինակ ԵՄ հատուկ ներկայացուցիչներին եւ ԵԽԽՎ առաքելության անդամներին կարելի է, ինչը Բաքուն հաջողությամբ անում է. դրա հոյակապ օրինակ է, երբ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին վերադարձավ կեսճանապարհից: Պարզապես անհասկանալի է, ինչից նա վախեցավ... Ինչպես վերջերս հայտարարել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը, պատմական հուշարձանների պաշտպանության ԵԽԽՎ առաքելության ղեկավար Էդվարդ Օ'Հարան սկզբից ցանկանում էր այցելել Ադրբեջան, սակայն Լեռնային Ղարաբաղ նա ծրագրում էր գնալ Հայաստանից: «Մենք դա ճիշտ չենք համարում եւ նախօրոք հայտարարել ենք մեր պայմանների մասին: Պաշտոնական Բաքուն շահագրգռված է նրանում, որպեսզի զեկուցողը տեղում ուսումնասիրի մշակութային եւ պատմական հուշարձանների դրությունը Լեռնային Ղարաբաղում: Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի անբաժանելի մասը, եւ զեկուցողը պետք է այդ տարածք ժամանի Ադրբեջանի տարածքով: Օ'Հարան միջազգային կազմակերպություն է ներկայացնում եւ այդ պատճառով կապահովվի նրա անվտանգությունը»,- ընդգծել է Հուսեյնովը: Նույնն է տեղի ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին, երբ հոկտեմբերի 8-12 ծրագրված ԵԽԽՎ-ի Լեռնային Ղարաբաղի հարցով ենթակոմիտեի այցը` լորդ Ռասել Ջոնսթոնի գլխավորությամբ, խափանվեց, քանի որ ադրբեջանական կողմը պայման ներկայացրեց, որպեսզի պատվիրակությունը Բաքվով մեկնի Լեռնային Ղարաբաղ: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ Ադրբեջանը արհեստական խոչընդոտներ է ստեղծում այդ այցելության համար եւ հիշեցրել է, որ երկար տարիների ընթացքում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղ այցելել են Հայաստանի տարածքով: ԵԽԽՎ դիրքորոշումը տվյալ դեպքում տարակուսանք է առաջացնում, եթե հաշվի առնենք, որ Ռասել-Ջոնսթոնը նկատել է, որ Եվրախորհրդարանը մտահոգված է Ադրբեջանի եւ Հայաստանի ներքին քաղաքականությամբ: «Արագ տնտեսական աճն Ադրբեջանում չպետք է հանգեցնի Եվրոպայի երկրներում տարածված հիմնական ժողովրդավարական արժեքների անտեսմանը: Մեր գլխավոր մտահոգությունը վերաբերում է քաղաքական բանտարկյալներին` նրանցից շատերը հիվանդ են եւ զառամյալ: Անհանգստացնում են նաեւ խոսքի ազատության հարցերը` վերջերս Ադրբեջանում 7 լրագրող է ձերբակալվել»,- ասել է լորդ Ջոնսթոնը: Երեւի, առաջին անգամ Բաքվին հասկացրել են, որ նավթը չի կարելի անվերջ շահարկել: Եթե Եվրոպայի էներգետիկ կարիքները ապահովվեին միայն Բաքվի նավթով, ապա իհարկե Իլհամ Ալիեւն իրեն ազատություն կտար եւ պատերազմ կսկսեր: Սակայն, բարեբախտաբար, դա այդպես չէ: Այնպես որ, այնպիսի լծակի հետ կապվելը, որով, Ալիեւի կարծիքով, կարելի է ցանկացած երկրի ներկայացուցչի թույլ տալ կամ թույլ չտալ այցելել Լեռնային Ղարաբաղ, պարզապես անմիտ է: Իդեպ, այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը: «Ադրբեջանցի ղեկավարների տոնայնության վրա ազդում է նավթադոլարների գործոնը: Ամենայն հավանականությամբ, նրանք չեն գիտակցում, որ ագրեսիայի ցանկացած փորձ կհանգեցնի նավթադոլարների հոսքի կտրուկ դադարեցման, քանի որ առաջինը, որ կոչնչացվի ադրբեջանական ագրեսիային պատասխանելիս, նավթային հզորություններն են: Դա կոչնչացվի ակնթարթորեն, այդ պատճառով ադրբեջանական կողմը պետք է մտածի` արդյոք պետք է սղոցել ճյուղը, որի վրա նստած ես: Հիշեցնենք, որ առաջին քայլը, որին դիմել է Իրաքը, ներխուժելով Քուվեյթ 1990 թվականին, վերջինիս նավթային հորանցքերի հրդեհումն էր: Սակայն լավագույնս Ադրբեջանում տիրող իրադրությունը նկարագրել է քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն. «Այսօր մենք ճգրտորեն եւ անխուսափելիորեն հասնում ենք երրորդ աշխարհի երկրների վիճակին` առանց գիտության, բարձ մշակույթի, առանց նորմալ տնտեսական զարգացման հեռանկարների: Նավթային փողերը ինչպես ժանգը քայքայում են մեր էլիտայի հոգին եւ մարմինը, իսկ, ժողովուրդը, որն առանց այդ էլ երբեք չի եղել բարձր մշակույթի կրող, վերածվում է բանդեռլոգների»: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |