Կոսովոյի անկախության օրը դեռ որոշված չէՌուս փորձագետների կարծիքով, կա Կոսովոյի շուրջ իրավիճակի զարգացման երեք հիմնական սցենար Կոսովոյի անկախության հարցը դեռեւս կախված է օդում: ԵՄ առաջնորդներին այդպես էլ չի հաջողվում պայմանավորվել ամենակարեւոր հարցով. տարածաշրջանին ա՞յժմ անկախություն տրամադրել, թե սպասել: Ռուսաստանը Կոսովոյի հարցում, ինչպես ասում են, «կենաց ու մահու» պայքար է մղում: «Ռուսաստանը կպաշտպանի Կոսովոյի խնդրի կարգավորման տարբերակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմա հիման վրա` ինչպես Բելգրադի, այնպես էլ Պրիշտինայի շահերը հաշվի առնելու պայմանով: Ինչ վերաբերում է Կոսովոյի միակողմանի անկախության հռչակման միջազգային հետեւանքներին, ապա այն, անկասկած, նախադեպ կստեղծի: Այն նախադեպ կդառնա, ոչ թե որովհետեւ մենք ենք այդպես ասում, այլ քանի որ դա տեղի կունենա»,- Բրյուսելում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Նա նաեւ ընդգծել է, որ ճանաչելով Կոսովոյի անկախությունը, արեւմտյան երկրները ապակայունացնում են իրավիճակը: «Առանց Սերբիայի համաձայնության Կոսովոյի անկախության ճանաչումը կլինի միջազգային իրավունքի կոպիտ խախտում»,- ասել է Լավրովը: ![]() PanARMENIAN.Net - Իր հերթին, ԱՄՆ-ն եւս չեն պատրաստվում հրաժարվել իրենց դիրքորշումից: «Միացյալ Նահագները կարգելափակեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրոդում Ռուսաստանի առաջարկությունը Կոսովոյի հարցով բանակցությունները երկարաձգելու մասին: Մենք բացարձակապես հակառակ կարծիք ունենք Կոսովոյի հարցով: Մենք գտնում ենք, որ բանակցությունները իրենց լրիվ սպառել են»,- հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը: Գրեթե չեզոք դիրքորոշում է գրավել Ալբանիան, որը կարծես թե ամենից շատ է շահագրգռված տարածաշրջանի անկախության հարցում, որտեղ ավելի քան 2 միլիոն էթնիկ ալբանացի է ապրում: «Ալբանիան առաջինը չի ճանաչի Կոսովոյի միակողմանի հռչակած անկախությունը, քանի որ մեր դիրքորոշումը եւ քաղաքականությունը համընկնում է միջազգային հանրության եւ միջազգային հասարակական կարծիքի հետ»,- հայտարարել է Ալբանիայի նախագահ Բամիր Տոպին: Նրա խոսքերով, Ալբանիան խաղացել է եւ խաղում է միջնորդի դեր, ինչպես հավասարակշռող գործոնի դեր: «Դա դրված է մեր արտաքին քաղաքականության հիմքում: Ալբանիան գտնում է, նրա իշխանության կառույցները գտնում են, որ եթե 100-օրյա ժամկետից հետո որոշում չգտնվի, ապա մենք հավանություն կտանք Ախտիսաարիի ծրագրին: Ալբանիան արել է հնարավոր ամեն ինչ այդ նպատակին հասնելու համար, իսկ խնդրի կարգավորումը մեծ ներդրում կունենա երկարաժամկետ կայունության ամրապնդման գործում: Ես չեմ կարծում, որ անվտանգությանը ինչ-որ բան սպառնում է Բալկաններում: Իսկ երբ Ադրիատիկի 3 երկրները` Ալբանիան, Խորվատիան եւ Մակեդոնիան, մտնեն ՆԱՏՕ, տարածաշրջանի կայունությունը ապահովված կլինի երկար ժամանակով»,- ընդգծել է Տոպին: Նա նաեւ նկատել է, որ Կոսովոյի խնդրի կարգավորումը հոգեբանորեն կազատի Սերբիային եւ նա ուղղություն կվերցնի դեպի Եվրա-Ատլանտյան ինտեգրում, հաղորդում է Euronews-ը: Որոշ դիտորդներ Կոսովոյի անկախության հռչակման հետաձգումը կապում են առաջիկա նախագահական ընտրությունների հետ Սերբիայում: Սերբական խորհրդարանի խոսնակ Օլիվեր Դուլիչը նշանակել է երկրում նախագահական ընտրությունների անցկացման ամսաթիվը` հունվարի 20: Ընտրությունների ժամկետի նշանակումը երկար վեճերի առարկա էր երկրի կոալիցիոն կառավարության տարբեր ներկայացուցիչների միջեւ: «Ռոսսիյսկայա գազետա»-ի փորձագետների կարծիքով, կա Կոսովոյի շուրջ իրավիճակի զարգացման երեք հիմնական սցենար: Առաջինը առավել երկարն ու բարդն է. բանակցությունների շարունակություն` որպես երկու կողմերին ձեռնտւ փոխզիջումային որոշման մշակման միակ միջոց, եւ խուսափում անկանխատեսելի հետեւանքներով ճգնաժամից: Այդ ճանապարհը ընհանրապես ձեռնտու չէ ալբանացիներին, որոնք արդեն տեսնում են իրենց որպես Կոսովոյի լիիրավ տերեր: Երկրորդ սցենարը հակառակ տարբերակն է. վերջերս ընտրված տարածաշրջանի խորհրդարանի կողմից անհապաղ կամ մեկ-երկու ամիս հետաձգված անկախության հռչակում: Նման հնարավորության մասին արդեն բազամթիվ անգամներ խոսել է Կոսովոյի վարչապետ Խաշիմ Տաչին: Այս սցենարը, անկասկած, ձեռնտու է ԱՄՆ-ին եւ նրա մերձավոր դաշնակիցներին ՆԱՏՕ-ում, որոնք բազմաթիվ անգամներ հայտարարել են նորահռչակ պետությունը ճանաչելու մասին: Սակայն այն բացարձակապես ձեռնտու չէ Բելգրադին: Մի շարք փորձագետների կարծիքով, դեռ բացառված չէ նաեւ երրորդ սցենարը` այսօր փաստորեն մոռացված, Կոսովոյի բաժանումը էթնիկ սահմանների: Մի շարք հանգամանքների եւ դրսից ճնշման դեպքում, այն կարող է շահավետ լինել կողմերից երկուսի համար էլ: Սակայն նման սցենարը եւս հանգեցնում է Արեւմուտքի համար բազմաթիվ ոչ դուրեկան խնդիրների: Բոլորը հասկանում են. Եվրամիության եւ ԱՄՆ-ի կողմից Կոսովոյի ճանաչման դեպքում, կարող են նույնատիպ պահանջներ առաջանալ Բոսնիայում եւ Հերցեգովինայում ապրող սերբերի կողմից, ինչը ի վիճակի է խախտել առանց այդ էլ թույլ համաձայնագրերը, որոնք վերջ էին դրել քաղաքացիական պատերազմներին այդ երկրում: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |