Քվեարկությունը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ակնկալվող օգուտը չտվեց ԱդրբեջանինԱյն, որ ՄԱԿ-ը վախճանվել է որպես կազմակերպություն, որն ի վիճակի է ինչ-որ բան լուծել, պարզ էր դեռեւս Ռուանդայում եւ Դարֆուրում ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման ժամանակ: Պակաս ամոթալի չէր պահում նա իրեն արգելելով Հայոց ցեղասպանությանը նվիրված ցու Ինչպես ակնկալվում էր, քվեարկությունը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւի վերաբերյալ չբերեց Ադրբեջանին այն դիվիդենդները, որոնք ակնկալում էր Բաքուն: Սակայն Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Ասիմ Մոլազադեն շտապեց շնորհավորել ադրբեջանական դիվանագիտությունը մեծ հաղթանակի առիթով: Հերթական անգամ հնչեցվեց նաեւ դրույթը «հզոր հայկական լոբբիին հակազդելու» մասին: Ըստ էության, ոչ մի նոր բան Մոլազադեն չասաց: ![]() PanARMENIAN.Net - Դե, եթե ՎՈՒԱՄ-ի եւ ԻԿԿ-ի երկրների քվեարկությունը կարելի է համարել «մեծ հաղթանակ», ապա ինչպես պետք է Հայաստանը գնահատի ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների եւ 100 այլ երկրների դիրքորոշումը, որոնք ուղղակի չցանկացան մասնակցել ամոթալի, այլ խոսք չկա, միջոցառմանը: Այն, որ ՄԱԿ-ն վախճանվել է որպես կազմակերպություն, որն ի վիճակի է ինչ-որ բան լուծել, պարզ էր դեռեւս Ռուանդայում եւ Դարֆուրում ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման ժամանակ: Պակաս ամոթալի չէր պահում նա իրեն արգելելով Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսը: Վերջին ակնհայտորեն անհաջող քայլը ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից Կոսովոյի վերաբերյալ Ախտիսաարիի ծրագրի ընդունումն էր: Առնվազն ծիծաղելի է հաջողության մասին խոսել նման կազմակերպության ներսում: Բաքուն արդեն սկսել է բողոքել այն երկրների դեմ, որոնք դեմ են քվեարկել բանաձեւին: «Ադրբեջանի դեսպանատունը բավականին տեւական աշխատանք տարավ հնդկական կողմի հետ, որպեսզի նա ձեռնպահ մնա ՄԱԿ-ում ղարաբաղյան հարցի վերաբերյալ քվեարկությունից»: Այդ մասին հայտարարել է Հնդկաստանում Ադրբեջանի դեսպան Տամերլան Կարաեւը: Սակայն, նրա խոսքերով, նրանք ականջալուր չեղան Բաքվի կարծիքին: «Մենք մեծ պլաններ ունեինք երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, սակայն, ցավոք, իր երեկվա քայլով Հնդկաստանը խաչ քաշեց ամենի վրա: Այժմ Դելիում Ադրբեջանի դեսպանատունը հրահանգների է սպասում իր ԱԳՆ-ից, որից հետո մենք պաշտոնապես կհայտնենք մեր կարծիքը հնդկական կողմին: Անկասկած, Հնդկաստանի դիրքորոշումը ՄԱԿ-ում չափազանց վշտացրեց մեզ եւ, անկասկած, այս ամենը լրջորեն կազդի հետագա ադրբեջանա-հնդկական հարաբերությունների վրա»,-հայտարարել է Կարաեւը: Անմասն չմնաց նաեւ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ԱՄՆ, Ռուսաստան եւ Ֆրանսիա) պետք է իրենց գործունեության մեջ հաշվի առնեն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձեւը, որը պահանջում է անհապաղ դուրս բերել հայկական ուժերը «գրավյալ տարածքներից», անկախ նրանից, որ իրենք դեմ են քվեարկել այդ փաստաթղթին: Եթե նրանք տարբերակված մոտեցում ցուցաբերեն, ելնելով միայն Մինսկի խմբի դերակատարության մասին մտահոգությունից, կբարդանա հենց իրենց գործունեությունը: ..Նրանց թշնամական շունչը, որ մենք զգում ենք, կմնա մեր հիշողության մեջ: Մենք միշտ ջանացել ենք, որ վստահությունը մեր միջեւ պաշտպանվի: Սակայն այն բանից հետո, երբ վստահությունը նվազեց զրոյական աստիճանի, հավանաբար, դժվար կլինի բարելավել այդ միջավայրը, իրավիճակը»,-ասել է նա: Սակայն չգիտես ինչու, ադրբեջանցի դիվանագետներից ոչ ոք չի ասում այն մասին, որ տվյալ բանաձեւը իրավական ուժ չունի: Նրանց կարծիքով, ադրբեջանական ժողովրդին նման նրբությունները հարկավոր չեն: Ըստ ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի, բանաձեւը երեսպաշտական է: «Մի կողմից, դա ՄԱԿ-ի անդամ երկրների ապատեղեկատվություն մատուցելու փորձ է, ուստի փաստաթղթում կա մի կետ, որը հավանություն է տալիս ԵԱՀԿ ՄԽ ջանքերին: Մյուս կողմից, Ադրբեջանը ակնհայտորեն անտեսում է ԵԱՀԿ ՄԽ դիրքորոշումը: Համանախագահ երկրները հստակ հայտարարել են, որ չեն սատարելու բանաձեւին եւ դեմ են քվեարկելու»,-ասել է նա: Օսկանյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրությամբ է սպասում Ադրբեջանի հաջորդ քայլին: «Մենք հարց ենք տալիս, թե ինչպես այդ բանաձեւն կանդրադառնա բանակցային գործընթացի վրա կամ իրոք Ադրբեջանը հստակ ուղերձ կստանա եւ կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, գտնելով հարցի վերջին փոխզիջումային լուծումը»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը: Իր հերթին, ՄԱԿ-ին կից Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն ընդգծել է, որ ՄԱԿ-ի ԳՎ բանաձեւը, որ պահանջում է անհապաղ դուրս բերել հայկական ուժերը «Ադրբեջանի գրավյալ տարածքներից», սպառնալիքի տակ է դնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը: ՀՀ մշտական ներկայացուցիչը գնահատեց Բաքվի առաջարկած փաստաթուղթը, որը, նրա խոսքերով, հակասում է հիմնարար միջազգային նորմերին, որպես ադրբեջանական կողմից բանակցային գործընթացի սաբոտաժի փորձ: Հասկանալի է, որ Ադրբեջանի համար դժվար չէր ստանալ ԻԿԿ-ի եւ ՎՈՒԱՄ-ի աջակցությունը: Հասկանալի է նաեւ Սերբիայի դիրքորոշումը, որը խորապես վիրավորված է ՄԱԿ-ից Կոսովոյի համար: Սակայն ինչ կապ ունեն Կոլումբիան եւ անծանոթ պետություններ ինչպիսիք են Տուվալուն եւ Մուանմարը: Ի դեպ, հարկ է նշել, որ ԻԿԿ-ի անդամ Ղազախստանը, Տաջիկստանն ու Ղրղզստանը ձեռնպահ մնացին քվեարկությունից, հիանալի գիտակցելով իրական իրավիճակը: Այնպես որ անտեղին է խոսել ինչ-որ հաղթանակի մասին: Սակայն այն, որ հայկական դիվանագիտությունը լավ դաս ստացավ, դա կասկածից վեր է: Բնականաբար, Բաքուն չի սահմանափակվի միայն ՄԱԿ-ով, այլ առաջ կտանի նման բանաձեւեր ցանկացած հեղիանակավոր միջազգային կազմակերպությունում: Իսկ դրան հարկավոր է հակադրել ճշմարտությունը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիաճկի մասին: Թեեւ հազիվ թե քվեարկած 39 երկրները տեղյակ չեն իրերի ճշմարիտ ընթացքին: Ուղղակի այստեղ աշխատեց իսլամական համերաշխությունը, որը, ցավոք, քրիստոնեականից շատ ավելի ամուր է: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |