ԱՄՆ-ի հայ համայնքը նախընտրական խոստումների դառը փորձ ունի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցումՀազիվ թե Վաշինգտոնի ապագա վարչակազմը նման քայլի դիմի, քանի որ այդ դեպքում հարկ կլինի փոխել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ուղղվածությունը Մերձավոր Արեւելքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 106-րդ բանաձեւը Հայոց ցեղասպանության մասին երբեք չի հանվել ԱՄՆ Կոնգրեսի օրակարգից: Ճիշտ է, անցյալ տարվա հոկտեմբերից բավական ժամանակ է անցել մոռանալու համար բանաձեւի մասին եւ այն փակի տակ դնելու համար: Սակայն ԱՄՆ-ի հայկական սփյուռքի ազդեցիկ կազմակերպություններն ԱՄՆ-ում, եւ ոչ միայն նրանք, համոզված են, որ վաղ թե ուշ բանաձեւը կընդունվի: ![]() PanARMENIAN.Net - Հիշեցնենք, որ 106-րդ բանաձեւը կոչվում է «Պալատի բանաձեւ» եւ նրա ընդունման համար պարտադիր չէ Սենատի հավանությունը եւ երկրի նախագահի ստորագրությունը: Սակայն հենց բանաձեւում ասվում է, որ «պալատը կոչ է անում հաստատել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ օգտագործել «ցեղասպանություն» տերմինը ԱՄՆ նախագահի Ամերիկայի հայ համայնքին ուղղված ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում»: «Ես կարծում եմ, որ քվեարկությունը տեղի կունենա մինչ ԱՄՆ Կոնգրեսի արձակուրդները»,-ասել է Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Իր հերթին, Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի Հայկական համագումարի (ԱՀՀ) տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը նշել է, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պատրաստ է քննարկման դնել բանաձեւը, սակայն անհրաժեշտ աջակցության է սպասում ամերիկացի կոնգրեսականների կողմից, որպեսզի փաստաթուղթն ընդունվի: Այժմ Ներկայացուցիչների պալատում բանաձեւին սատարում են 211 կոնգրեսականներ, որպեսզի այն անցնի հարկավոր է 218 ձայն: Հավանաբար, այժմյան վարչակազմի ժամանակ բանաձեւը չի դրվի քվեարկության, քանի որ Սպիտակ տունը ակնհայտորեն սատարում է Թուրքիային: Ճիշտ է, համոզվածություն չկա, որ եթե ԱՄՆ-ի նախագահական ընտրություներում նոյեմբերին դեմոկրատ թեկնածուն հաղթի, բանաձեւը հաստատ կընդունվի: ԱՄՆ-ի հայ համայնքը նախընտրական խոստումների դառը փորձ ունի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Հազիվ թե Վաշինգտոնի ապագա վարչակազմը նման քայլի դիմի, քանի որ այդ դեպքում հարկ կլինի փոխել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ուղղվածությունը Մերձավոր Արեւելքում: Իսկ դա մոտ ապագայում չի նշմարում` ոչ ոք չգիտի, թե երբ ամերիկյան զորքերը կգնան Իրաքից: Նաեւ անհայտ է, թե երբ կկարգավորվի մերձավորարեւելյան հակամարտությունը, որում Իսրայելից եւ Պաղեստինից բացի ներգրավված են Սիրիան եւ Լիբանանը: Մի խոսքով, ԱՄՆ-ում հայկական հարցն այնքան էլ արդիական չէ: Թեեւ կոնգրեսականները կարող են գնալ նման քայլի, ելնելով, առաջին հերթին, սեփական շահերից Կոնգրեսի եւ Սենատի հերթական ընտրությունների ժամանակ, եւ, երկրորդը, Թուրքիային իր տեղը ցույց տալու համար: Այդ երկու մոտեցումները կարող են չեզոքացնել բոլոր մյուս հասկացությունները` ի վերջո, եւ պատերազմները եւ հակամարտությունները այլ կիսագնդում են...Իսկ ամերիկացիներին չի հետաքրքրում այն, ինչ տեղի է ունեցել հազարավոր մղոններ այն կողմ կամ էլ շատ վաղուց: Հետաքրքիր է այն, որ Ցեղասպանության հարցը «հանկարծ» սկսեցին քննարկել նաեւ Իսրայելում: Հավանական է, որ իսրայելցի խորհրդարանականներին մղեց դրան ԱՄՆ-ի հայ եւ հրեա համայնքների պատմության մեջ աննախադեպ միավորումը, որոնք առաջին անգամ են միասին հանդես գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: «Հայոց ցեղասպանության հարցի քննարկումն Իսրայելի Քնեսեթում իրոք սովորական երեւույթ չէ եւ մենք հուսով ենք, որ այն իր տրամաբանական ավարտը կստանա»,-գտնում է Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, ներկայումս Քնեսեթում ներկայացված բոլոր կուսակցությունները քվեարկել են հարցն օրակարգում ընդգրկելու օգտին: «Արձակուրդներից հետո, մայիսին կսկսվի հարցի քննարկումը: Հավանական է, որ հարցը կրթության հանձնաժողովից տեղափոխվի անվտանգության հանձնաժողով: Պատգամավոր Խաիմ Աուրոնը եւ Հայ դատի Երուսաղեմի գրասենյակն աշխատում են այդ ուղղությամբ»,-նշել է Մանոյանը: Նա նաեւ ընդգծել է, որ Քնեսեթի պատգամավորներից շատերը համոզված են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն Իսրայելի բարոյական պարտքն է: Մինչդեռ, Թուրքիան արդեն իսկ սկսել է շանտաժի ենթարկել Իսրայելին: Իսրայելում գտնվող Թուրքիայի մեծ ազգային ժողովի պատվիրակությունը, արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը համոզված է, որ Քնեսեթ ներկայացված Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը չի ընդունվի: «Իսրայելի բոլոր լիազոր անձիք, ներառյալ երկրի նախագահ Շիմոն Պերեսին, երաշխավորել են, որ հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթի ընդունման փորձերը հաջողությամբ չեն պսակվի»,-հայտարարել է նա: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |