Ադրբեջանը «գնդակոծություններից» եւ «հրկիզումներից» անցել է Ղարաբաղում առասպելական քուրդ գրոհայինների գոյությանըԱդրբեջանին հարկ է հիշեցնել, որ «Ալ-Քաիդայի» անդամների դատն անցնում է հենց Բաքվում: Եվ չեչեն գրոհայինները բուժում են անցնում Թուրքիայում եւ Ադրբեջանում Ադրբեջանական կողմի հրադադարի ռեժիմի խախտման եւ «գրավյալ տարածքներում հրկիզումների» մասին հայտարարություններն արդեն այնքան սովորական են դարձել, որ ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնում: Ընդ որում տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական ԶԼՄ-ները նույնիսկ իրենց նեղություն չեն տալիս փոխելու համար մանրամասները, ուղղակի փոխում են հրաձգության վայրն ու ժամանակը: Երբեմն դա էլ չի արվում: Նույնը վերաբերվում է նաեւ «հրկիզումներին»: ![]() PanARMENIAN.Net - Սակայն Բաքուն միանգամայն հիմնավորված գտնում է, որ այդ մանրուքներով դժվար է գրավել համաշխարհային հանրության ուշադրությունը, առավել եւս, որ այն զբաղված է շատ ավելի լուրջ խնդիրներով, քան աշխարհի ծայրում գտնվող ինչ-որ հակամարտություն` ելնելով ամերիկյան, կամ եվրոպական տրամաբանությունից: Եվ այն ժամանակ գործի է դրվում բոլորին այդքան ձանձրացրած թեզը «Ղարաբաղում Քրդական աշխատավորական կուսակցության` ՔԱԿ-ի գրոհայինների հենակետերի առկայության մասին»: Այստեղ պետք է վերապահում անել` այդ տեղեկությունները գալիս են բացառապես Ադրբեջանից: Ժամանակ առ ժամանակ այդ մասին խոսում է նաեւ Թուրքիան, սակայն ի պատիվ իրեն, ապացույցներ չունենալով, նա ձեռնպահ է մնում Հայաստանի հասցեին ուղղակի մեղադրանքներից: Հակահայկական հիստերիայի բորբոքման գլխավոր անձն, իհարկե, Ադրբեջանի ԱԳՆ փոխղեկավար Արազ Ազիմովն է եւ նրա հավատարիմ մամլո քարտուղար Խազար Իբրահիմը: Տառացիորեն նախօրեին վերջինս հայտարարել է, որ Ադրբեջանն ոչ միայն տեղեկություններ ունի «Ղարաբաղում ՔԱԿ-ի ապօրինի գործունեության մասին», այլ նաեւ մշտապես հաղորդում է այդ մասին եւ կոնկրետ փաստեր է բերում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների եւ աշխարհի տարբեր երկրների պաշտոնյաների հետ հանդիպումներում: «Ընդ որում ԱԳՆ-ն չի կարող ԶԼՄ-ներում հրապարակել տեղեկությունները ՔԱԿ-ի գրոհայինների տեղակայման եւ գործունեության մասին Ադրբեջանի գրավյալ տարածքներում, քանի որ դրանք գաղտնի են»,-նշել է նա: Հավանաբար, Բաքուն չունի նման տեղեկություններ, ինչը, սակայն, առիթ է տալիս ամերիկացի վերլուծաբաններին իրականությանը բոլորովին չհամապատասխանող եզրակցություններ անել: ԱՄՆ-ի «տեղեկացվածության» աստիճանի մասին աշխարհն իմացավ Իրաք ներխուժելուց հետո, երբ պարզվեց, որ Սադդամ Հուսեյնը չուներ զանգվածային ոչնչացման զենք: Իսկ կար միայն Իրաքի եւ մերձակա երկրների նավթը, որի հոսքը Սադդամը ցանկանում էր վերահսկել: Իր վարկածը հաստատելու համար ադրբեջանական քարոզամեքենան որոշեց ներգրավել որեւէ ամերիկացի քաղաքագետի, իրավացիորեն կարծելով, որ քուրդ գրոհայինների թեման ԱՄՆ-ի համար շատ եւ շատ գրավիչ է: EurasiaNet-ը հրապարակել է ԱՄՆ բանակի Ռազմական քոլեջի պրոֆեսոր Ստեֆան Բլանկի հոդվածը, որպես նախաբան նշելով, որ «այդ հոդվածում արտահայտված մտքերը չեն արտացոլում ԱՄՆ զինված ուժերի, պաշտպանության նախարարության կամ ամերիկյան կառավարության տեսակետը»: Հոդվածի պատվիրված լինելն երեւում է ի սկզբանե: «Ինչպես հաղորդում են թուրքական եւ ադրբեջանական ԶԼՄ-ները, քուրդ գրոհայինները, մասնավորապես Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինները, Երեւանի հայկական կառավարության լուռ աջակցությամբ, սկսել են բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանի կողմից գրավված Ադրբեջանի առանձին շրջաններում: Ըստ առկա տվյալների, քրդերից շատերը կրկին բնակություն են հաստատում ռազմավարական նշանակություն ունեցող Լաչինի միջանցքում` որը մի հողակտոր է, գրավված Հայաստանի կողմից, որը նախկինում եղել է Ադրբեջանի կազմում: Լաչինի շրջանի վերահսկողությունը գլխավոր խոչընդոտներից մեկն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ճանապարհին»,-գրում է Բլանկը «Քդրական հարցն ու Լեռնային Ղարաբաղը» հոդվածում: Հայաստանի հասցեին բավականին երկար եւ անհիմն մեղադրանքներից հետո, հեղինակն, այնուամենյանիվ, գրում է, որ «հայկական իշխանությունները վճռականորեն հերքում են ՔԱԿ-ի առկայությունն ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ` Ղարաբաղի տարածքում»: «Լեռնային Ղարաբաղ եւ մերձակա նրա կողմից վերահսկվող տարածքներ տեղափոխվելու Քրդական աշխատավորական կուսակցության մտադրությունների մասին անհիմն լուրերն ոչ այլ ինչ են, քան հերթական սադրանքը»,-ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ: «Գուցե, գայթակղիչ է նվազեցնել մամուլում հայտնված հաղորդագրությունների նշանակությունը, վերագրելով դրանք թուրքական եւ ադրբեջանական քարոզչությանը, որն ուղղված է նրանց վաղեմի թշնամու` Հայաստանի դեմ: Սակայն լիովին անտեսել նրանց հայտարարություններն ու մտահոգվածությունը վտանգավոր կարող է լինել: Դրանք կարոտ են հետագա ուսումնասիրման»,-գրում է Բլանկը: Ամեն օր հերքել Բաքվի հորինվածքները «համաշխարհային հայկական սպառնալիքի» մասին անշնորհակալ եւ ձանձրալի գործ է: Ադրբեջանին հարկ է հիշեցնել, որ «Ալ-Քաիդայի» անդամների դատն անցնում է հենց Բաքվում: Եվ չեչեն գրոհայինները բուժում են անցնում Թուրքիայում եւ Ադրբեջանում: Սակայն այդ մասին Ադրբեջանի ԱԳՆ-ն գերադասում է լռել: Մնում է միայն օդը ցնցել տարբեր տեսակի հայտարարություններով, որոնք նախատեսված են միայն պարզամիտ մարդկանց համար: «Ադրբեջանը միշտ պատրաստ է համարժեք պատասխան տալ այդ ռիսկերին եւ վնասազերծել ցանկացած խմբավորման, որը սպառնում է երկրի անվտանգությանը: Ինչ վերաբերում է գործող էներգատրանսպորտային ուղիների գործունեության անվտանգության ապահովմանը, ապա Ադրբեջանը բոլոր տեխնիկական եւ մարդկային ռեսուրսներն ունի դրա համար: Ցանկանում եմ նշել, օրինակ, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անվտանգության համար պատասխանատու է ադրբեջանցի, վրացի եւ թուրք մասնագետների համատեղ աշխատանքային խումբը, որը մշտապես հետեւում է բոլոր ռիսկերին եւ աշխատանք է տանում այդ ուղղությամբ»,-ասել է Խազար Իբրահիմը: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |